Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


«Կասկածո՞ւմ ես, որ կկրակեմ». Սիմոնը լեզվակռվի պահին զենքը դրել է ծառայակցի ճակատին ու մեկ կրակոցով սպանել է նրան

SOCIETY

1in.am-ը գրում է.

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Սիմոն Մկրտչյանի գործի դատական քննությունը:

19-ամյա ժամկետային զինծառայող Սիմոն Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանական դրդումներով կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 18-ն անց  30-ի սահմաններում, ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, շարքային Սիմոն Մկրտչյանը ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Հայրապետյանի հետ դիտորդի պարտականություններ է կատարել հենակետում:

Սիմոնը դաշտային կապով զանգել է գետնատնակ: Վլադիմիրը խնդրել է, որ Սիմոնը հարցնի նաև, թե ժամը քանիսն է: Սիմոնը չի հարցրել: Վլադիմիրի հարցին պատասխանել է, թե լավ է արել, որ չի հարցրել:

Այս հարցի շուրջ խոսակցության ժամանակ, խուլիգանական դրդումներով Սիմոնն ինքնաձիգը լիցքավորել է, բերել է մարտական վիճակի, աջ ցուցամատը պահել է ձգանի հատվածում, զենքի փողը մոտ մեկուկես մետր հեռավորությունից ուղղել է Վլադիմիրի ճակատին ու հարցրել է՝ նա կասկածո՞ւմ է, որ ինքը կկրակի: Վլադիմիրն ասել է, թե նրանից ամեն ինչ սպասելի է:

Վլադիմիրը միաժամանակ փորձել է Սիմոնի զենքի փողի ուղղությունը փոխել, բայց Սիմոնը, ըստ դատական ակտի, հաղթահարել է նրա դիմադրությունը, խուլիգանական դրդումներով սեղմել է ինքնաձիգի ձգանը:

Արձակված կրակոցից ճակատային շրջանում հրազենային միջանցիկ վնասվածք ստանալով՝ Վլադիմիրը սպանվել է:

Դատարանում Սիմոն Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը հերթապահության ժամանակ ինքն ու Վլադիմիրը հենակետում պարզապես կատակել են:

Չի կարող ասել, թե ինչպես է ինքնաձիգի ապահովիչը հանել ու փողն ուղղել Վլադիմիրի ուղղությամբ: Այդ պահին Վլադիմիրը բռնել է զենքի փողից, քաշել է դեպի իրեն, որի հետևանքով կրակոց է արձակվել: Դրանից հետո ինքը գտնվել է շոկային վիճակում:

Ըստ Մկրտչյանի՝ ինքը չի կրակել Վլադիմիրի վրա, ինքնաձիգի ձգանը չի սեղմել: Եթե Վլադիմիրը զենքի փողը չքաշեր, կրակոց չէր արձակվի: Ինքը Վլադիմիրի հետ եղել է նորմալ հարաբերությունների մեջ: Նրան սպանելու պատճառ ու դիտավորություն չի ունեցել:

Իրեն առաջադրված մեղադրանքը «աբսուրդ է», խուլիգանական դրդումների մասին խոսք լինել չի կարող: Գործի նախաքննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ ու ոչ բազմակողմանի:

Գործով վկա, մայոր Ա. Մ.-ի ցուցմունքով՝ դիտակետից կրակոց լսելուն պես ինքը բարձրացել է այնտեղ, տեսել է, որ Վլադիմիրն ընկած է: Սիմոնը կանգնած էր նրա մոտ: Նա, իրեն տեսնելով, ասել է. «Հորս արև, իրեն խփեց»:

Սիմոնը սկզբում բոլորին ասել է, թե Վլադիմիրը զենքի հետ խաղացել ու ինքն իրեն խփել է: Բայց հետո, փաստերի ճնշման տակ, խոստովանել է, որ «ժամ հարցնելու համար» վիճել է Վլադիմիրի հետ ու կրակել է նրա վրա:

Ըստ քննչական փորձարարության արձանագրության՝ Սիմոն Մկրտչյանը դեպքի վայրում մատնացույց է արել, թե ինչպես է վերցրել ինքնաձիգը, դեմքով շրջվել դեպի Վլադիմիրը, լիցքավորել ինքնաձիգը, դրել է մենահատ դիրքի վրա, պահել է Վլադիմիրի ճակատային մասին՝ ասելով, որ կխփի նրան:

Ստացիոնար դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Սիմոն Մկրտչյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում, նա ճանաչվել է մեղսունակ:

Սիմոն Մկրտչյանի ու Վլադիմիր Հայրապետյանի երկխոսությունը մինչև կրակոցը կրել է առավելապես բառախաղի բնույթ՝ ըստ դատահոգեբանի եզրակացության: Կրակոց արձակելու պահին Սիմոն Մկրտչյանը չի գտնվել լարված վիճակում: Նա հոգեկան լարված վիճակում է եղել կրակոցից հետո:

Դատարանը Սիմոն Մկրտչյանին մեղավոր է ճանաչել խուլիգանական դրդումներով տուժողին սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:

Սիմոն Մկրտչյանը դատապարտվել է 13 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝  2014  թվականի օգոստոսի 29-ից:

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”