Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Տավուշի չորս գյուղերի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները վերլուծելիս ասում է՝ դա ո՛չ դելիմիտացիա է, ո՛չ էլ դեմարկացիա:

«Այստեղ կա կոնկրետ պահանջ Ադրբեջանի կողմից, ինչպես իրենք են ասում, «վերադարձնել» այդ գյուղերը: Խնդիրն այն չէ, որ իրենք առաջարկում են դելիմիտացիա, հետո դեմարկացիա անել: Դա Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի հանրությանը հերթական անգամ մանիպուլացնում և, ըստ էության, խաբում՝ անվանելով դա դելիմիտացիա և դեմարկացիա: Ինքն է այդպես ներկայացնում, որ Ադրբեջանի հետ սկսում ենք այդ աշխատանքը Տավուշի մարզի սահմանագծից: Ադրբեջանը դա այլ կերպ է ձևակերպում, ասում է՝ պետք է ինձ անհապաղ վերադարձնեք այս չորս գյուղը, հետո էլ կխոսենք «անկլավների» մասին: Սա պրոցեսի շուրջ տարրական մանիպուլ յացիա է, իրականում Ադրբեջանի կողմից կա պահանջ հանձնել չորս գյուղը, Հայաստանի իշխանության կողմից կա քաղաքական որոշում այդ պահանջը հերթական անգամ բավարարել, բայց սա ներկայացվում է իբր դելիմիտացիայի և դեմարկացիայի սկիզբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Ինչո՞ւ գործընթացը սկսել Տավուշի մարզից: «Դա Ադրբեջանի հստակ պահանջն է, ոչ թե Հայաստանի իշխանությունների ցանկությունը կամ առաջարկը: Ռազմական մասնագետները բազմիցս նշել են, որ Տավուշի պաշտպանական գիծն ամենակահավորվածն է, ժամանակակիցը, մրցունակն ու դժվարանցանելին թշնամու համար: Դրա համար էլ թշնամին նախ և առաջ պահանջում է, որ այդ պաշտպանական գիծը Հայաստանը դեմոնտաժ անի, որպեսզի դա էլ դառնա այնպիսին, ինչպիսին մեր մյուս պաշտպանական գծերն են, վերածվի «проходной двор»-ի: Ադրբեջանը ոչ թե գյուղերն է ուզում, դա նույնպես կարևոր փաստ է, այլ առաջին հերթին նրա նպատակն է քանդել Տավուշի մարզում Հայաստանի պաշտպանական համակարգը և պլացդարմներ ստեղծել հետագայում հարձակման համար:

Պաշտպանության, անվտանգության մասնագետները նշում են, որ այնտեղ խոսքը հետագա գործողությունների համար նոր հարմար դիրքեր ունենալու մասին է: Ամեն ինչ շատ տեսանելի է այն մարդկանց համար, ովքեր ունեն աչքեր, ականջ՝ լսելու համար, և թեկուզ 5-6-րդ դասարանի տրամաբանելու ունակություն՝ ասվածից եզրակացություն անելու համար: Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է, որը ներկայացվում է Հայաստանի, այդ թվում՝ Տավուշի մարզի բնակչությանը՝ որպես նշված պրոցեսի սկիզբ, թե իբր Հայաստանի իշխանություններին ինչ-որ մեկը հարցրել է, թե որտեղից են նրանք ցանկանում սկսել այն: Ժամանակին Հայաստանի իշխանությունը առանց որևէ դեմարկացիայի և դելիմիտացիայի որոշեց, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը Ադրբեջանինն է, հիմա էլ առանց որևէ գործընթացի ընդամենը մանիպուլ յացիայի արդյունքում ուզում են ոչնչի դիմաց այդ տարածքները տալ Ադրբեջանին»,-նշում է մեր զրուցակիցը:

