Yerevan, 21.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Միշտ էլ կինն է իշխել այս աշխարհը ...

INTERVIEW

«Նախկինում ֆոտո էին անում չէ՝ սև-սպիտակ, լավ նկարը, բարձր արվեստը այնտեղ էլ էր երևում՝ սև-սպիտակով ֆոտոյի մեջ: Բայց ինչպես կնոջը շպարում են, չէ՞, գույնը այդպիսի բան ունի իր մեջ, գեղեցկացնելու, նրբացնելու, գրավիչ դարձնելու բան: Նկարիչները ոչ թե արվեստագետ են եղել, այլ վարպետներ: Հիմա այդ վարպետությունը նաև գույն քսելու մեջ է. պիտի վարպետ էլ լինես: Ասում են՝ սրա ճաշակն էլ այսպիսին է … Ճաշակը որն է, կա բարձր նիշ՝ չափերի:

Այսօր մեր ճարտարապետություն ասվածը, թեպետ այդքան եկեղեցիներ են կառուցում՝ նախշերով, մեծ, հսկա, սիրուն, ոսկի, բան, բայց գռեհկություն է, Աստված այնտեղ չի մտնի: Ասենք Ռաֆայել, Տիցիան, Վելասկես, նրանց նկարչությունն արդեն գույների հրավառություն է, դրանից հետո գալիս է Գոյա՝ հզորագույն նկարիչ, գունային խելագար բանաստեղծ, բարձրացնում է, դրանից հետո Վան Գոգ. եսիմ ինչ աստվածային բաներ են գունային: Գույնը հոգուն է ծառայում, գույնը հենց հոգին է: Հետո սկսեց թուլանալ դա, ավելի շատ մտքի գնացին նկարիչները: Նույն աբստրակցիան, փոփ-արտը, սյուրռեալիզմը, դրանք մտքի արվեստ են:

Բացի այն, որ կար հոգու արվեստ, գումարեցին միտքը: Չնայած, միտքը գումարելով, ինչ-որ մի բան հոգուց միշտ կորչում է: Բայց արվեստի մեջ ամենակարևորը գիծն է, ծավալը: Առանց գծի ոչ մի բան չկա երաժշտության մեջ, բանաստեղծության մեջ, ճարտարապետության մեջ, նկարչության մեջ՝ առավել: Գիծն է ստեղծում ամեն ինչ: Գույնն էլ գծի մեջ է դրվում»,- գույնի ու գունազգացողության մասին խոսելիս ի վերջո գծին է հանգում վանաձորցի գեղանկարիչ Արամ Նազարյանը: Նկարիչն իր կտավները չի անվանակոչում, թեմատիկ հավաքածուներ չի կազմում, պատվիրատուների առաջարկներով էլ չի նկարում. անկախ ստեղծագործող է:

«Դե առաջ թեմա էին տալիս, թեմայի շուրջ նկարում էինք՝ Խորհրդային Միության ժամանակ, հետո իրենք էլ գնում էին, հանրապետական, համամիութենական ցուցահանդեսներ կային: Դա էլ ապրելու միջոց էր: Հիմա ազատ նկարիչ ես, նկարում ես քո համար, կարողացար՝ կգոյատևես, չես կարողանում՝ մի՛ գոյատևիր:

Գնորդներ, եթե երևում են, գնում են, դրանով գոյատևում ենք: Ոճը, չգիտեմ ես, որ իմ մասին խոսեմ, չի ստացվում: Խորհրդային Միության ժամանակ էին ասում սոցռեալիզմ, քննադատական ռեալիզմ, հազար ու մի բան: Բայց, դե այդպես չես կարող ասես՝ ռեալիզմն ինչ է. ես չգիտեմ ինչ է: Ոճը ձևավորվել է տարիներով՝ ազդեցություններ, տեսնելու կարողություն կամ տեսնելու չկարողություն: Ազդվել եմ համարյա բոլորից, բարձր արվեստից:

Կոնկրետ չեմ կարող ասեմ, մի շրջան մեկից ես ազդվում, հետո՝ մյուսից, բայց պիտի բոլոր դեպքերում քո ես-ը դրանց մեջ լինի: Շրջաններով էլ առանձնացնել՝ ուրեմն 46-47 տարի պիտի հետ գնանք: Թեպետ շատ բան չի մնացել այդ արված տարիներից, կեսը ճանապարհներին է կորել, կեսը ես եմ ոչնչացրել, որն ինձ դուր չի եկել: Կան պատկերասրահներում, անձնական հավաքածուներում, այստեղ, տարբեր երկրներում: Բայց բարդ է միանգամից իզմեր դնելը: Թեպետ հիմա էլ իզմերի թիվ է»,- խոստովանում է նկարիչը:

Ոճի, ստեղծագործական մեթոդի առումով նկարչի կյանքում բեկումնային է եղել 1988 թվականը, երբ Ֆրանսիայում նրա ցուցահանդեսից հետո սկսվեց Ղարաբաղյան շարժումը և իր իսկ խոսքով, անկախ իրենից ներգրավվեց պայքարի մեջ: Իսկ շարժմանն իր մասնակցությամբ (այդ տարիներին ոստիկանական համակարգին ծառայելով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետն է եղել)՝ վաստակեց միայն անձնական ողբերգություն և ուրիշ ոչինչ: Եվ 1989-ին՝ տասը տարվա ընդմիջումից հետո վերադառնալով նկարչությանը՝ արվեստագետն այլևս դադարեց ստեղծագործել նախկին՝ ռեալիստական ոճով: Բայց ասում է, որ այդ տասը տարիների դաստիարակությունը որևէ ձևով չի արտացոլվել իր հետագա կտավներում:

«Հոգեբանորեն ոչ թե խանգարել է, դա ողբերգություն է եղել. Պատկերացնո՞ւմ եք՝ նկարիչը չնկարի տասը տարի, բացարձակ մի գիծ էլ չեմ քաշել: Ի՞նչ տվեցին այդ տարիները՝ ոչ մի բան, դատարկություն, ողբերգություն: Ես ավելի վատ բաներ տեսա, քան մարդու մասին մտածում էի: Ինձ համար մարդը սրբագույն է եղել, բայց այդ ընթացքում տեսա տականքություն, ստորություն, այլասերություն, եսիմ ինչ: Չէ, բայց այդ ապրածը հետո չի արտացոլվել:

Ընդհանրապես չի կարելի այդ հոգեբանությամբ նկարել, արվեստը ուրիշ տեղ է, լրիվ մաքուր տեղ է, կեղտոտ ոտքերով չի կարելի մտնել արվեստի տաճար: Թողեցի աշխատանքս, դարձա կարգին տղա, նկարում եմ ինձ համար, խմում եմ, սիրում եմ, ատում եմ, ջղայնանում եմ, կռիվներ եմ անում. մարդու պես եմ ապրում»,- ասում է նա:

Կինն է Արամ Նազարյանի ներշնչման աղբյուրը:

«Հիմնականում ինձ կինն է հուզում, որովհետև կարող ես ինքնանկար անել, քեզ տեսնել միշտ՝ տղամարդու կերպարներով, բայց կինն է եղել է բոլոր ժամանակներում ոգևորությունների աղբյուր, ներշնման աղբյուր դեռ հին ժամանակներից՝ շումերական, եգիպտական կամ հունահռոմեական արվեստում: Դա էլ չգիտենք՝ ինչից է, երևի բնությունն է մեզ այդպես ստեղծել»,-խոստովանում է նկարիչը: Բայց Արամ Նազարյանի կտավներում կանացի ամբողջական կամ կիսաձև (օրինակ՝ մի շրջանի գործերում՝ կնոջ իրան առանց գլխի) գծագրությունները զուտ կնոջ մարմնի, կնոջ կերպարի վերարտադրություն չեն, ավելի հաճախ նրա կինը աբստրակցիա է, վերացարկում: «Եթե այդպես եք մտածում, ուրեմն կինը միշտ է աբստրակցիա: Կլասիցիզմի ժամանակ, որ նկարել են, որի շրջանը ես չեմ ընդունում, ինձ համար տհաճ է, լոկ այն է եղել, որ տրվի բնորդը, բայց բնորդի կրկնօրինակությունը փոշի է արվեստի մեջ:

Այսինքն՝ շեղումն է արվեստ ստեղծում, ոչ թե շեղումը գիտակցորեն, այլ ներքին զգացողությամբ: Այդ շեղումը, այդ անբացատրելին է հենց արվեստը: Երբեմն սկսում են արվեստը, նկարչությունը բացատրել կամ նկարիչներն իրենք են իրենց նկարները բացատրում, ծիծաղելի բան է առաջանում: Նկարը, քանդակը, երաժշտությունը, եթե մեկի մոտ չի բացատրվում, շատ բարձր է լինում, սկսում ես բացատրել, արդեն դու ես թուլանում, ոչ թե այդ բարձր արվեստը: Այստեղ այդ բախումները կան: Իսկ ընդհանրապես, արվեստից դուրս ուղղակի շատ սիրում եմ կանանց:

Աստված այսպես է ստեղծել՝ սիրում ես ու վերջ: Այստեղ էլ է բնությունը ճիշտ դրել: Տուտուց մարդիկ կան՝ ֆեմինիզմ, չգիտեմ ինչ, սուտ է դա: Միշտ էլ կինն է իշխել այս աշխարհը, տանն էլ է կինը իշխում, դրսում էլ: Կինը ամենահզորն է: Հետո պարզվեց, որ Ադամից չի, չէ՞ առաջացել, (ծիծաղում է), գիտությունը ապացուցեց, որ կինն է առաջինը եղել, նոր տղամարդը»,- խոսքը եզրափակում է զրուցակիցս:

Ադրինե Թորոսյան

 

Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data