Վրաստանը Ռուսաստանից 70,32 մլն եվրոյի փոխհատուցում է պահանջում
INTERNATIONAL NEWSՎրաստանը Ռուսաստանից 70,32 մլն եվրոյի փոխհատուցում է պահանջում՝ 2006 թվականին ՌԴ-ից Վրաստանի քաղաքացիների զանգվածային արտաքսման ժամանակ նրանց կրած բարոյական վնասի դիմաց: Այս մասին ասվում է Վրաստանի արդարադատության նախարարության հայտարարությունում:
Նաեւ նշվում է, որ Վրաստանի արդարադատության նախարարությունը 2014-ի սեպտեմբերի 3-ին դիմել է ՄԻԵԴ եւ խնդրել որպես միջնորդ օգնություն տրամադրել դատարանի շենքում ՌԴ-ի հետ բանակցություններում:
Ի պատասխան Վրաստանի կառավարությանն ասվել է, որ դատարանի միացումը բանակցային գործընթացին խելամիտ կլինի այն բանից հետո, երբ կողմերը դատարանին ներկայացնեն իրենց դիրքորոշումները փոխհատուցման վերաբերյալ, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:
ՄԻԵԴ-ը պետք է քննարկի եւ որոշի այս գործով ընթացակարգն ու կողմերի հետագա քայլերը:
1
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
2
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
4
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact



