Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


«Սիներջիի» կալանավորված աշխատակիցների փաստաբանները վերաքննիչ բողոք կներկայացնեն դատարան

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների գործով կալանավորված «Սիներջի» ընկերության աշխատակիցների փաստաբանները եկող շաբաթ վերաքննիչ բողոք կներկայացնեն դատարան։ «Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցներից Լիլի Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Այս գործով օրեր առաջ Հակակոռուպցիոն դատարանը կալանավորեց նաեւ ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին եւ ծրագրերի ղեկավար Անի Գեւորգյանին, որը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է։ Որքան էլ տարօրինակ է՝ վարույթն իրականացնող մարմինը գործով անցնող բարձրաստիճան պաշտոնյաների՝ Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի  եւ վարչության պետ Լիլյա Սիրականյանի նկատմամբ շատ ավելի մեղմ վարվեց։ Իսպիրյանին տվեցին տնային կալանք, իսկ Սիրականյանին, ըստ լրատվամիջոցների, երկրից չբացակայելու արգելք։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ «Սիներջի» ընկերության աշխատակիցների նկատմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը ընտրել է ամենախիստ խափանման միջոց կալանքը՝ իբրեւ անձանց պատշաճ վարքագիծը ապահովելու համար, այն հիմնավորմամբ, որ գործին խոչընդոտելու հիմքը մեծ մակարդակում է գտնվում, մինչդեռ դրա հիմքերը չկան։

Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ խոչընդոտելու հիմքն այնքան բարձր մակարդակի վրա է, որի զսպումը կարող է լինել միայն կալանքով։ Խոչընդոտելու հիմք է համարվում՝ նոր հանցանք կատարելը, փախուստի դիմելը եւ քննությանը խոչընդոտելը։ Փաստաբանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի պնդումները հիմնավոր չեն, որովհետեւ գործի մեջ կան գաղտնալսումներ։

«Այդ գաղտնալսումների մեջ երեւում է՝ ով ինչ է արել, երեւում է նաեւ ժամանակահատվածը, հաջորդականությունը, գործողությունների բնույթը, բազմաթիվ մարդկանց միջեւ առկա խոսակցությունների բովանդակությունը։ Եթե կա այս ամենը, խոչընդոտելու հիմքը ո՞րն է։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ կալանավորված անձինք կարող էին գործին խոչընդոտել՝ ցանկալի ցուցմունքներ ստանալու համար։ Եթե առկա են գաղտնալսումներ, որտեղ ամեն ինչ երեւում է, ապա ինչպես կարող են ստանալ ցանկալի ցուցմունքներ»,-հիմնավորեց փաստաբանը։

Քրեական դատավարության օրենսգրքով՝ խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ քննիչն ի թիվս այլ հանգամանքների պետք է հաշվի առնի նաեւ մեղադրյալի սեռը եւ ընտանեկան դրությունը։ Այս նուրբ հանգամանքը հաշվի չի առնվել, կալանավորված երկու կանայք ունեն մանկահասակ երեխաներ։
«Այս դեպքում գործ ունենք տիկնանց հետ, ովքեր ունեն անչափահաս երեխաներ։ Ընտանեկան դրությունը եւս պետք է հաշվի առնել, իսկ այս պարագայում հաշվի չի առնվել։ ՀՀ նոր օրենքով ընդլայնված խափանման միջոցների ցանկ է նախատեսված, այդ թվում՝ տնային կալանքը, որը նախատեսված է այն բանի համար, որ հասարակությունը չընկալի կալանքը որպես պատժիչ միջոց։ Մենք տեսնում ենք, որ համատարած կալանքներ են կիրառվում՝ հաշվի չառնելով անձի սեռը, ընտանեկան դրությունը»,-ասաց Ալեքսանյանը։

Անդրադառնալով փոխախարարի նկատմամբ կրառված մեղմ խափանման միջոցին՝ Ալեքսանյանը նկատեց․ «Անի Իսպիրյանը մեղադրվում է լիազորությունները անցնելու մեջ, «Սիներջիի» աշխատակիցները՝ օժանդակելու։ Եթե իրավական առումով նայենք՝ իմ պաշտպանյալն ավելի մեղմ կարգավիճակում է գտնվում։ Բայց թե ինչու Անի Իսպիրյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց, իսկ «Սիներջիի» աշխատակիցների դեպքում՝ կալանք, թո՛ղ դատական համակարգը տա այդ հարցի պատասխանը»։

Ալեքսանյանը նշեց, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշումը երկուշաբթի կբողոքարկենք Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ էկոնոմիկայի նախարարության մի քանի պաշտոնյաներ, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են ծառայողական լիազորությունները և «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար մյուսին համարել են պայմաններին չհամապատասխանող ու հեռացրել:
 
Ըստ քննչական կոմիտեի՝ հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Սակայն մրցույթը չեղարկվել է և ոչ մի դրամ բյուջեից չի վճարվել ոչ մեկին: Այսինքն, պետությանը վնաս չի հասցվել, բայց 3 անձ կալանավորված է:

Մյուս քրեական վարույթով պարզվել է, որ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուի հետ մտերիմ հարաբերություններ ունենալով և իմանալով նրա ծանոթներին, 2022-23 թվականներին ծրագրի պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացրած շահառուների ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, զեկուցագրեր է ներկայացրել, որ նրանց կատարած աշխատանքը համապատասխանում է չափորորշիչներին։ Ըստ գործի նյութերի՝ այդ քաղաքացիներին անհիմն փոխհատուցվել է մոտ 238,5 մլն դրամ: Սակայն թե ինչ խափանման միջոց է կիրառվել մյուս դրվագով խարդախության մեջ մեղադրվող Վ. Դ-ին պատմությունը լռում է:

 

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift