Արաբկիր վարչական շրջանի թեք տանիքներ ունեցող շենքերի ջրթափ խողովակները փոխարինվում են նորերով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի համատիրությունների ուժերով ընթանում են վարչական շրջանի թեք տանիքներ ունեցող բազմաբնակարան շենքերի ջրթափ խողովակների փոխարինման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դրանց ցանկը որոշվել է նախնական գույքագրմամբ:
Գործընթացում ներառվել են այն շենքերը, որոնց ջրթափ խողովակները մաշվել էին և այլևս չէին ծառայում նպատակին: Հաշվի են առնվել նաև թեժ գծի հեռախոսահամարներով բնակիչներից ստացած ահազանգերը: Աշխատանքները կրում են ընթացիկ բնույթ և կշարունակվեն ըստ անհրաժեշտության:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



