Ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը` «Թախթիի գավաթի» բրոնզե մեդալակիր
ՍՊՈՐՏԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արտակ Հովհաննիսյանը բրոնզե մեդալ է նվաճել «Թախթիի գավաթի» միջազգային 36-րդ մրցաշարում:
61 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշը երեք գոտեմարտ է անցկացրել և զբաղեցրել մրցանակային 3-րդ տեղը: 65 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:2 հաշվով զիջել է իրանցի Ղիյասի Մորթեզային և զբաղեցրել 5-րդ տեղը:
«Թախթիի Գավաթ»-ի միջազգային 36-րդ մրցաշարը, որին մասնակցել են 15 երկրի ըմբիշներ, կայացել է հունվարի 14-15-ը Թեհրանում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատության բաժինը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



