Բլինքենը Իրանի նախագահի մահվան մասին. «Մենք, իհարկե, չենք սգում նրա մահը»
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի Կոնգրեսի լսումների ժամանակ մեկնաբանել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը ուղղաթիռի վթարի հետևանքով։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ «հաշվի առնելով Ռաիսիի՝ որպես դատավորի և նախագահի ահավոր գործը, Իրանի ժողովուրդը, ամենայն հավանականությամբ, ավելի լավ կլինի առանց նրա»:
«Մենք, իհարկե, չենք սգում նրա մահը», - ավելացրել է Բլինքենը:
Հատկանշական է, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը «պաշտոնական ցավակցություն» էր հայտնել Էբրահիմ Ռաիսիի և իրանցի այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ՝ վերահաստատելով իր «աջակցությունը Իրանի ժողովրդին և նրա պայքարին հանուն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



