Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էկար, տակս փորեցիր... Ինչո՞ւ Կամո Թովմասյանը թշնամացավ իր մտերիմ ընկերոջ հետ

ԼԱՅՖ

Asekose.am-ը գրում է.

Լուսանկարիչ Արթուր Վարդանյանն առավել հայտնի է Paparazzi մականվամբ: Նա ժամանակին ամենասկանդալային լուսանկարիչներից մեկն էր:Asekose.am-ին Արթուր Վարդանյանը վստահել է իր անցած ուղու անհայտ փաստերը, հաղթահարված արգելքները և ոչ միայն:

Երբ սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ, մտերիմ ընկերս` Կամո Թովմասյանը, թշնամացավ ինձ հետ…

Քչերին է հայտնի, որ նախքան Paparazzi.am-ի և Kamoblog-ի ստեղծումը ես և Կամո Թովմասյանը մոտ 6 ամիս շատ մոտ ընկերներ էինք: Այն ժամանակ  գոյություն ուներ «Night people Yerevan» ամսագիրը, որի հիմնական աշխատանքներով  հենց Կամոն էր զբաղվում, ես էլ նրան օգնում էի. նկարահանումներ էինք իրականացնում տարբեր ամսագրերի համար: Ֆոտոխցիկ ձեռք բերեցի, սկսեցի լուսանկարել, ինչից հետո էլ Կամոն անմիջապես թշնամացավ ինձ հետ: Նշեմ, որ ինքը չէր լուսանկարում, այլ լուսաբանում էր. այդ պատճառով էլ ինձ թվում էր, որ եթե այդ ամենով ավելի լուրջ զբաղվեմ, կկարողանանք միասին աշխատել: Սակայն երբ ես գնեցի ֆոտոխցիկ, Կամոն չշնորհավորեց ինձ, ոչինչ չգրեց, իսկ մինչ այդ մենք իսկապես մտերիմ էինք, միմյանց տանն էինք հաճախ լինում:  Անգամ երբ աշխատանքային այցով գնացել էի «El Style» ամսագիր, Կամոն «Oдноклассники» (այն շրջանում այդ սոցիալական ցանցն էր  տարածված) միջոցով գրեց. «էկար, տակս փորեցի՞ր»: Ես նրան ասացի, որ նման միտք չունեի, դեռ մի բան էլ մտածում էի, որ ինձ կարող է օգնել: Ավելի ուշ, երբ զանգահարում էի Կամոյին, չէր պատասխանում, նույնիսկ մեկ անգամ այլ մարդ պատասխանեց նրա փոխարեն և ասաց, որ եթե նորից զանգահարեմ, իրենք քաղմաս կդիմեն: Պատասխանողը նաև շեշտեց, որ Կամոն չի ցանկանում ինձ հետ խոսել:

Կամոն նախապես բոլորի հետ պայմանավորվում էր, որ եթե ես էլ գնամ միջոցառման, իմ մուտքն արգելեն…

2008-2009 թթ. այն մարդիկ, ովքեր սովորաբար փարթիներ էին կազմակերպում, բոլորն ինձ գիտեին, որովհետև մինչ այդ հաճախ տեսնում էին Կամոյի հետ: Սակայն երբ նոր ֆոտոխցիկ էի ձեռք բերել և ցանկանում էի լուսաբանել այդ միջոցառումները, ինձ սկսեցին արգելել մասնակցել դրանց: Կամոն նախապես բոլորի հետ պայմանավորվում էր, որ եթե ես էլ գնամ միջոցառման, իմ մուտքն արգելեն. բոլոր լուսանկարիչներին  թողնում էին, բացի ինձնից: Կամոն պայման էր դնում, որ եթե ինքը պետք է լուսաբանի միջոցառումը, ապա ես պետք է չլինեմ: Իսկ այդ շրջանում պետք է նշեմ,որ ոչ Kamoblogn էր գործում, ոչ էլ Paparazzi.am-ը, սակայն երբ Կամոն ստեղծեց իր բլոգը, և ես էլ հասկացա, որ հակառակ նրա` կարող եմ ստեղծել իմ բլոգը, այսինքն` եթե ինքը  դռնից չէր թողնում ներս մտնեի, ես դա պետք է անեի պատուհանից…

Հրեշտակի հագուստով Կամոյին արգելեցի միջոցառում լուսաբանել

Ավելի ուշ սկսեցի Կամոյի գործին խանգարել, որովհետև ես, ի տարբերություն նրա, այդքան էլ գումարի կարիք չունեի և շատերին ասում էի, որ կարող եմ անվճար աշխատել:  Հաճախ ինձ էին հրավիրում, որ լուսաբանեմ միջոցառումը: Հերթական նմանատիպ փարթիներից մեկի ժամանակ էլ կազմակերպիչների հետ պայմանավորվել էի, որ եթե ես եմ անվճար լուսաբանելու, ուրեմն` Կամոն չպետք է այդտեղ լինի: Ուզում էի, որ ինքը հասկանար, որ սփյուռքահայ երիտասարդի հետ, ով եկել էր և աշխատելու ցանկություն ուներ, չէր կարելի այդպես վարվել, դեռ մի բան էլ ժամանակին ինձ կարող էր օգնած լիներ: Պատկերացնո՞ւմ եք այդ տեսարանը. Կամոն եկել էր այդ  սպիտակ  փարթիին հրեշտակի հագուստով, և բոլորի ներկայությամբ նրան արգելեցին մուտք գործել: Նա նշում էր, որ Կամոն է, սակայն թիկնապահները, միևնույն է, ասացին, որ չեն կարող նրան ներս թողնել: Այդ օրվանից հետո Կամոն թողեց, որ ազատ մրցակցենք… Իսկ մինչ այդ El Style-ի հիմնադիր Ավետիս  Խախամյանն ինձ հրավիրել էր իր մոտ և հարցրել, թե ինչու եմ բլոգ բացել:  Նրա կարծիքով ես այդ իրավունքը չունեի, որովհետև Կամոն արդեն բլոգ ուներ,  իսկ ես պլագիատ էի անում…Դեռ մի բան էլ ինձ խորհուրդ էր տալիս բնություն լուսանկարեմ… Առհասարակ, սկզբնական շրջանում ինձ համար շատ բաներ էին արգելված, բայց ելք գտնում էի…  Կամոյի հետ էլ մինչ օրս չենք բարևում և չենք նկատում միմյանց: Մեկ անգամ նույնիսկ այնպես է ստացվել, որ ապրիլի 1-ին նա իր բլոգում իմ նկարն էր տեղադրել և այդ ձևով շնորհավորել տոնի առթիվ`  իբրև ես էլ եմ խամբկանք: Իմ հերթին նրան նամակ գրեցի` շնորհակալություն հայտնելով, որ զբաղվում է իմ սև PR-ով:

Շոու բիզնեսը մահացավ…

Այն ժամանակ, երբ նոր էի սկսում, իսկապես շոու բիզնեսը շատ ակտիվ էր: Լինում էին օրեր, երբ մի քանի միջոցառում էի լուսաբանում, տեսահոլովակի շնորհանդեսների մասնակցում: Գնալով ամեն ինչ վերջացավ, հիմա ոչինչ չկա, շատերն էլ պարզապես երկրում չեն: Ես հովանավորներ ունեի Պարսկաստանից և ԱՄՆ-ից, ժամանակի ընթացքում որոշակի խնդիրներից ելնելով` դադարացրինք մեր համագործակցությունը, և ես Paparazzi.am-ը փակելու որոշում կայացրեցի: Ավելի ուշ ինձ մի ամուսնական զույգ մոտեցավ, որոնցից մեկը պատգամավոր էր (անունը չեմ ցանկանում նշել) և առաջարկեցին վերաբացել այն: Երկու տարի աշխատեցինք, սակայն ես հասկացա, որ  նրանք օգտագործում էին կայքը բարտերների և իրենց շահի համար: Հրաժարվեցի նրանց հետ աշխատելուց և փակեցի կայքը: 

Ներկայիս զբաղմունքը

Կրկին լուսանկարչությամբ եմ զբաղվում, ուզում եմ վերաբացել կայքս: Հովանավորի կարիք ունեմ, սակայն ով չի օգտագործի ինձ և կվստահի:  Մտածում եմ նոր գաղափարների մասին:

Քիմ Քարդաշյանի լուսանկարը վաճառելու մասին

Ամբողջությամբ լուսաբանել եմ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը: Որտեղ նա էր, այնտեղ էլ` ես: Միակ շրջանն էր իմ կյանքում, երբ իսկապես հասկացել եմ, թե ինչ է նշանակում պապարացի լինելը: Լուսանկարներից մեկն էլ վաճառել եմ ԱՄՆ-ում անգլերենով տպագրվող հայկական GLANCE ամսագրին: Լուսանկարս օգտագործել են որպես ամսագրի շապիկ:

Սկանդալների, Սիրուշոյի, Լիլիթ Հովհաննիսյանի և Սոնա Շահգելդյանի մասին

Տարիներ առաջ, երբ Սիրուշոն նոր էր եկել «Եվրատեսիլ»-ից, մասնակցում էր  համալիրում տեղի ունեցող մի համերգի: Թույլ չէին տալիս, որ որևէ մեկը հետնաբեմը նկարահանի, սակայն ես անձնակազմի անդամներից մեկից նրա բեյջն էի խնդրել, ապա գաղտնի ձևով ներս էի մտել: Լուսանկարեցի, սակայն թիկնապահները տեսնելով ինձ, վերցրին  ֆոտոխցիկը և դուրս հանեցին ինձ: Միշտ էլ ցանկացել եմ տարբերվել մյուսներից, նման պատմություններ շատ են եղել: Օրինակ` երբ Լիլիթ Հովհաննիսյանի և Վահրամ Պետրոսյանի  հարաբերությունները նոր էին ձևավորվում, ես առաջինն էի, ով նրանց լուսանկարը հրապարակել էր` նշելով, որ նրանք միասին, ինչը նրանց դուրս չէր եկել: Նույն Հասմիկ Կարապետյանին լուսանկարել էի ակումբում` նարգիլե ծխելիս, սակայն նա խնդրել էր, որ դա չհրապարակեմ, բայց ես փորձում էի նրանց ազատել այդ բարդույթներից: Ամենահայտնի սկանդալն էր տեղի ունեցել Սոնա Շահգելդյանի հետ, երբ ֆեյսբուքյան իմ էջում գրել էի, որ նրա երգը չէի հավանել: Սոնան սպառնացել էր ինձ, նույնիսկ եկել էր մեր մուտքի մոտ ինձ էր փնտրել, սակայն այնպես ստացվեց, որ ժամանակի ընթացքում մենք հաշտվեցինք…

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղել