Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Սյունեցիները խոչընդոտել են Փաշինյանի մուտքը Սյունիք․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1851– ծնվել է արևմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր Արփիար Արփիարյանը:

1912- Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում է ընդունել Հայկական հարցը բարձրաձայնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում։

1917- Էջմիածնում փակվել է Գևորգյան ճեմարանը։

1920 - ՀԽՍՀ հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերացվել է «Ռուսական Կայսրության օրենքներն» այն փոփոխություններով, որոնք մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, Անդրկովկասյան կոմիսարիատը, Սեյմը և Հայաստանի դաշնակցական կառավարությունը։

1940 - ծնվել է բանաստեղծուհի, արձակագիր, լրագրող Նվարդ Ավագյանը։

1955– վախճանվել է մեծագույն պետական, ռազմական և քաղաքական գործիչ, ազգային ազատագրական պայքարի երախտավոր Գարեգին Նժդեհը:

1964 – վախճանվել է գրող, արձակագիր, թարգմանիչ Մովսես Արազին (Մովսես Հարությունյան):

1991- Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետությունները, բացի Վրաստանից և Մերձբալթյան երեք հանրապետություններից), ստորագրել են համաձայնագիր ԱՊՀ-ի ստեղծման մասին։ Դրանով վավերացվել է ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։

1998 –վախճանվել է հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Հրայր Մարուխյանը։

2004- Հոլանդիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձև:

2006-երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

2015-գառնեցիները փակել են գյուղի գլխավոր ավտոճանապարհը՝ ի նշան բողոքի կառավարության այն ծրագրի դեմ, որով գյուղի կողքով անցնող Ազատ գետի հաշվին Արտաշատի տարածաշրջանի 12 գյուղ ոռոգելի էր դառնալու։

2018-դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին։ -մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չլուծարել երկու գերատեսչությունները։

2020- Նիկոլ Փաշինյանը փորձել է այցելել Սյունիք, բայց քանի որ սյունեցիները փակել են ճանապարհները, կարողացել է մտնել միայն Սիսիան քաղաք՝ մեծաթիվ անվտանգության ուժերի ուղեկցությամբ:

ԱՇԽԱՐՀ

1192 -Վիեննայի մոտ հերցոգ Լեոպոլդ 5-րդը գերի է վերցրել Անգլիայի թագավոր Ռիչարդ 1-ին Առյուծասրտին:

1375 – վախճանվել է իտալացի նշանավոր գրող և բանաստեղծ, հումանիստ Ջովաննի Բոկաչոն՝ «Դեկամերոնի» հեղինակը:

1765 -վախճանվել է չեխ հոգևորական և գիտնական Պրոկոպ Դիվիշը՝ շանթարգելի հայտնաբերողը:

1773 -ծնվել է բրիտանացի կենսաբան Ռոբերտ Բրոունը, որի անունով է կոչվել իր իսկ կողմից հայտնաբերված «բրոունյան շարժումը»:

1815 -ծնվել է ֆրանսիացի նկարիչ Թոմ Կուտյուրը:

1824 - վախճանվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը, որի անունով է կոչվել իր հետազոտած պարկինսոնյան հիվանդությունը:

1891 -Սպրինգֆիլդյան քոլեջում 18 ուսանող անցկացրել է աշխարհում առաջին բասկետբոլային հանդիպումը:

1896 - ծնվել է խորհրդային զորահրամանատար, մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկին:

1898 -Պիեռ և Մարի Կյուրիները հայտնագործել են ռադիումը:

1898 -ԱՄՆ-ը Ֆիլիպիններում սահմանել է ռազմական կառավարում:

1899 -Ռուսաստանում լույս է տեսել «Օգոնյոկ» ամսագրի առաջին համարը:

1913– ամերիկյան «New York World» հանդեսում տպագրվել է Արթուր Ուիննի կազմած՝ աշխարհում առաջին խաչբառը:

1925 -Մոսկվայում կայացել է «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի պրեմիերան:

1937– տեղի է ունեցել առաջին լիամետրաժ՝ Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի պրեմիերան, որը ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմերի 10 ժանրերի ցանկում 1-ինն է մուլտֆիլմերի ցուցակում:

1957 -ընդունվել է Հոնդուրասի սահմանադրությունը:

1963 -հիմնադրվել է Ֆրանսիայի հանրային հեռուստատեսության գլխավոր հեռուստաալիքը՝ «France 2»-ը:

1967– ծնվել է վրացի պետական և քաղաքական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

1968–ամերիկյան Ապոլո-8 տիեզերանավը թռիչք է իրականացրել Երկրից Լուսին: Սա առաջին տիեզերանավն էր, որ ապահով վերադարձել է Լուսնից:

1977-ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի 25-րդ նախագահ Էմմանուել Մակրոնը:

2007-Շենգենյան պայմանագրի երկրներին են միացել Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Հունգարիան և Մալթան:

2012 -առաջին անգամ YouTube-ի և համացանցի պատմության մեջ մեկ տեսահոլովակի դիտումները գերազանցել են 1 միլիարդը: Տեսահոլովակը հարավկորեական «Gangnam Style» խմբի երգն է եղել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift