Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միասնությունը շատ արժեքավոր է ու կարևոր, երբ ժողովուրդը միասնական է և համերաշխ իր նպատակների մեջ, անպարտելի է հոգով ու կամքով, միասնությունը ամուր ու անհաղթահարելի պատնեշ է, բերդ է ժողովուրդների համար, անվտանգության ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի և հոգևոր ներդաշնակության կարևոր երաշխիք է։ Միասնության ու համերաշխության արդյունքում է ազգը դառնում կազմակերպված, կենսունակ, ունենում հաղթանակներ, արժանապատիվ խաղաղություն, բարեկեցություն, ազատություն ու ինքնիշխանություն։ Որպես կանոն, վտանգի պահին ու դժվար ժամանակներում իմաստուն ազգերը, մարդիկ համախմբվում են, իսկ անխոհեմ, ցածր ու բարոյազուրկ ազգերը պառակտվում են:

Անգամ վայրի թռչուններն ու գազաններն են բնազդով համերաշխություն հայտնում միմյանց, միավորվում, քանի որ միայնակ թռչունը չի կարող չվել, անվտանգ ու երկար տարածքներ հաղթահարել առանց երամի։ Առանց ոհմակի միայնակ գայլը չի կարող որսում հաջողություն ունենալ, գոյատևել և պայքարել սպառնալիքների ու վտանգների դեմ։ Առանց ներդաշնակության չեն կարող գոյություն ունենալ տիեզերքը, բնությունը։ Անմիաբանությունն էլ արդյունք է ցածրագույն կրքերի՝ եսասիրության, նախանձի, չարության, ատելության, փառասիրության և նյութապաշտության։ Այնտեղ, որտեղ կա սեր, բարձր արժեքների՝ հայրենիքի, ազգային արժանապատվության, պետականության, երախտագիտության, Աստծո նկատմամբ անկեղծ հավատի ու պատասխանատվության գիտակցում, որտեղ արդար է բաշխվում երկրում ստեղծված արդյունքը, որտեղ մարդը գնահատվում է ըստ արժանվույն, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ, այնտեղ միշտ լինում է միասնություն և համերաշխություն։

Նժդեհն ասում էր. «Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև, հաղթական հայրենիք չի ունենա»: Միասնության մեջ է ազգերի, ժողովուրդների ուժը, առանց կարծիքների միասնության չի կարող լինել արդարություն, ամենաիմաստուն որոշումներն էլ ծնվում են հանրային կարծիքի համերաշխության ու ժողովրդի միասնության արդյունքում։ Միասնությունն ու համերաշխությունն էլ հասարակության կատարելության, նրա վարքի ամենաբարձր աստիճանն են, քրիստոնեական պարտքի և Աստծուն հնարավորինս մոտենալու միջոց։ «Բարձրագույն բարիքը առաքինության միասնությունն է: Բանականությունը պահանջում է, որ այս բարիքը իրագործվի»,- ասել է գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը։ Իսկ ինչո՞ւ մենք այս պառակտված վիճակին հասանք: Որովհետև հետխորհրդային տարիներին ամեն ինչ արվեց՝ ժողովրդին իշխելու նպատակով երկրում գորշություն ու միջակությունը տարածելու, հայի բարոյական կերպարը ապականելու, ծառայամիտ դարձնելու, կեղծիքն ու խարդախությունը խրախուսելու համար, կրթությունը փլուզելու, մտավորականությանը, ուսուցիչներին, արժանիներին անտեսելու ու արժեզրկելու համար, քաղաքական դաշտը չկայացնելու, ամայացնելու, ազգային, արժանապատիվ, սկզբունքային ու ազգային շահերով առաջնորդվող էլիտա չունենալու համար։

Հիմա ինչ կարող ենք սպասել իր էլիտայի, մտավորականության, քաղաքական համակարգի նկատմամբ վստահությունն ու հավատը կորցրած, ոտնատակ տրված ու նվաստացված, անտեսված, խաբված և իր պետությունից ու իշխանությունից օտարված ժողովրդից։ Հիմա պտուղները քաղում ենք, և միամտություն է սպասել, թե նրանք, ովքեր դա արեցին, կպայքարեն իրենց իսկ ծնած զավակների դեմ, միջավայրի դեմ։ Ոչ պատահականորեն հենց նրանցից շատերի լռության ներքո հանձնվեց Արցախը։ Պարզվում է՝ իրականում Արցախը շատերի համար շահարկելու, հարստանալու ու փառքի հասնելու միջոց է եղել ընդամենը։ Իսկ մենք շարունակելու ենք մնալ այս աննախանձելի ու խղճուկ վիճակում այնքան ժամանակ, քանի դեռ չենք գիտակցել, որ մեր բոլոր ողբերգությունների ու կորուստների պատճառը մեր անհամերաշխության, անմիաբանության ու անխոհեմության մեջ պետք է փնտրենք, քանի դեռ հայրենիքի, պետականության ու արժանապատվության կորուստը, «հանուն ոչնչի» այսքան թափված արյունը, զրկանքներն ու տառապանքները չեն սթափեցնում, չեն խենթացնում, չեն միավորում մեզ։ Անգործությունը, անտարբերությունը կասկած ու վախ են ծնում։

Սրանից է գալիս ձախողումը։ Սրա պատճառով է մեր բոլորիս կյանքը վերածվել ծաղրի ու զավեշտի։ Այստեղից է հուսահատությունը։ Մինչդեռ գործողությունը և պայքարը վստահություն և քաջություն են ծնում: Եթե ցանկանում ենք հաղթել վախին, պետք է դուրս գանք պայքարի։ Մեծ ու բարի գործերն էլ միշտ միավորում են առաջադեմ մարդկանց։ Իսկ առաջադեմ, նվիրյալ, խիզախ ու հայրենասեր մարդիկ, բարեբախտաբար, շատ կան։ Երբ ազնիվ, ճշմարիտ, իմաստուն ու նվիրյալ մարդիկ միասին են գործում և միավորված են, տգետներն ու ստահակները նահանջում են, և ճշմարտությունն ու իմաստությունը, ի վերջո, հաղթում են։ Ուրեմն, էլ ե՞րբ, եթե ոչ հիմա...

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference