Վրաստանը Ռուսաստանից 70,32 մլն եվրոյի փոխհատուցում է պահանջում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանը Ռուսաստանից 70,32 մլն եվրոյի փոխհատուցում է պահանջում՝ 2006 թվականին ՌԴ-ից Վրաստանի քաղաքացիների զանգվածային արտաքսման ժամանակ նրանց կրած բարոյական վնասի դիմաց: Այս մասին ասվում է Վրաստանի արդարադատության նախարարության հայտարարությունում:
Նաեւ նշվում է, որ Վրաստանի արդարադատության նախարարությունը 2014-ի սեպտեմբերի 3-ին դիմել է ՄԻԵԴ եւ խնդրել որպես միջնորդ օգնություն տրամադրել դատարանի շենքում ՌԴ-ի հետ բանակցություններում:
Ի պատասխան Վրաստանի կառավարությանն ասվել է, որ դատարանի միացումը բանակցային գործընթացին խելամիտ կլինի այն բանից հետո, երբ կողմերը դատարանին ներկայացնեն իրենց դիրքորոշումները փոխհատուցման վերաբերյալ, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:
ՄԻԵԴ-ը պետք է քննարկի եւ որոշի այս գործով ընթացակարգն ու կողմերի հետագա քայլերը:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



