Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Ավարտին կհասցվի փախստականների փաստաթղթավորումը

BLOG

Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանից բռնագաղթած փախստականների մեծ մասը չուներ աշխատանքային գրքույկ, անգամ անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, ինչը խնդիրներ էր առաջացնում կենսաթոշակ նշանակելու ժամանակ նրանց աշխատանքային ստաժը սահմանելու հարցում:

Նշված խնդրին լուծում տվեց ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 23- ի «1988- 1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» որոշումը, որի գործողության ժամկետ էր սահմանվել մինչև 2011թ. դեկտեմբերի 31- ը: Հաջորդ տարիներին այդ ժամկետը երկարաձգվել է` հասցվելով մինչև 2015թ. դեկտեմբերի 31- ը: 2015թ. հունվարից մինչև հոկտեմբերի 25- ը ներառյալ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայությունն ստացել է 75 դիմում, կայացել է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի 7 նիստ, բավարարվել է 62 դիմում, 13- ը մերժվել է տարբեր պատճառներով:

Հանձնաժողովի գործունեության սկզբից` 2009 թվականից առ այսօր ծառայությունն ստացել է 700 դիմում, կայացել է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի 68 նիստ, բավարարվել 451 դիմում, տարբեր պատճառներով մերժվել 225- ը, 24 դիմումատու չի ներկայացել հանձնաժողովի նիստին:
Յուրաքանչյուր դիմումի առնչությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով հարուցվում է վարչական վարույթ, ընդունվում որոշում և արդյունքի մասին տեղեկացվում դիմողին: Վերոբերյալ տվյալները փաստում են, որ հանձնաժողովն օգտակար գործունեություն է ծավալել հարյուրավոր փախստականների համար, որոնց դիմումների հոսքը շարունակվում է:

Նկատի առնելով այս վերջին հանգամանքը, կառավարությունն իր ս.թ. հունվարի 20- ի նիստում մինչև ս.թ. դեկտեմբերի 31- ը երկարաձգել է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի գործունեության ժամկետը, ինչի շնորհիվ դեռևս 2009- ին սկսված աշխատանքն ավարտին կհասցվի:
ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՏՐԱՍՏ Է (իրավական)
ՀՀ կառավարությունն իր 2013 թ. հունիսի 20- ի նիստում հավանություն էր տվել վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրին` երկրի վերգետնյա թվային ցանցը կառուցել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ կողմից շահագործվող անալոգային ցանցի բազայի վրա` առավելագույնս օգտագործելով վերջինիս ենթակառուցվածքները` հեռուստաաշտարակները, շենք- շինությունները, էլեկտրամատակարարման համակարգերը, տրանսպորտային հաղորդակցման միջոցները, ինչը զգալի չափով կնվազեցներ կապիտալ ներդրումները:

Այդպես էլ արվեց, և ՓԲԸ- ն 2015թ. հունիսի 30- ի դրությամբ ավարտեց ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրման աշխատանքը: Ծրագրի իրականացման ընթացքում պարզվեց, սակայն, որ ՓԲ ընկերությանը պատկանող 206 մարզային կայանների զբաղեցրած տարածքներից 148- ը չունի իրավական ձևակերպում: Այդ համայնքների ղեկավարների հետ ձեռք է բերվել կայանների կառուցման ու շահագործման համար անհրաժեշտ հողատարածքներն ուղղակի վաճառքի ձևով օտարելու նախնական համաձայնություն:

ՀՀ օրենսդրության համաձայն պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է` սոցիալական կամ բարեգործական կամ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով պետության սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ: 
Հենց այդպիսի որոշում էլ կայացրեց գործադիրը ս.թ. հուվարի 20- ի նիստում:

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome