Yerevan, 31.August.2026,
00
:
00
BREAKING


Էկար, տակս փորեցիր... Ինչո՞ւ Կամո Թովմասյանը թշնամացավ իր մտերիմ ընկերոջ հետ

LIFE

Asekose.am-ը գրում է.

Լուսանկարիչ Արթուր Վարդանյանն առավել հայտնի է Paparazzi մականվամբ: Նա ժամանակին ամենասկանդալային լուսանկարիչներից մեկն էր:Asekose.am-ին Արթուր Վարդանյանը վստահել է իր անցած ուղու անհայտ փաստերը, հաղթահարված արգելքները և ոչ միայն:

Երբ սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ, մտերիմ ընկերս` Կամո Թովմասյանը, թշնամացավ ինձ հետ…

Քչերին է հայտնի, որ նախքան Paparazzi.am-ի և Kamoblog-ի ստեղծումը ես և Կամո Թովմասյանը մոտ 6 ամիս շատ մոտ ընկերներ էինք: Այն ժամանակ  գոյություն ուներ «Night people Yerevan» ամսագիրը, որի հիմնական աշխատանքներով  հենց Կամոն էր զբաղվում, ես էլ նրան օգնում էի. նկարահանումներ էինք իրականացնում տարբեր ամսագրերի համար: Ֆոտոխցիկ ձեռք բերեցի, սկսեցի լուսանկարել, ինչից հետո էլ Կամոն անմիջապես թշնամացավ ինձ հետ: Նշեմ, որ ինքը չէր լուսանկարում, այլ լուսաբանում էր. այդ պատճառով էլ ինձ թվում էր, որ եթե այդ ամենով ավելի լուրջ զբաղվեմ, կկարողանանք միասին աշխատել: Սակայն երբ ես գնեցի ֆոտոխցիկ, Կամոն չշնորհավորեց ինձ, ոչինչ չգրեց, իսկ մինչ այդ մենք իսկապես մտերիմ էինք, միմյանց տանն էինք հաճախ լինում:  Անգամ երբ աշխատանքային այցով գնացել էի «El Style» ամսագիր, Կամոն «Oдноклассники» (այն շրջանում այդ սոցիալական ցանցն էր  տարածված) միջոցով գրեց. «էկար, տակս փորեցի՞ր»: Ես նրան ասացի, որ նման միտք չունեի, դեռ մի բան էլ մտածում էի, որ ինձ կարող է օգնել: Ավելի ուշ, երբ զանգահարում էի Կամոյին, չէր պատասխանում, նույնիսկ մեկ անգամ այլ մարդ պատասխանեց նրա փոխարեն և ասաց, որ եթե նորից զանգահարեմ, իրենք քաղմաս կդիմեն: Պատասխանողը նաև շեշտեց, որ Կամոն չի ցանկանում ինձ հետ խոսել:

Կամոն նախապես բոլորի հետ պայմանավորվում էր, որ եթե ես էլ գնամ միջոցառման, իմ մուտքն արգելեն…

2008-2009 թթ. այն մարդիկ, ովքեր սովորաբար փարթիներ էին կազմակերպում, բոլորն ինձ գիտեին, որովհետև մինչ այդ հաճախ տեսնում էին Կամոյի հետ: Սակայն երբ նոր ֆոտոխցիկ էի ձեռք բերել և ցանկանում էի լուսաբանել այդ միջոցառումները, ինձ սկսեցին արգելել մասնակցել դրանց: Կամոն նախապես բոլորի հետ պայմանավորվում էր, որ եթե ես էլ գնամ միջոցառման, իմ մուտքն արգելեն. բոլոր լուսանկարիչներին  թողնում էին, բացի ինձնից: Կամոն պայման էր դնում, որ եթե ինքը պետք է լուսաբանի միջոցառումը, ապա ես պետք է չլինեմ: Իսկ այդ շրջանում պետք է նշեմ,որ ոչ Kamoblogn էր գործում, ոչ էլ Paparazzi.am-ը, սակայն երբ Կամոն ստեղծեց իր բլոգը, և ես էլ հասկացա, որ հակառակ նրա` կարող եմ ստեղծել իմ բլոգը, այսինքն` եթե ինքը  դռնից չէր թողնում ներս մտնեի, ես դա պետք է անեի պատուհանից…

