Կովկասում ԻՊ-ի երկրորդ թիրախը Ադրբեջանն է. իրանցի դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կովկասից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկրորդ թիրախը տարածաշրջանում Ադրբեջանն է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Meydan TV հեռուստաալիքը, հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաք Այինը:
Իրանցի դեսպանն իր այդ համոզմունքը բացատրել է նրանով, որ ԻՊ-ը ցանկանում է հիմնավորվել հիմնականում շիա մահմեդական երկրներում, իսկ Ադրբեջանի բնակչության 60 տոկոսից ավելին իսլամի շիա դավանանքի հետեւորդ է:
«Կովկասում ԻՊ-ի երկրորդ թիրախը Ադրբեջանն է, քանի որ այդ երկրի բնակչության մեծ մասը շիա է: Կարծում եմ, որ ԻՊ-ի դեմ պայքարը մեկ երկրի ուժերից վեր է: Անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանի երկրները միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում», -ասել է նա:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



