Բլինքենը Իրանի նախագահի մահվան մասին. «Մենք, իհարկե, չենք սգում նրա մահը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի Կոնգրեսի լսումների ժամանակ մեկնաբանել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը ուղղաթիռի վթարի հետևանքով։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ «հաշվի առնելով Ռաիսիի՝ որպես դատավորի և նախագահի ահավոր գործը, Իրանի ժողովուրդը, ամենայն հավանականությամբ, ավելի լավ կլինի առանց նրա»:
«Մենք, իհարկե, չենք սգում նրա մահը», - ավելացրել է Բլինքենը:
Հատկանշական է, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը «պաշտոնական ցավակցություն» էր հայտնել Էբրահիմ Ռաիսիի և իրանցի այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ՝ վերահաստատելով իր «աջակցությունը Իրանի ժողովրդին և նրա պայքարին հանուն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների»։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