Հրեշտակի հագուստով Կամոյին արգելեցի միջոցառում լուսաբանել

Ավելի ուշ սկսեցի Կամոյի գործին խանգարել, որովհետև ես, ի տարբերություն նրա, այդքան էլ գումարի կարիք չունեի և շատերին ասում էի, որ կարող եմ անվճար աշխատել:  Հաճախ ինձ էին հրավիրում, որ լուսաբանեմ միջոցառումը: Հերթական նմանատիպ փարթիներից մեկի ժամանակ էլ կազմակերպիչների հետ պայմանավորվել էի, որ եթե ես եմ անվճար լուսաբանելու, ուրեմն` Կամոն չպետք է այդտեղ լինի: Ուզում էի, որ ինքը հասկանար, որ սփյուռքահայ երիտասարդի հետ, ով եկել էր և աշխատելու ցանկություն ուներ, չէր կարելի այդպես վարվել, դեռ մի բան էլ ժամանակին ինձ կարող էր օգնած լիներ: Պատկերացնո՞ւմ եք այդ տեսարանը. Կամոն եկել էր այդ  սպիտակ  փարթիին հրեշտակի հագուստով, և բոլորի ներկայությամբ նրան արգելեցին մուտք գործել: Նա նշում էր, որ Կամոն է, սակայն թիկնապահները, միևնույն է, ասացին, որ չեն կարող նրան ներս թողնել: Այդ օրվանից հետո Կամոն թողեց, որ ազատ մրցակցենք… Իսկ մինչ այդ El Style-ի հիմնադիր Ավետիս  Խախամյանն ինձ հրավիրել էր իր մոտ և հարցրել, թե ինչու եմ բլոգ բացել:  Նրա կարծիքով ես այդ իրավունքը չունեի, որովհետև Կամոն արդեն բլոգ ուներ,  իսկ ես պլագիատ էի անում…Դեռ մի բան էլ ինձ խորհուրդ էր տալիս բնություն լուսանկարեմ… Առհասարակ, սկզբնական շրջանում ինձ համար շատ բաներ էին արգելված, բայց ելք գտնում էի…  Կամոյի հետ էլ մինչ օրս չենք բարևում և չենք նկատում միմյանց: Մեկ անգամ նույնիսկ այնպես է ստացվել, որ ապրիլի 1-ին նա իր բլոգում իմ նկարն էր տեղադրել և այդ ձևով շնորհավորել տոնի առթիվ`  իբրև ես էլ եմ խամբկանք: Իմ հերթին նրան նամակ գրեցի` շնորհակալություն հայտնելով, որ զբաղվում է իմ սև PR-ով:

Շոու բիզնեսը մահացավ…

Այն ժամանակ, երբ նոր էի սկսում, իսկապես շոու բիզնեսը շատ ակտիվ էր: Լինում էին օրեր, երբ մի քանի միջոցառում էի լուսաբանում, տեսահոլովակի շնորհանդեսների մասնակցում: Գնալով ամեն ինչ վերջացավ, հիմա ոչինչ չկա, շատերն էլ պարզապես երկրում չեն: Ես հովանավորներ ունեի Պարսկաստանից և ԱՄՆ-ից, ժամանակի ընթացքում որոշակի խնդիրներից ելնելով` դադարացրինք մեր համագործակցությունը, և ես Paparazzi.am-ը փակելու որոշում կայացրեցի: Ավելի ուշ ինձ մի ամուսնական զույգ մոտեցավ, որոնցից մեկը պատգամավոր էր (անունը չեմ ցանկանում նշել) և առաջարկեցին վերաբացել այն: Երկու տարի աշխատեցինք, սակայն ես հասկացա, որ  նրանք օգտագործում էին կայքը բարտերների և իրենց շահի համար: Հրաժարվեցի նրանց հետ աշխատելուց և փակեցի կայքը: 

Ներկայիս զբաղմունքը

Կրկին լուսանկարչությամբ եմ զբաղվում, ուզում եմ վերաբացել կայքս: Հովանավորի կարիք ունեմ, սակայն ով չի օգտագործի ինձ և կվստահի:  Մտածում եմ նոր գաղափարների մասին:

Քիմ Քարդաշյանի լուսանկարը վաճառելու մասին

Ամբողջությամբ լուսաբանել եմ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը: Որտեղ նա էր, այնտեղ էլ` ես: Միակ շրջանն էր իմ կյանքում, երբ իսկապես հասկացել եմ, թե ինչ է նշանակում պապարացի լինելը: Լուսանկարներից մեկն էլ վաճառել եմ ԱՄՆ-ում անգլերենով տպագրվող հայկական GLANCE ամսագրին: Լուսանկարս օգտագործել են որպես ամսագրի շապիկ:

Սկանդալների, Սիրուշոյի, Լիլիթ Հովհաննիսյանի և Սոնա Շահգելդյանի մասին

Տարիներ առաջ, երբ Սիրուշոն նոր էր եկել «Եվրատեսիլ»-ից, մասնակցում էր  համալիրում տեղի ունեցող մի համերգի: Թույլ չէին տալիս, որ որևէ մեկը հետնաբեմը նկարահանի, սակայն ես անձնակազմի անդամներից մեկից նրա բեյջն էի խնդրել, ապա գաղտնի ձևով ներս էի մտել: Լուսանկարեցի, սակայն թիկնապահները տեսնելով ինձ, վերցրին  ֆոտոխցիկը և դուրս հանեցին ինձ: Միշտ էլ ցանկացել եմ տարբերվել մյուսներից, նման պատմություններ շատ են եղել: Օրինակ` երբ Լիլիթ Հովհաննիսյանի և Վահրամ Պետրոսյանի  հարաբերությունները նոր էին ձևավորվում, ես առաջինն էի, ով նրանց լուսանկարը հրապարակել էր` նշելով, որ նրանք միասին, ինչը նրանց դուրս չէր եկել: Նույն Հասմիկ Կարապետյանին լուսանկարել էի ակումբում` նարգիլե ծխելիս, սակայն նա խնդրել էր, որ դա չհրապարակեմ, բայց ես փորձում էի նրանց ազատել այդ բարդույթներից: Ամենահայտնի սկանդալն էր տեղի ունեցել Սոնա Շահգելդյանի հետ, երբ ֆեյսբուքյան իմ էջում գրել էի, որ նրա երգը չէի հավանել: Սոնան սպառնացել էր ինձ, նույնիսկ եկել էր մեր մուտքի մոտ ինձ էր փնտրել, սակայն այնպես ստացվեց, որ ժամանակի ընթացքում մենք հաշտվեցինք…

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity