Ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը` «Թախթիի գավաթի» բրոնզե մեդալակիր
SPORTԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արտակ Հովհաննիսյանը բրոնզե մեդալ է նվաճել «Թախթիի գավաթի» միջազգային 36-րդ մրցաշարում:
61 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշը երեք գոտեմարտ է անցկացրել և զբաղեցրել մրցանակային 3-րդ տեղը: 65 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:2 հաշվով զիջել է իրանցի Ղիյասի Մորթեզային և զբաղեցրել 5-րդ տեղը:
«Թախթիի Գավաթ»-ի միջազգային 36-րդ մրցաշարը, որին մասնակցել են 15 երկրի ըմբիշներ, կայացել է հունվարի 14-15-ը Թեհրանում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատության բաժինը:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



