Հարի Քեյնը վնասվածք է ստացել
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը մեջքի վնասվածք է ստացել եւ չի օգնի գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմին Բունդեսլիգայի վերջին տուրի խաղում, հաղորդում է Sky Sports-ը։
30-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է մայիսի 8-ին «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում (1:2): Նա դեռ չի վերականգնվել։
«Բավարիան» Գերմանիայի առաջնության վերջին տուրում մայիսի 18-ին կհյուրընկալվի «Հոֆենհայմին»։
Հաջորդ շաբաթ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պետք է հրապարակի նախնական հայտացուցակը Եվրո-2024-ի համար։
Հունիսի 3-ին Անգլիայի թիմը պետք է ընկերական հանդիպում անցկացնի Բոսնիա-Հերցեգովինայի, հունիսի 7-ին՝ Իսլանդիայի հետ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



