«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու գործին, ԿԳՄՍ ֆեյքերից զատ, լծվել են նաև ադրբեջանցի օգտատերերը. Մենուա Սողոմոնյան
BLOGՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հարգելի՛ ընկերներ, «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու գործին, ԿԳՄՍ ֆեյքերից զատ, լծվել են նաև ադրբեջանցի օգտատերերը։ Էս չէինք տեսել, էս էլ տեսանք, որ ադրբեջանցիները քվեարկություններով որոշեն, թե մեր երեխաները դպրոցում ինչ են անցնելու։ Մեր գործընկեր Մհեր Հակոբյանի (Mher Hakobyan) գրառումը վկայակոչելով եմ գրում, թեև ինձ համար էլ ենթադրելի էր, որ ադրբեջանական միջամտություն լինելու է։

Այսպիսով, ինչ ուզում է Նիկոլ Փաշինյանը, այն էլ ուզում են ադրբեջանցիները։ Իսկ ինչ ուզում են ադրբեջանցիները, այն էլ վնասակար է հայ ժողովրդի համար։ Ցավալին այն է, որ պետական համակարգը չի դիմադրում դեռևս, ինչ-որ սիգնալների է սպասում․ մինչդեռ եթե ողջ նախարարությունը ոտքի կանգներ, ասեր՝ էս ու՞մ պատասխանատվության ոլորտն եք արատավորում ձեր անհեթեթ ու հակազգային նախաձեռնությամբ, սրանք հո կընկրկեին, հո բոլորին աշխատանքից չէի՞ն ազատելու։
Ուստի, հարգելի ընկերներ, մենք՝ քաղաքացիներս պետք է շարունակենք նախաձեռնությունը մեր ձեռքն առնել։ Եկեք մտնենք, գրանցվենք ու քվեարկենք։ Մի օր բան է մնացել։ Ով էլ կասի՝ դե էսպես չպետք է պայքարել և այլն և այլն, թող ինքը պայքարի իր ուղին ցույց տա սեփական օրինակով։
Խնդրում եմ այս հղմամբ մտնել https://www.e-draft.am/projects/6771/about...
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...