Կովկասում ԻՊ-ի երկրորդ թիրախը Ադրբեջանն է. իրանցի դեսպան
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Կովկասից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկրորդ թիրախը տարածաշրջանում Ադրբեջանն է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Meydan TV հեռուստաալիքը, հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաք Այինը:
Իրանցի դեսպանն իր այդ համոզմունքը բացատրել է նրանով, որ ԻՊ-ը ցանկանում է հիմնավորվել հիմնականում շիա մահմեդական երկրներում, իսկ Ադրբեջանի բնակչության 60 տոկոսից ավելին իսլամի շիա դավանանքի հետեւորդ է:
«Կովկասում ԻՊ-ի երկրորդ թիրախը Ադրբեջանն է, քանի որ այդ երկրի բնակչության մեծ մասը շիա է: Կարծում եմ, որ ԻՊ-ի դեմ պայքարը մեկ երկրի ուժերից վեր է: Անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանի երկրները միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում», -ասել է նա:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreement
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
5
Converse Bank Receives STP Excellence Award Once Again



