Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի 21 ՀԿ-ներ ԵԽԽՎ-ին կոչ են անում դեմ քվեարկել Ռ.Ուոլթերի և Մ.Մարկովիչի բանաձևերին

POLITICS

Հայաստանի 21 հասարակական կազմակերպություններ հայտարարությունեն ընդունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2016թ. ձմեռային նստաշրջանին (հունվարի 25-29) քննարկվելիք Ռ.Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և Մ.Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են» բանաձևերի նախագծե րի վերաբերյալ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ վարչությունից, հայտարարության մեջ նշված է.

«Վերը նշված բանաձևերի նախագծերի առնչությամբ հայաստանյան հասարակական կազմակերպությունները.

  • համոզմունք են հայտնում, որ բանաձևերի նախագծերի պատրաստման և քննարկման ամբողջ ընթացքում (թեմաների սահմանումից և զեկույցների պատրաստման գործընթացից մինչև հանձնաժողովներում քննարկում և նախագծերի հաստատում) տեղի են ունեցել Եվրոպայի Խորհրդի և մասնավորապես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի առաքելության, նպատակների, հռչակված սկզբունքների և ընթացակարգերի բազմաթիվ խախտումներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների (անկախ քաղաքական ճանաչումից) կամ քաղաքացիական հասարակության ներկայացված չլինելն իրենց ճակատագրիÕ ¶ և առօրյային առնչվող խնդիրների քննարկմանը ոտնահարում է ԼՂՀ քաղաքացիների և ողջ ազգաբնակչության իրավունքները, ինչը որևէ կերպ չի համապատասխանում ԵԽ (մասնավորապես՝ ԵԽԽՎ) առաքելությանը: 
  • փաստում են, որ ԵԽԽՎ-ն երբևէ չի ունեցել և չունի հակամարտությունների կարգավորման, քաղաքական լուծումների որոնման, միջնորդական գործունեության առաքելություն: Բնականաբար, չունի նաև նման փորձ: Հետևաբար, այն հանգամանքը, որ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը պարունակում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող դրույթներ (այն էլ իրականությունը խեղաթյուրող և միակողմանի), մենք դիտարկում ենք որպես խտրական վերաբերմունք Ղարաբաղյան հակամարտության կողմերի նկատմամբ, որը որ ևէ կերպ չի կարող կառուցողական նշանակություն կամ ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում:
  • վստահություն են հայտնում, որ ԵԽԽՎ գործընկերները տեղյակ են, որ գոյություն ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող մարմին` ի դեմս ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության, որն իրականացնում է բանակցային գործընթացի միջնորդությունը: Այն փաստը, որը այս բանաձևերի նախագծերի համար հիմք ծառայած զեկույցները մշակվել են առանց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ խորհրդակցության և նրանց մոտեցումները հաշվի առնելու, ուղղակիորեն ապացուցում է, որ զեկուցողների և զեկույցների իրական նպատակը որևէ առնչություն չունի հակամարտո ւթյունների կարգավորման գործընթացին աջակցություն ցուցաբերելու հետ:
  • համոզմունք են հայտնում, որ ԵԽ-ն և մասնավորապես ԵԽԽՎ-ն կարող են իրենց դրական ներդրումն ունենալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրենց առաքելության շրջանակներում: Օրինակ՝ այն կարող է դրական դեր խաղալ հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների շուրջ երկխոսության ապահովման հարցում՝ թե՛ ներկայումս, թե՛ հետկոնֆլիկտային շրջանում (այդ գործընթացում ներառելով նաև ԼՂՀ, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ինստիտուտներին):
  • հաշվի առնելով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից լարվածության սրումը Հայաստան-Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Ադրբեջան սահմաններին, մարդկային զոհերը, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում և ծանր զինտեխնիկայի կիրառումը շփման գծի ողջ երկայնքով, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և կոշտ ու ապակառուցողական պահվածքը բանակցային գործընթացում՝ վստահություն են հայտնում, որ այս բանաձևերի նախագծերն ընդունվելու դեպքում խրախուսող գործոն են դառնալու Ադրբեջանի նման կեցվածքի համար՝ արդյունքում վտանգելով նորանոր մարդկայիÕ ¶ կյանքեր:

Ելնելով վերը նշվածից՝ այս հայտարարությունը ստորագրած հասարակական կազմակերպությունները  կոչ են անում.

ԵԽԽՎ պատգամավորներին՝

  • «ԴԵՄ» քվեարկել այս բանաձևերի նախագծերին՝ նկատի ունենալով, որ հակառակ դեպքում նրանք պատասխանատվություն են ստանձնում Ադրբեջանի հռետորաբանություն կոշտացման և սահմանային լարվածության աճի, այդ թվում մարդկային զոհերի համար,
  • անկախ այս բանաձևերի նախագծերի քննարկումներից և քվեարկության արդյունքներից՝ նախաձեռնել ԵԽԽՎ բարեփոխման գործընթաց, որը հետագայում հետ կպահի կառույցն ինչ-ինչ երկրների քաղաքական նկրտումների համար գործիք ծառայելուց և թույլ չի տա դուրս գալ իր առաքելության շրջանակներից:

Հայաստանի Հանրապետության իշխանություններին և քաղաքական ուժերին`

  • շարունակել եվրաինտեգրման ուղղությամբ ակտիվ և նախաձեռնող քայլերն ու գործողությունները,
  • քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության խորհրդարանական դիվանագիտության ինստիտուտների աշխատանքի արդյունավետության բարելավման ուղղությամբ,
  •  շարունակել և զարգացնել ակտիվ ներգրավումը ԵԽ (մասնավորապես ԵԽԽՎ) օրակարգում, այդ թվում՝ գործընկերների հետ նախաձեռնելով ԵԽԽՎ բարեփոխումների գործընթաց: 

 

Unisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"