Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Երջանկության անբացատրելի զգացողություններ ունեցա, երբ իմացա, որ շուտով հայրիկ եմ դառնալու. Նարեկ Բավեյան

LIFE

 Life.panoarama.am-ը գրում է.

Երգիչ Նարեկ Բավեյանն, ով վերջին շրջանում ներկայանում է «Դոմինո» սիթքոմի Նորիկի կերպարում, Life.panoarama.am-ին պատմել է Վիեննայում կնոջ հետ անցկացրած հանգստի, որպես երգիչ եւ դերասան ապագա պլանների ու շուտով հայրիկ դառնալու զգացողությունների մասին:

Երգիչը կնոջ հետ բոլորովին վերջերս է վերադարձել Վիեննայից, ուր անցկացնում էին ձմեռային հանգիստը, Նարեկի խոսքերով՝ տպավորություններն աննկարագրելի են.

 «Վիեննան Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, եթե ոչ ամենագեղեցիկը, ինձ համար Վիեննայի հետ մրցում է  միայն Պրահան, այդ իսկ պատճառով ես ու կինս որոշեցինք հանգստանալ հենց Վիեննայում: Այս քաղաքը շատ գեղեցիկ ճարտարապետություն ունի, շատ ազդեցիկ եկեղեցիներ ունի, որոնք կառուցված են հին գոթական ոճով, այս քաղաքը ունի նաեւ շատ հարուստ երաժշտական պատմություն, ինչը ինձ էլ ավելի գրավեց: Այստեղ կարելի է լինել վայրերում, դղյակներում, ուր օրինակ Մոցարտը կամ Բեթհովենն է նվագել. Վիեննան շատ հարուստ է իր տեսարժան վայրերով, որոնց նայելիս իսկապես մեծ հաճույք ես ստանում»,- պատմեց Նարեկ Բավեյանը:

Հետաքրքրվելով, թե գեղեցիկ ամուսնական զույգը հասցրե՞լ է այցելել նախապես մտածված բոլոր վայրերը, ապագա հայրիկը պատասխանեց. «Քանի որ կինս՝ Քրիստինան, հղի է, այդ առումով մի փոքր դժվարություններ կային, նա իր կարգավիճակում շուտ էր հոգնում ու արդյունքում մի քանի տեղ չկարողացանք լինել, որովհետեւ պետք է երկար ճանապարհ անցնեինք այդ վայրերը հասնելու համար, իսկ ընդհանուր առմամբ մեկ շաբաթվա ընթացքում ամենակարեւոր վայրերը այցելեցինք: Մենք դեռ շատ միասին կճամփորդենք, մեր ընտանիքի արդեն երրորդի անդամի հետ»:

Նարեկ Բավեյանի կինը հղիության հինգերորդ ամսում գտնվում և իրեն շատ լավ է զգում. Քրիստինան ամուսնուն պատրաստվում է որդի պարգեւել. «Երջանկության անբացատրելի զգացողություններ ունեցա, երբ իմացա, որ շուտով հայրիկ եմ դառնալու: Զգացողություններն անծանոթ են, բայց հասկանում ես, որ նման երջանկություն չես ունեցել երբեք: Անկեղծ ասած, դեռեւս չեմ գիտակցում, Աստված առաջ, երեւի, երբ ծնվի, այն ժամանակ էլ կհասկանամ, թե ինչ է կատարվուրմ»,- ծիծաղելով պատմեց Նարեկը:

Երգիչն ու կինը դեռեւս բալիկի անվան ընտրությունը չեն կայացրել, Նարեկ Բավեյանի խոսքերով՝ դրա համար դեռ շատ ժամանակ ունեն: Ի դեպ, երգիչը նկատեց, որ շատ հայ տղամարդկանց նման որդու մասին հիվանդագին կերպով չի երազել, ավելին՝ իրենց ընտանիքում այդ առումով հակառակ իրավիճակն է.

«Ինձ համար երեխայի սեռը կարեւոր չէ, նույնիսկ ես շատ էի ուզում, որ առաջնեկս աղջիկ լինի, իսկ կինս ուզում էր, որ որդի պարգեւի ինձ: Այնպես որ, մեր տանը այդ առումով հակառակ իրավիճակն էր: Ինչեւէ, մեզ համար կարեւորն այն է, որ մեր երեխան առողջ լինի»,- նշեց նա:

Ինչ վերաբերվում է աշխատանքներին՝ Նարեկն առաջինը մեզ վստահեց ու նշեց, որ շատ շուտով երկրպագուներին նոր տեսահոլովակ կներկայացնի. «Այս պահին իմ նոր տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքներով ենք զբաղված: Պլանավորում ենք փետրվարի առաջին տասնօրյակին նկարահանել սպասված տեսահոլովակս: Երգի թե խոսքերի, թե երաժշտության հեղինակը ես եմ, այն կոչվում է «Հասել եմ»: Ակտիվ, պարային երգ է, իսկ տեսահոլովակի ռեժիսորությամբ կզբաղվի «Դոմինո»-ի ռեժիսոր Հարություն Խալաֆյանը»,- նշեց նա: 

«Դոմինո»-ի Նորիկի հավաստմամբ՝ սիթքոմը կրկին եթերում կլինի մարտ ամսից. ««Դոմինո»-ի նկարահանումները դեռեւս չենք սկսել, բայց շատ շուտով արդեն կսկսենք այդ ուղղությամբ աշխատանքները: Մենք էլ հեռուստադիտողի նման անհամբեր սպասում ենք»,- հավելեց դերասան երգիչը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6