Քաղտեխնոլոգը կարծիք է հայտնում, որ Նիկոլ Փաշինյանն այժմ իր ժողովրդականության, վարկանիշի ամենացածր նշաձողի վրա է՝ 2018 թ.-ից սկսած: «Բոլոր հարցումները, ինչպես նաև Երևանի էլեկտորալ պրոցեսը ցույց են տալիս, որ նրա անձնական ռեյտինգը մոտ 6-ից 7 անգամ նվազել է, այսինքն՝ 80ից ավելի տոկոսից դարձել է առավելագույնը 15 տոկոս: Դա պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը չորս տարվա ընթացքում մարդկանց հրամցրել էր այն գաղափարը, որ իբր ինքը խաղաղության կոնցեպտ ունի: Նաև, որ խաղաղության շուրջ բանակցային գործընթացն արդյունքի է բերելու, լինելու է կայունություն, այլևս չեն լինելու ճգնաժամեր, որոնք բերելու են մարդկային հսկայական զոհերի, տարածքների կորուստների և այլն: Չորս տարի այդ հեքիաթն էր պատմում: Բայց ինչ-որ մի փուլից սկսած արձանագրվեց, որ Փաշինյանի մատուցած խոստումներն ի չիք են դարձել, քանի որ նա տապալել է խաղաղության օրակարգը:

Իր համար ամենավտանգավորն այն է, որ խմբերը, ներքին ազդեցության ուժերը, որոնք այս իշխանությանը պահում են և՛ ֆինանսապես, և՛ իրենց քաղաքական կապերով, հիասթափվել են Նիկոլ Փաշինյանից: Նրան պահել են, որովհետև նա խոստացել է խաղաղություն հաստատել, որ հարևանների հետ պրոբլեմներ չեն ունենալու, խոստացել է, որ նրանց բիզնեսները ծաղկելու են, հեռանկարային են լինելու տարածաշրջանային առումով և այլն, բայց հատկապես այս տարվա հունվարին Ալիևի ելույթից հետո բոլորին հասկանալի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի մատուցած «խաղաղության պայմանագիրը» բլեֆ է, նա ունակ չէ որևէ մեկի հետ պայմանավորվել, որևէ մեկը ցանկություն չունի որևէ բան ստորագրել Նիկոլ Փաշինյանի հետ, համենայն դեպս՝ պարիտետային սկզբունքով:

Բոլորը հասկացան, որ Նիկոլ Փաշինյանի հետ երկար ճանապարհ գնալու հնարավորություն չկա, նաև՝ հենց իր թիմում, բայց խոսքն այն աղջիկների ու տղաների մասին չէ, որոնք նստած են խորհրդարանում և երկու շաբաթը մեկ անհաղորդ դեմքերով ինչ-որ պայմանավորված հարցեր են տալիս, այլ իրական ազդեցության այն խմբերի ու լծակ ունեցող մարդկանց մասին է, որոնք այս ռեժիմին աջակցել են, պահել և փոխհատուցում են պահանջում Նիկոլ Փաշինյանից իր խոստացածի համաձայն: Հասկանում են, որ այս մարդը ոչ այնքան չի ուզում, որքան չի կարողանում անել դա: Իր հանդեպ վստահություն չկա ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում, ո՛չ էլ Հյուսիսում ու Հարավում: Աշխարհում քաղաքական գործչի ամենամեծ կապիտալը վստահությունն է նրա նկատմամբ, մինչդեռ այս ղեկավարն ամեն տեղ մի բան է ասում, ընդ որում՝ շատ դեպքերում իր խոսքերը հակասում են մեկը մյուսին: Մյուս կողմից՝ երկրի ներսում ճգնաժամն էլ ավելի է խորացել: Իր արտաքին քաղաքական հենարանը նա փորձում է գտնել Թուրքիայում: Բազմիցս ասել է, որ անվտանգության երաշխիքները պետք է գտնել տարածաշրջանում, խոսքը Թուրքիայի մասին է: Շատ լավ հասկանում է, որ Թուրքիան այսօր առանձնակի հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Նախընտրում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները ձևավորել Թուրքիայի միջոցով»,-ընդգծում է Հակոբյանը:

Հիշեցնում է՝ մեր տարածաշրջանում գետնի վրա հարցեր լուծում են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը: «Ադրբեջանին առանց Թուրքիայի գործոն համարելը բարդ է, թեպետ նա փորձում է իր քաղաքականությունը դիվերսիֆիկացնել և, շատ սեղմ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ ունենալով Թուրքիայի հետ, հարաբերություններ ունենալ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ, որպեսզի չդառնա Թուրքիայի սատելիտը: Հայաստանի իշխանությունը փորձում է տարածաշրջանում իր նոր «պապային» գտնել, փորձում է համոզել իր պոտենցիալ «պապային»՝ Թուրքիային, որ նա իրեն երաշխիքներ տա: Մնացածը բլեֆ է: Ասում են՝ Ռուսաստանից թեքվում է դեպի Արևմուտք և այլն, բայց հասկանալի է, որ վերջինս մեր տարածաշրջանում ազդեցության լուրջ լծակներ չունի: Հակառուսական հռետորաբանությունը «խոդի տալով» և իբր դեպի Արևմուտք շարժվելով՝ նա շատ լավ հասկանում է, որ Արևմուտքի օպերատորն այստեղ Թուրքիան է: Ռուսաստանի հետ իր հարաբերությունների բալանսը փորձելու է պահել Թուրքիայի միջոցով, որը գործընկերային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ»,-հավելում է քաղտեխնոլոգը:

Վերջին օրերի ընթացքում բերման ենթարկվեցին «Մարտական եղբայրության» անդամները՝ զենք ունենալու կասկածանքով, Նոր Նորքի ոստիկանության մոտ քաղաքացիները սպառնում էին նռնակ պայթեցնել: Այս իրադարձությունների վերաբերյալ կարծիքները ևս տարբեր են: Քաղտեխնոլոգն ասում է, որ բարդ է միանշանակ գնահատական տալը: «Ինչ վերաբերում է նրան, որ, օրինակ՝ Ոսկեպար են գնում և փորձում այնտեղ որոշակի տրամադրություններ ստեղծել, կարծում եմ՝ դա բնականոն քաղաքական պրոցես է, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք կարելի է ունենալ այս կամ այն ուժի հանդեպ, և այլն: Այն, որ Հայաստանի իշխանություններն այս ճգնաժամային իրավիճակում փորձում են ցանկացած քայլ զսպել ձերբակալություններով և այլն, դա էլ երևի բնական է, քանի որ մարդիկ իրենց առջև խնդիր են դրել բավարարել Ադրբեջանի պահանջը: Երբ հայտարարում ես, որ սա «ոչ թե հանձնում եմ, այլ վերադարձնում, քանի որ Ադրբեջանինն է, եթե չտամ, կհարձակվի», դու, ըստ էության, լեգիտիմացնում ես առաջիկայում հնարավոր պատերազմական կամ բախումային իրավիճակը: Այս պարագայում ինչո՞ւ է նյարդային ձևով ընդունում խորհրդարանում արված պնդումը, որ կարծես ավելի շատ «Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը լինի Հայաստանում»:

Այսպիսով, ցանկացած դրսևորում, որն ուղղված է լինելու այդ գյուղերի չհանձնելուն, արժանանալու է նմանատիպ ռեակցիաների, ասենք՝ մի քանի ժամով ձերբակալելուն և այլն: Սա և՛ ներքին լսարանի համար է, որ փորձեն վախեցնել, լռեցնել, և՛ արտաքին աշխարհի ու առաջին հերթին Ադրբեջանի համար է, թե՝ տեսեք, նման քայլերի եմ գնում, որ ձեր պահանջները բավարարեմ: Ինչ վերաբերում է նռնակներ պայթեցնելու ակցիային: Այստեղ լեգիտիմ իրավունք կա կասկածելու, որ ինչ-որ բան շոու է, որպեսզի դրա հիման վրա ներքին քաղաքական «գայկաներ» ձգեն: Կարող է այդպես լինել: Ներկայանում են որպես մարտական ճանապարհ անցած մարդիկ, բայց անում են գործողություն, որից իրենք են տուժում, ոչ թե նրանք, ում դեմ ուղղված էր այդ գործողությունը: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա, շատ բան կախված է լինելու նրանից, թե իշխանությունն այս էպիզոդի հետ կապված ինչ եզրակացություններ կանի և ինչ գործողությունների կդիմի: Դատելով նրանից, որ հայտարարեցին, թե ահաբեկչություն է, այս սցենարն այնքան էլ անսպասելի չէ ու իրենց համար այնքան էլ վատ սցենար չէ իրենց հետագա ծրագրերի համար»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա