Հարի Քեյնը վնասվածք է ստացել
SPORTՄյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը մեջքի վնասվածք է ստացել եւ չի օգնի գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմին Բունդեսլիգայի վերջին տուրի խաղում, հաղորդում է Sky Sports-ը։
30-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է մայիսի 8-ին «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում (1:2): Նա դեռ չի վերականգնվել։
«Բավարիան» Գերմանիայի առաջնության վերջին տուրում մայիսի 18-ին կհյուրընկալվի «Հոֆենհայմին»։
Հաջորդ շաբաթ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պետք է հրապարակի նախնական հայտացուցակը Եվրո-2024-ի համար։
Հունիսի 3-ին Անգլիայի թիմը պետք է ընկերական հանդիպում անցկացնի Բոսնիա-Հերցեգովինայի, հունիսի 7-ին՝ Իսլանդիայի հետ։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



