Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քիչ է մնում`էլէներգիայի սակագնի մեջ ներառեն իրենց կանանց շամպունների գինը. Նաիրա Զոհրաբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հոսանքի թանկացման հարցով իր հետ հանդիպած «Բարգավաճ Հայաստան» խմբկացության պատգամավորներին վստահեցրել է, որ  ՀԹՑ-ի` հոսանքի վերանայման հայտում   ներկայացված կասկածելի ծախսերը միանշանակ չեն ներառվելու հոսանքի վերջնական  սակագնում, և դրանք արդեն իսկ հանված են:

Այս մասին   Tert.am-ին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ այդ ծախսերի մեջ քիչ է մնում՝ ներառվի «իրենց կանանց օգատործած շամունների արժեքը»: 

«Բարձրացրեցինք  բոլոր այն մտահոգությունները, որ այսօր քննարկվում են  ՀՀ յուրաքանչյուր ընտանիքում: Ինչու՞ պիտի  ՀՀ քաղաքացին վճարի ՀԷՑ-ի վատ կառավարման, գերշահույթների, ընկերության ղեկավար մարմնի`արաբական շեյխերի  ապրելակերպի համար,   քիչ է մնում՝  սակագնի մեջ ներառաեն իրենց կանանց օգտգործած շամունների արժեքը:  Մենք, իհարկե, հասկանում ենք, որ սրանք հարցեր են, որոնց հասցեատերը ՀԾԿՀն-ն չէ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ, այսուհանդերձ, շատ հարցեր մնում են բաց:

 

«Ինչու՞ գերշահույթներ ունեցող կազմակերպության ղեկավար էլիտան շարունակի թալանել  ՀՀ շարքային քաղաքացուն, ինչու՞ պիտի քաղաքացին փակի էդ մենեջմենթի արդյունքում հասցված հսկայական կորուստները»,-հարցրեց  Նաիրա Զոհրաբյանը և ավելացրեց. «Բայց, լինենք իրատես, այն, որ էլեկտրաէներգիայի սակագինը թանկանալու է, այլևս անխուսափելի է»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ՀԾԱՀ-ին էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեպքում  մի շարք մասնագիտական առաջարկներ, որոնցով հնարավոր կլիներ մեղմել դրա ազդեցությունը սպառողների վրա և առողջացնել ողջ էներգետիկ համակարգը:

«Մենք հանձնաժողովի նախագահից փորձեցինք ստանալ պատասխան` արդյո՞ք մեր առաջարկները իրենց համար ընդունելի են, Ռոբերտ Նազարյանը պարզ նշեց, որ մոտ 50 տոկոսը իրենց համար ընդունելի է, և դրանք ընդունել են, իսկ որոշ առաջարկների հետ համաձայն չեն»,-տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը:

Սակայն հիմնական հարցի պատասխանը, թե որքան կթանկանա էլեկտրաէներգիան, ԲՀԿ-ում դեռ չեն ստացել, կունենան մեկ շաբաթվա ընթացքում, երբ ՀԾԿՀ-ն ու Կառավարարությունը պատրաստ կլինեն պատասխանել բոլոր հարցերին:

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին․ Սահայի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Փաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՎերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանի գերեզմաններում հայտնաբերվել է մեքենա, որի մեջ՝ մահացած երիտասարդ Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ Կոտայքում «Lada»-ն բախվել է արգելապատնեշի «կապոտ»-ի բացվելու պատճառով, վիրավnրներ կան «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավոր կա Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին Հրազդանի ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել