Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հին Երուսաղեմի հայկական թաղամասի դեպքերի աշխարհաքաղաքական կոնտեքստը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սուրբ Երկրում, որտեղ բյուզանդական ճգնավորության հիմնադիրներից մեկը համարվում է հայկական ծագում ունեցող Սուրբ Եվփիմիոսը, հայերի բնակեցման պատմությունը սկիզբ է առնում դեռևս առաջին դարում։ 381 թվականի Կոստանդնուպոլսի երկրորդ Տիեզերական ժողովի որոշմամբ, Երուսաղեմի եպիսկոպոսությունը դառնում է պատրիարքություն, իսկ 7-րդ դարում Երուսաղեմի հայոց հոգևոր առաջնորդ Աբրահամը մեկնում է Մուհամմեդ մարգարեի մոտ և նրանից ստանում մի հավաստագիր, որով Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն անջատվում է հունականից: Այսօր պատրիարքարանի տարածքը (Հայկական թաղամաս) զբաղեցնում է հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը (1/6 մասը` 150 հազար քմ), ինչը կարևորագույն հատված է Սուրբ քաղաքում։ Եվ պատահական չէ, որ հայկական թաղամասի առկայությունը ամբողջ հայության՝ պետականորեն առաջինը քրիստոնեությունը ընդունած առաջին ժողովրդի հպարտության առարկան է։

Սակայն վերջին շրջանում Երուսաղեմում, որտեղ հայկական ունեցվածքը պատմական և կրոնական բացառիկ նշանակություն ունի, սկսվել է հայության իրավունքների ոտնահարման գործընթաց։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Կովերի պարտեզի» գործարքին, որով Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության է հանձնում իսրայելական ընկերությանը։ Չնայած Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը որոշեց չեղարկել «Կովերի պարտեզի» համաձայնագիրը, բայց դրանից իրավիճակը չփոխվեց։ Եվ ապրիլի 3-ին Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչներն արդեն ահազանգում էին, որ Իսրայելի ոստիկանությունը ապօրինի տեղահանում է իրականացնում Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը և հարձակվելով հոգևորականների և տեղացի հայերի վրա:

Բայց Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը վերաբերում է ոչ միայն Պաղեստինի հայկական համայնքին, այլև ողջ հայությանը։ Ու «Կովերի պարտեզի» այս միջադեպը ցույց է տալիս, որ հայկական պատմական ունեցվածքը վտանգի տակ է Սուրբ հողում։ Այստեղ խնդիրը միայն տարածքը չէ, այլ նաև առավել ընդգրկուն է ու աշխարհաքաղաքական նշանակություն է ձեռք բերել։ Ըստ էության, Իսրայելը ցանկանում է հրեա գործարարների միջոցով տիրանալ այն տարածքին, որը Հին քաղաքում է և Պաղեստինի ինքնավարության ներսում է։ Ու դրանով է պայմանավորված, որ «Կովերի պարտեզի» վաճառքի գործարքին կոնկրետ դեմ են Պաղեստինն ու Հորդանանը։ Զարգացումներին զուգահեռ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունն ու Պաղեստինի կառավարությունը որոշել են սառեցնել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի պատրիարքական ճանաչումը՝ գործարքը որակելով որպես Իսրայելի ընդլայնմանը նպաստող քայլ։

Նույնիսկ Ֆրանսիան է մտահոգություն հայտնել հայերի իրավունքների ոտնահարման հետ կապված։ Բայց Հայաստանից որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա, նույնիսկ այն պայմաններում, երբ տևական ժամանակ է, ինչ Հայաստանը Թել-Ավիվում դեսպանատուն է բացել։ Հարցի մյուս կողմն էլ այն է, որ Իսրայելի նման քայլերը կարող են խրախուսվել նաև Բաքվի կողմից, որը ահռելի քանակությամբ զենք է գնում Իսրայելից, իսկ փոխարենը՝ նավթ վաճառում։ Միևնույն ժամանակ, Բաքուն փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանում հակասեմական տրամադրություններ կան։ Բայց իսլամական աշխարհում անտեսվում է Ադրբեջանի բացահայտ պրոիսրայելական դիրքորոշումը։ Այս հարցի վրա ևս ուշադրություն հրավիրելու խնդիր կա։ Քանի դեռ միջազգային հանրության ուշադրությունը Գազայի պատերազմի ուղղությամբ է, Իսրայելը կարող է փորձել նաև «Կովերի պարտեզի» հարցը արագ լուծել։ Ուստի, պատահական չէ, որ հայոց պատրիարքը կոնկրետ Իսրայելի կառավարությանն է դիմել։ Պարզ է՝ եթե հայկական տարածքներն ու գույքը քիչ-քիչ անցնեն հրեաներին, ապա հայկական համայնքն էլ քիչքիչ կանհետանա։

Իրականում օգնելով Բաքվին ու հագուրդ տալով Ադրբեջանի ամբիցիաներին՝ իսրայելական կառավարությունը ոչ թե ինչ-որ հակաիրանական ուժի է աջակցում, այլև խրախուսում է թուրքական պանթուրքիզմը, որը հետագայում իրենց համար ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ, քան ներկայում ընթացող Իրանի հետ դիմակայությունը։ Թուրքիայի հասարակությունը կոնկրետ հակաիսրայելական դիրքորոշում ունի, որը գնալով խորանում է։ Եվ այդ տրամադրությունների վրա խաղալու համար է, որ Էրդողանը բացահայտ ու կոշտ ձևով քննադատում է Իսրայելին՝ մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանության իրագործման մեջ։ Դրան ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Էրդողանին փորձում է հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին։ Ու անգամ առիթ է եղել, երբ Էրդողանը հայտարարել է, թե Երուսաղեմը թուրքական քաղաք է, քանի որ այն դարերով եղել է օսմանյան կայսրության տիրապետության տակ։

Իսկ այսօրվա Թուրքիայի առաջ դրված արտաքին քաղաքական գլխավոր խնդիրը օսմանյան կայսրության փառքը վերականգնելն է, ուստի բացառված չէ, որ շատ հզորանալու դեպքում Թուրքիան ագրեսիվ գործողություններ ձեռնարկի հենց Իսրայելի դեմ։ Ու Թուրքիան իր ագրեսիվ գործողություններով Իսրայելի համար շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան մյուս երկրները։ Իսկ Ադրբեջանն, ինչքան էլ համագործակցի Իսրայելի հետ, միևնույնն է, հիմնականում թուրքական ազդեցության տակ է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Մադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԻնչ կլինի, եթե մեկ ամսով ամբողջ աշխարհում ինտերնետն անջատվիՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը «Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանՈրտե՞ղ է Հայաստանի վարդագույն կիրճը, որի մասին քչերը գիտենԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց ավելի հաճախ խայթում, քան մյուսներինԻրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՕգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետներըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Կինը պատահմամբ կրակել է ամուսնու վրաԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