ԵՄ ներկայացուցիչները փետրվարի սկզբին կայցելեն Իրան
INTERNATIONAL NEWSԵվրամիության ներկայացուցիչները փետրվարի սկզբին կայցելեն Իրան՝ էներգետիկ փոխգործակցության շրջանակում «երկրի հզորությունների նախնական տեխնիկական դիտարկման» նպատակով: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է կլիմայի եւ էներգիայի հարցերով ԵՄ հանձնակատար Միգել Արիաս Կանյետեն:
Եվրահանձնաժողովի աղբյուրի փոխանցմամբ, 4-օրյա այցով կառույցի 15 ներկայացուցիչներ կժամանեն Իրան:
Ըստ Gazeta-ի, Թեհրանի կողմից միջուկային համաձայնագրի պայմանների կատարման առիթով Իրանի դեմ սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցների վերացման մասին Եվրամիության որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 16-ին: Փաստաթղթում նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի ամփոփիչ հայտարարությունում հաստատվում է Իրանի կողմից համաձայնագրի կատարումը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



