Yerevan, 30.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Տավուշի չորս գյուղերի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները վերլուծելիս ասում է՝ դա ո՛չ դելիմիտացիա է, ո՛չ էլ դեմարկացիա:

«Այստեղ կա կոնկրետ պահանջ Ադրբեջանի կողմից, ինչպես իրենք են ասում, «վերադարձնել» այդ գյուղերը: Խնդիրն այն չէ, որ իրենք առաջարկում են դելիմիտացիա, հետո դեմարկացիա անել: Դա Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի հանրությանը հերթական անգամ մանիպուլացնում և, ըստ էության, խաբում՝ անվանելով դա դելիմիտացիա և դեմարկացիա: Ինքն է այդպես ներկայացնում, որ Ադրբեջանի հետ սկսում ենք այդ աշխատանքը Տավուշի մարզի սահմանագծից: Ադրբեջանը դա այլ կերպ է ձևակերպում, ասում է՝ պետք է ինձ անհապաղ վերադարձնեք այս չորս գյուղը, հետո էլ կխոսենք «անկլավների» մասին: Սա պրոցեսի շուրջ տարրական մանիպուլ յացիա է, իրականում Ադրբեջանի կողմից կա պահանջ հանձնել չորս գյուղը, Հայաստանի իշխանության կողմից կա քաղաքական որոշում այդ պահանջը հերթական անգամ բավարարել, բայց սա ներկայացվում է իբր դելիմիտացիայի և դեմարկացիայի սկիզբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Ինչո՞ւ գործընթացը սկսել Տավուշի մարզից: «Դա Ադրբեջանի հստակ պահանջն է, ոչ թե Հայաստանի իշխանությունների ցանկությունը կամ առաջարկը: Ռազմական մասնագետները բազմիցս նշել են, որ Տավուշի պաշտպանական գիծն ամենակահավորվածն է, ժամանակակիցը, մրցունակն ու դժվարանցանելին թշնամու համար: Դրա համար էլ թշնամին նախ և առաջ պահանջում է, որ այդ պաշտպանական գիծը Հայաստանը դեմոնտաժ անի, որպեսզի դա էլ դառնա այնպիսին, ինչպիսին մեր մյուս պաշտպանական գծերն են, վերածվի «проходной двор»-ի: Ադրբեջանը ոչ թե գյուղերն է ուզում, դա նույնպես կարևոր փաստ է, այլ առաջին հերթին նրա նպատակն է քանդել Տավուշի մարզում Հայաստանի պաշտպանական համակարգը և պլացդարմներ ստեղծել հետագայում հարձակման համար:

Պաշտպանության, անվտանգության մասնագետները նշում են, որ այնտեղ խոսքը հետագա գործողությունների համար նոր հարմար դիրքեր ունենալու մասին է: Ամեն ինչ շատ տեսանելի է այն մարդկանց համար, ովքեր ունեն աչքեր, ականջ՝ լսելու համար, և թեկուզ 5-6-րդ դասարանի տրամաբանելու ունակություն՝ ասվածից եզրակացություն անելու համար: Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է, որը ներկայացվում է Հայաստանի, այդ թվում՝ Տավուշի մարզի բնակչությանը՝ որպես նշված պրոցեսի սկիզբ, թե իբր Հայաստանի իշխանություններին ինչ-որ մեկը հարցրել է, թե որտեղից են նրանք ցանկանում սկսել այն: Ժամանակին Հայաստանի իշխանությունը առանց որևէ դեմարկացիայի և դելիմիտացիայի որոշեց, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը Ադրբեջանինն է, հիմա էլ առանց որևէ գործընթացի ընդամենը մանիպուլ յացիայի արդյունքում ուզում են ոչնչի դիմաց այդ տարածքները տալ Ադրբեջանին»,-նշում է մեր զրուցակիցը:

Քաղտեխնոլոգը կարծիք է հայտնում, որ Նիկոլ Փաշինյանն այժմ իր ժողովրդականության, վարկանիշի ամենացածր նշաձողի վրա է՝ 2018 թ.-ից սկսած: «Բոլոր հարցումները, ինչպես նաև Երևանի էլեկտորալ պրոցեսը ցույց են տալիս, որ նրա անձնական ռեյտինգը մոտ 6-ից 7 անգամ նվազել է, այսինքն՝ 80ից ավելի տոկոսից դարձել է առավելագույնը 15 տոկոս: Դա պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը չորս տարվա ընթացքում մարդկանց հրամցրել էր այն գաղափարը, որ իբր ինքը խաղաղության կոնցեպտ ունի: Նաև, որ խաղաղության շուրջ բանակցային գործընթացն արդյունքի է բերելու, լինելու է կայունություն, այլևս չեն լինելու ճգնաժամեր, որոնք բերելու են մարդկային հսկայական զոհերի, տարածքների կորուստների և այլն: Չորս տարի այդ հեքիաթն էր պատմում: Բայց ինչ-որ մի փուլից սկսած արձանագրվեց, որ Փաշինյանի մատուցած խոստումներն ի չիք են դարձել, քանի որ նա տապալել է խաղաղության օրակարգը:

Իր համար ամենավտանգավորն այն է, որ խմբերը, ներքին ազդեցության ուժերը, որոնք այս իշխանությանը պահում են և՛ ֆինանսապես, և՛ իրենց քաղաքական կապերով, հիասթափվել են Նիկոլ Փաշինյանից: Նրան պահել են, որովհետև նա խոստացել է խաղաղություն հաստատել, որ հարևանների հետ պրոբլեմներ չեն ունենալու, խոստացել է, որ նրանց բիզնեսները ծաղկելու են, հեռանկարային են լինելու տարածաշրջանային առումով և այլն, բայց հատկապես այս տարվա հունվարին Ալիևի ելույթից հետո բոլորին հասկանալի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի մատուցած «խաղաղության պայմանագիրը» բլեֆ է, նա ունակ չէ որևէ մեկի հետ պայմանավորվել, որևէ մեկը ցանկություն չունի որևէ բան ստորագրել Նիկոլ Փաշինյանի հետ, համենայն դեպս՝ պարիտետային սկզբունքով:

Բոլորը հասկացան, որ Նիկոլ Փաշինյանի հետ երկար ճանապարհ գնալու հնարավորություն չկա, նաև՝ հենց իր թիմում, բայց խոսքն այն աղջիկների ու տղաների մասին չէ, որոնք նստած են խորհրդարանում և երկու շաբաթը մեկ անհաղորդ դեմքերով ինչ-որ պայմանավորված հարցեր են տալիս, այլ իրական ազդեցության այն խմբերի ու լծակ ունեցող մարդկանց մասին է, որոնք այս ռեժիմին աջակցել են, պահել և փոխհատուցում են պահանջում Նիկոլ Փաշինյանից իր խոստացածի համաձայն: Հասկանում են, որ այս մարդը ոչ այնքան չի ուզում, որքան չի կարողանում անել դա: Իր հանդեպ վստահություն չկա ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում, ո՛չ էլ Հյուսիսում ու Հարավում: Աշխարհում քաղաքական գործչի ամենամեծ կապիտալը վստահությունն է նրա նկատմամբ, մինչդեռ այս ղեկավարն ամեն տեղ մի բան է ասում, ընդ որում՝ շատ դեպքերում իր խոսքերը հակասում են մեկը մյուսին: Մյուս կողմից՝ երկրի ներսում ճգնաժամն էլ ավելի է խորացել: Իր արտաքին քաղաքական հենարանը նա փորձում է գտնել Թուրքիայում: Բազմիցս ասել է, որ անվտանգության երաշխիքները պետք է գտնել տարածաշրջանում, խոսքը Թուրքիայի մասին է: Շատ լավ հասկանում է, որ Թուրքիան այսօր առանձնակի հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Նախընտրում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները ձևավորել Թուրքիայի միջոցով»,-ընդգծում է Հակոբյանը:

Հիշեցնում է՝ մեր տարածաշրջանում գետնի վրա հարցեր լուծում են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը: «Ադրբեջանին առանց Թուրքիայի գործոն համարելը բարդ է, թեպետ նա փորձում է իր քաղաքականությունը դիվերսիֆիկացնել և, շատ սեղմ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ ունենալով Թուրքիայի հետ, հարաբերություններ ունենալ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ, որպեսզի չդառնա Թուրքիայի սատելիտը: Հայաստանի իշխանությունը փորձում է տարածաշրջանում իր նոր «պապային» գտնել, փորձում է համոզել իր պոտենցիալ «պապային»՝ Թուրքիային, որ նա իրեն երաշխիքներ տա: Մնացածը բլեֆ է: Ասում են՝ Ռուսաստանից թեքվում է դեպի Արևմուտք և այլն, բայց հասկանալի է, որ վերջինս մեր տարածաշրջանում ազդեցության լուրջ լծակներ չունի: Հակառուսական հռետորաբանությունը «խոդի տալով» և իբր դեպի Արևմուտք շարժվելով՝ նա շատ լավ հասկանում է, որ Արևմուտքի օպերատորն այստեղ Թուրքիան է: Ռուսաստանի հետ իր հարաբերությունների բալանսը փորձելու է պահել Թուրքիայի միջոցով, որը գործընկերային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ»,-հավելում է քաղտեխնոլոգը:

Վերջին օրերի ընթացքում բերման ենթարկվեցին «Մարտական եղբայրության» անդամները՝ զենք ունենալու կասկածանքով, Նոր Նորքի ոստիկանության մոտ քաղաքացիները սպառնում էին նռնակ պայթեցնել: Այս իրադարձությունների վերաբերյալ կարծիքները ևս տարբեր են: Քաղտեխնոլոգն ասում է, որ բարդ է միանշանակ գնահատական տալը: «Ինչ վերաբերում է նրան, որ, օրինակ՝ Ոսկեպար են գնում և փորձում այնտեղ որոշակի տրամադրություններ ստեղծել, կարծում եմ՝ դա բնականոն քաղաքական պրոցես է, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք կարելի է ունենալ այս կամ այն ուժի հանդեպ, և այլն: Այն, որ Հայաստանի իշխանություններն այս ճգնաժամային իրավիճակում փորձում են ցանկացած քայլ զսպել ձերբակալություններով և այլն, դա էլ երևի բնական է, քանի որ մարդիկ իրենց առջև խնդիր են դրել բավարարել Ադրբեջանի պահանջը: Երբ հայտարարում ես, որ սա «ոչ թե հանձնում եմ, այլ վերադարձնում, քանի որ Ադրբեջանինն է, եթե չտամ, կհարձակվի», դու, ըստ էության, լեգիտիմացնում ես առաջիկայում հնարավոր պատերազմական կամ բախումային իրավիճակը: Այս պարագայում ինչո՞ւ է նյարդային ձևով ընդունում խորհրդարանում արված պնդումը, որ կարծես ավելի շատ «Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը լինի Հայաստանում»:

Այսպիսով, ցանկացած դրսևորում, որն ուղղված է լինելու այդ գյուղերի չհանձնելուն, արժանանալու է նմանատիպ ռեակցիաների, ասենք՝ մի քանի ժամով ձերբակալելուն և այլն: Սա և՛ ներքին լսարանի համար է, որ փորձեն վախեցնել, լռեցնել, և՛ արտաքին աշխարհի ու առաջին հերթին Ադրբեջանի համար է, թե՝ տեսեք, նման քայլերի եմ գնում, որ ձեր պահանջները բավարարեմ: Ինչ վերաբերում է նռնակներ պայթեցնելու ակցիային: Այստեղ լեգիտիմ իրավունք կա կասկածելու, որ ինչ-որ բան շոու է, որպեսզի դրա հիման վրա ներքին քաղաքական «գայկաներ» ձգեն: Կարող է այդպես լինել: Ներկայանում են որպես մարտական ճանապարհ անցած մարդիկ, բայց անում են գործողություն, որից իրենք են տուժում, ոչ թե նրանք, ում դեմ ուղղված էր այդ գործողությունը: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա, շատ բան կախված է լինելու նրանից, թե իշխանությունն այս էպիզոդի հետ կապված ինչ եզրակացություններ կանի և ինչ գործողությունների կդիմի: Դատելով նրանից, որ հայտարարեցին, թե ահաբեկչություն է, այս սցենարն այնքան էլ անսպասելի չէ ու իրենց համար այնքան էլ վատ սցենար չէ իրենց հետագա ծրագրերի համար»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance