Արաբկիր վարչական շրջանի թեք տանիքներ ունեցող շենքերի ջրթափ խողովակները փոխարինվում են նորերով
SOCIETYՄայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի համատիրությունների ուժերով ընթանում են վարչական շրջանի թեք տանիքներ ունեցող բազմաբնակարան շենքերի ջրթափ խողովակների փոխարինման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դրանց ցանկը որոշվել է նախնական գույքագրմամբ:
Գործընթացում ներառվել են այն շենքերը, որոնց ջրթափ խողովակները մաշվել էին և այլևս չէին ծառայում նպատակին: Հաշվի են առնվել նաև թեժ գծի հեռախոսահամարներով բնակիչներից ստացած ահազանգերը: Աշխատանքները կրում են ընթացիկ բնույթ և կշարունակվեն ըստ անհրաժեշտության:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



