Երևան, 06.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի 21 ՀԿ-ներ ԵԽԽՎ-ին կոչ են անում դեմ քվեարկել Ռ.Ուոլթերի և Մ.Մարկովիչի բանաձևերին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի 21 հասարակական կազմակերպություններ հայտարարությունեն ընդունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2016թ. ձմեռային նստաշրջանին (հունվարի 25-29) քննարկվելիք Ռ.Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և Մ.Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են» բանաձևերի նախագծե րի վերաբերյալ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ վարչությունից, հայտարարության մեջ նշված է.

«Վերը նշված բանաձևերի նախագծերի առնչությամբ հայաստանյան հասարակական կազմակերպությունները.

  • համոզմունք են հայտնում, որ բանաձևերի նախագծերի պատրաստման և քննարկման ամբողջ ընթացքում (թեմաների սահմանումից և զեկույցների պատրաստման գործընթացից մինչև հանձնաժողովներում քննարկում և նախագծերի հաստատում) տեղի են ունեցել Եվրոպայի Խորհրդի և մասնավորապես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի առաքելության, նպատակների, հռչակված սկզբունքների և ընթացակարգերի բազմաթիվ խախտումներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների (անկախ քաղաքական ճանաչումից) կամ քաղաքացիական հասարակության ներկայացված չլինելն իրենց ճակատագրիÕ ¶ և առօրյային առնչվող խնդիրների քննարկմանը ոտնահարում է ԼՂՀ քաղաքացիների և ողջ ազգաբնակչության իրավունքները, ինչը որևէ կերպ չի համապատասխանում ԵԽ (մասնավորապես՝ ԵԽԽՎ) առաքելությանը: 
  • փաստում են, որ ԵԽԽՎ-ն երբևէ չի ունեցել և չունի հակամարտությունների կարգավորման, քաղաքական լուծումների որոնման, միջնորդական գործունեության առաքելություն: Բնականաբար, չունի նաև նման փորձ: Հետևաբար, այն հանգամանքը, որ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը պարունակում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող դրույթներ (այն էլ իրականությունը խեղաթյուրող և միակողմանի), մենք դիտարկում ենք որպես խտրական վերաբերմունք Ղարաբաղյան հակամարտության կողմերի նկատմամբ, որը որ ևէ կերպ չի կարող կառուցողական նշանակություն կամ ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում:
  • վստահություն են հայտնում, որ ԵԽԽՎ գործընկերները տեղյակ են, որ գոյություն ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող մարմին` ի դեմս ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության, որն իրականացնում է բանակցային գործընթացի միջնորդությունը: Այն փաստը, որը այս բանաձևերի նախագծերի համար հիմք ծառայած զեկույցները մշակվել են առանց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ խորհրդակցության և նրանց մոտեցումները հաշվի առնելու, ուղղակիորեն ապացուցում է, որ զեկուցողների և զեկույցների իրական նպատակը որևէ առնչություն չունի հակամարտո ւթյունների կարգավորման գործընթացին աջակցություն ցուցաբերելու հետ:
  • համոզմունք են հայտնում, որ ԵԽ-ն և մասնավորապես ԵԽԽՎ-ն կարող են իրենց դրական ներդրումն ունենալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրենց առաքելության շրջանակներում: Օրինակ՝ այն կարող է դրական դեր խաղալ հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների շուրջ երկխոսության ապահովման հարցում՝ թե՛ ներկայումս, թե՛ հետկոնֆլիկտային շրջանում (այդ գործընթացում ներառելով նաև ԼՂՀ, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ինստիտուտներին):
  • հաշվի առնելով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից լարվածության սրումը Հայաստան-Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Ադրբեջան սահմաններին, մարդկային զոհերը, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում և ծանր զինտեխնիկայի կիրառումը շփման գծի ողջ երկայնքով, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և կոշտ ու ապակառուցողական պահվածքը բանակցային գործընթացում՝ վստահություն են հայտնում, որ այս բանաձևերի նախագծերն ընդունվելու դեպքում խրախուսող գործոն են դառնալու Ադրբեջանի նման կեցվածքի համար՝ արդյունքում վտանգելով նորանոր մարդկայիÕ ¶ կյանքեր:

Ելնելով վերը նշվածից՝ այս հայտարարությունը ստորագրած հասարակական կազմակերպությունները  կոչ են անում.

ԵԽԽՎ պատգամավորներին՝

  • «ԴԵՄ» քվեարկել այս բանաձևերի նախագծերին՝ նկատի ունենալով, որ հակառակ դեպքում նրանք պատասխանատվություն են ստանձնում Ադրբեջանի հռետորաբանություն կոշտացման և սահմանային լարվածության աճի, այդ թվում մարդկային զոհերի համար,
  • անկախ այս բանաձևերի նախագծերի քննարկումներից և քվեարկության արդյունքներից՝ նախաձեռնել ԵԽԽՎ բարեփոխման գործընթաց, որը հետագայում հետ կպահի կառույցն ինչ-ինչ երկրների քաղաքական նկրտումների համար գործիք ծառայելուց և թույլ չի տա դուրս գալ իր առաքելության շրջանակներից:

Հայաստանի Հանրապետության իշխանություններին և քաղաքական ուժերին`

  • շարունակել եվրաինտեգրման ուղղությամբ ակտիվ և նախաձեռնող քայլերն ու գործողությունները,
  • քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության խորհրդարանական դիվանագիտության ինստիտուտների աշխատանքի արդյունավետության բարելավման ուղղությամբ,
  •  շարունակել և զարգացնել ակտիվ ներգրավումը ԵԽ (մասնավորապես ԵԽԽՎ) օրակարգում, այդ թվում՝ գործընկերների հետ նախաձեռնելով ԵԽԽՎ բարեփոխումների գործընթաց: 

 

«Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Ուռուցքի տեսակներ, որոնք շատ ագրեսիվ են աճում. տեղեկատուՆեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին Երիտասարդ 20-ամյա կինը կացնnվ սպանել է տատիկին«Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր Ավետիսյան26-ամյա տղամարդը կոմայի մեջ ընկնելուց հետո տեսել է իր ապագանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը ԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան