Քիչ է մնում`էլէներգիայի սակագնի մեջ ներառեն իրենց կանանց շամպունների գինը. Նաիրա Զոհրաբյան
SOCIETYՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հոսանքի թանկացման հարցով իր հետ հանդիպած «Բարգավաճ Հայաստան» խմբկացության պատգամավորներին վստահեցրել է, որ ՀԹՑ-ի` հոսանքի վերանայման հայտում ներկայացված կասկածելի ծախսերը միանշանակ չեն ներառվելու հոսանքի վերջնական սակագնում, և դրանք արդեն իսկ հանված են:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ այդ ծախսերի մեջ քիչ է մնում՝ ներառվի «իրենց կանանց օգատործած շամունների արժեքը»:
«Բարձրացրեցինք բոլոր այն մտահոգությունները, որ այսօր քննարկվում են ՀՀ յուրաքանչյուր ընտանիքում: Ինչու՞ պիտի ՀՀ քաղաքացին վճարի ՀԷՑ-ի վատ կառավարման, գերշահույթների, ընկերության ղեկավար մարմնի`արաբական շեյխերի ապրելակերպի համար, քիչ է մնում՝ սակագնի մեջ ներառաեն իրենց կանանց օգտգործած շամունների արժեքը: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ սրանք հարցեր են, որոնց հասցեատերը ՀԾԿՀն-ն չէ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ, այսուհանդերձ, շատ հարցեր մնում են բաց:
«Ինչու՞ գերշահույթներ ունեցող կազմակերպության ղեկավար էլիտան շարունակի թալանել ՀՀ շարքային քաղաքացուն, ինչու՞ պիտի քաղաքացին փակի էդ մենեջմենթի արդյունքում հասցված հսկայական կորուստները»,-հարցրեց Նաիրա Զոհրաբյանը և ավելացրեց. «Բայց, լինենք իրատես, այն, որ էլեկտրաէներգիայի սակագինը թանկանալու է, այլևս անխուսափելի է»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ՀԾԱՀ-ին էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեպքում մի շարք մասնագիտական առաջարկներ, որոնցով հնարավոր կլիներ մեղմել դրա ազդեցությունը սպառողների վրա և առողջացնել ողջ էներգետիկ համակարգը:
«Մենք հանձնաժողովի նախագահից փորձեցինք ստանալ պատասխան` արդյո՞ք մեր առաջարկները իրենց համար ընդունելի են, Ռոբերտ Նազարյանը պարզ նշեց, որ մոտ 50 տոկոսը իրենց համար ընդունելի է, և դրանք ընդունել են, իսկ որոշ առաջարկների հետ համաձայն չեն»,-տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Սակայն հիմնական հարցի պատասխանը, թե որքան կթանկանա էլեկտրաէներգիան, ԲՀԿ-ում դեռ չեն ստացել, կունենան մեկ շաբաթվա ընթացքում, երբ ՀԾԿՀ-ն ու Կառավարարությունը պատրաստ կլինեն պատասխանել բոլոր հարցերին:



