Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Հին Երուսաղեմի հայկական թաղամասի դեպքերի աշխարհաքաղաքական կոնտեքստը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սուրբ Երկրում, որտեղ բյուզանդական ճգնավորության հիմնադիրներից մեկը համարվում է հայկական ծագում ունեցող Սուրբ Եվփիմիոսը, հայերի բնակեցման պատմությունը սկիզբ է առնում դեռևս առաջին դարում։ 381 թվականի Կոստանդնուպոլսի երկրորդ Տիեզերական ժողովի որոշմամբ, Երուսաղեմի եպիսկոպոսությունը դառնում է պատրիարքություն, իսկ 7-րդ դարում Երուսաղեմի հայոց հոգևոր առաջնորդ Աբրահամը մեկնում է Մուհամմեդ մարգարեի մոտ և նրանից ստանում մի հավաստագիր, որով Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն անջատվում է հունականից: Այսօր պատրիարքարանի տարածքը (Հայկական թաղամաս) զբաղեցնում է հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը (1/6 մասը` 150 հազար քմ), ինչը կարևորագույն հատված է Սուրբ քաղաքում։ Եվ պատահական չէ, որ հայկական թաղամասի առկայությունը ամբողջ հայության՝ պետականորեն առաջինը քրիստոնեությունը ընդունած առաջին ժողովրդի հպարտության առարկան է։

Սակայն վերջին շրջանում Երուսաղեմում, որտեղ հայկական ունեցվածքը պատմական և կրոնական բացառիկ նշանակություն ունի, սկսվել է հայության իրավունքների ոտնահարման գործընթաց։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Կովերի պարտեզի» գործարքին, որով Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության է հանձնում իսրայելական ընկերությանը։ Չնայած Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը որոշեց չեղարկել «Կովերի պարտեզի» համաձայնագիրը, բայց դրանից իրավիճակը չփոխվեց։ Եվ ապրիլի 3-ին Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչներն արդեն ահազանգում էին, որ Իսրայելի ոստիկանությունը ապօրինի տեղահանում է իրականացնում Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը և հարձակվելով հոգևորականների և տեղացի հայերի վրա:

Բայց Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը վերաբերում է ոչ միայն Պաղեստինի հայկական համայնքին, այլև ողջ հայությանը։ Ու «Կովերի պարտեզի» այս միջադեպը ցույց է տալիս, որ հայկական պատմական ունեցվածքը վտանգի տակ է Սուրբ հողում։ Այստեղ խնդիրը միայն տարածքը չէ, այլ նաև առավել ընդգրկուն է ու աշխարհաքաղաքական նշանակություն է ձեռք բերել։ Ըստ էության, Իսրայելը ցանկանում է հրեա գործարարների միջոցով տիրանալ այն տարածքին, որը Հին քաղաքում է և Պաղեստինի ինքնավարության ներսում է։ Ու դրանով է պայմանավորված, որ «Կովերի պարտեզի» վաճառքի գործարքին կոնկրետ դեմ են Պաղեստինն ու Հորդանանը։ Զարգացումներին զուգահեռ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունն ու Պաղեստինի կառավարությունը որոշել են սառեցնել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի պատրիարքական ճանաչումը՝ գործարքը որակելով որպես Իսրայելի ընդլայնմանը նպաստող քայլ։

Նույնիսկ Ֆրանսիան է մտահոգություն հայտնել հայերի իրավունքների ոտնահարման հետ կապված։ Բայց Հայաստանից որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա, նույնիսկ այն պայմաններում, երբ տևական ժամանակ է, ինչ Հայաստանը Թել-Ավիվում դեսպանատուն է բացել։ Հարցի մյուս կողմն էլ այն է, որ Իսրայելի նման քայլերը կարող են խրախուսվել նաև Բաքվի կողմից, որը ահռելի քանակությամբ զենք է գնում Իսրայելից, իսկ փոխարենը՝ նավթ վաճառում։ Միևնույն ժամանակ, Բաքուն փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանում հակասեմական տրամադրություններ կան։ Բայց իսլամական աշխարհում անտեսվում է Ադրբեջանի բացահայտ պրոիսրայելական դիրքորոշումը։ Այս հարցի վրա ևս ուշադրություն հրավիրելու խնդիր կա։ Քանի դեռ միջազգային հանրության ուշադրությունը Գազայի պատերազմի ուղղությամբ է, Իսրայելը կարող է փորձել նաև «Կովերի պարտեզի» հարցը արագ լուծել։ Ուստի, պատահական չէ, որ հայոց պատրիարքը կոնկրետ Իսրայելի կառավարությանն է դիմել։ Պարզ է՝ եթե հայկական տարածքներն ու գույքը քիչ-քիչ անցնեն հրեաներին, ապա հայկական համայնքն էլ քիչքիչ կանհետանա։

Իրականում օգնելով Բաքվին ու հագուրդ տալով Ադրբեջանի ամբիցիաներին՝ իսրայելական կառավարությունը ոչ թե ինչ-որ հակաիրանական ուժի է աջակցում, այլև խրախուսում է թուրքական պանթուրքիզմը, որը հետագայում իրենց համար ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ, քան ներկայում ընթացող Իրանի հետ դիմակայությունը։ Թուրքիայի հասարակությունը կոնկրետ հակաիսրայելական դիրքորոշում ունի, որը գնալով խորանում է։ Եվ այդ տրամադրությունների վրա խաղալու համար է, որ Էրդողանը բացահայտ ու կոշտ ձևով քննադատում է Իսրայելին՝ մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանության իրագործման մեջ։ Դրան ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Էրդողանին փորձում է հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին։ Ու անգամ առիթ է եղել, երբ Էրդողանը հայտարարել է, թե Երուսաղեմը թուրքական քաղաք է, քանի որ այն դարերով եղել է օսմանյան կայսրության տիրապետության տակ։

Իսկ այսօրվա Թուրքիայի առաջ դրված արտաքին քաղաքական գլխավոր խնդիրը օսմանյան կայսրության փառքը վերականգնելն է, ուստի բացառված չէ, որ շատ հզորանալու դեպքում Թուրքիան ագրեսիվ գործողություններ ձեռնարկի հենց Իսրայելի դեմ։ Ու Թուրքիան իր ագրեսիվ գործողություններով Իսրայելի համար շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան մյուս երկրները։ Իսկ Ադրբեջանն, ինչքան էլ համագործակցի Իսրայելի հետ, միևնույնն է, հիմնականում թուրքական ազդեցության տակ է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe