ԵՄ ներկայացուցիչները փետրվարի սկզբին կայցելեն Իրան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության ներկայացուցիչները փետրվարի սկզբին կայցելեն Իրան՝ էներգետիկ փոխգործակցության շրջանակում «երկրի հզորությունների նախնական տեխնիկական դիտարկման» նպատակով: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է կլիմայի եւ էներգիայի հարցերով ԵՄ հանձնակատար Միգել Արիաս Կանյետեն:
Եվրահանձնաժողովի աղբյուրի փոխանցմամբ, 4-օրյա այցով կառույցի 15 ներկայացուցիչներ կժամանեն Իրան:
Ըստ Gazeta-ի, Թեհրանի կողմից միջուկային համաձայնագրի պայմանների կատարման առիթով Իրանի դեմ սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցների վերացման մասին Եվրամիության որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 16-ին: Փաստաթղթում նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի ամփոփիչ հայտարարությունում հաստատվում է Իրանի կողմից համաձայնագրի կատարումը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



