Yerevan, 01.September.2026,
00
:
00
BREAKING


Փաստեր միջնադարյան Եվրոպայի հիգիենայի մասին, որոնք Ձեզ շոկի կենթարկեն

LIFE
Blog.1in.am-ը գրում է.

Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:


Միջնադարյան Եվրոպայի՝ կոյուղի չունեցող քաղաքները փոխարենն ունեին հաստափոր պարիսպներ ու պաշտպանողական փոս, որը լցված էր ջրով։ Հենց այդ փոսն էլ համատեղության կարգով կատարում էր կոյուղու գործառույթը, քանի որ պարիսպների վրայից դրա մեջ էին լցնում մարդկային կենսագործունեության արգասիքները։

Ֆրանսիական որոշ ամրոցների դիմաց մարդկային կղանքի թմբերն այնքան էին բարձրանում, որ պատերի բարձրությունը ստիպված բարձրացնում էին, ինչպես դա արվեց նույն Փարիզում, որի ամրոցի պատերի մոտի արտաթորանքների սարն այնքան էր բարձրացել, որ կարող էր հետ թափվել քաղաք, էլ չխոսենք նրա մասին, որ թշնամու պաշարող զորքը կարող էր օգտագործել այն պաշարային աշտարակների տեղ։

Քաղաքների փողոցներն այնքան կեղտոտ էին, այդ թվում նաև կղանքով, որ բացարձակ անհնար էր անձրևոտ եղանակներին փողոց դուրս գալ։ Հենց այդ ժամանակներում գերմանական որոշ քաղաքներում ի հայտ եկան փայտյա տրեխները, առանց որոնց պարզապես անհնար էր փողոց դուրս գալ։

Մոտավորապես այսպիսի տեսք ունեին միջնադարյան ասպետները, ում հասակը հազվադեպ էր գերազանցում 160 սանտիմետրը։ Այն ժամանակներում եվրոպացիները, որպես կանոն, փոքրամարմին էին, իսկ ասպետների դեմքերը հաճախ այլանդակված էին լինում օսպայից, որով հիվանդանում էին գրեթե բոլոր եվրոպացիները։ Դե իսկ ասպետական սաղավարտի ներսում երկար ու կեղտոտ մազերի, ինչպես նաև արիստոկրատական հանդերձանքի ծալքերի մեջ վխտում էին ոջիլներն ու տզերը։

Ասպետների բերանից այնպիսի գարշահոտ էր գալիս, որ ժամանակակից կանանց համար նման «սրտակերի» կողքին կանգնելն իսկական փորձություն կլիներ, էլ չխոսենք համբուրվելու մասին։ Եվրոպացիներն այդ ժամանակ ատամներն ընդհանրպես չեն մաքրում, իսկ նրանց կերակրացանկում կար ամեն ինչ, և այդ ամենի հետ նրանք խմում էին կծված գարեջուր, իսկ դեզինֆեկցիայի համար սխտոր էին ծամում։

Բացի դրանից, ամեն հերթական արշավի ժամանակ ասպետը կարող էր օրեր շարունակ չհանել իր զրահները, որոնք ցանկության դեպքում անգամ ստիպված էր հանել՝ միայն կողմնակի օգնություն ներգրավելով։ Ասպետական զրահների մեջ մտնելու գործընթացը կարող էր ժամ և ավել տևել։ Բնականաբար, իր բոլոր բնական կարիքներն ասպետը հոգում էր հենց զրահի մեջ։ Դրա համար հաճախ ասպետները գերադասում էին միայն օղակազրահ կրել, իսկ բուն երկաթյա զրահը կրում էին մարտից անմիջապես առաջ, որովհետև բացի նրանից, որ դրանում ստիպված պետք է հոգային իրենց կարիքները, այն նաև շատ ծանր էր։

Որոշ պատմիչներ տարակուսում են, թե ինչպես էին Սալլահ-ադ-Դինի զինվորներն այդքան հեշտ գտնում խաչակիրների ճամբարները։ Պատասխանը պարզ է. հոտով…

Եթե միջնադարի սկզբին Եվրոպայի հիմնական սնունդը կաղիններն էին, ընդ որում, ոչ միայն հասարակ մարդկանց համար, այլև ազնվականների, ում սեղաններն առանձնանում էին բազմազանությամբ միայն այն հազվագյուտ տարիներին, երբ սով չէր լինում, ապա միջնադարի ավելի ուշ շրջանում Եվրոպայում ոսկուց էլ թանկ էին գնահատվում համեմունքները, որոնք ոչ միայն հարստության ցուցադրման ձև էին, այլև օգնում էին կոտրել մսի ու այլ մթերքների հոտերը։

Իսպանիայում կանայք ոջիլների դեմ պայքարում էին՝ մազերին սխտոր քսելով, իսկ մի քիչ սփրթնած տեսք ունենալու համար քացախ էին խմում։ Ի դեպ, միջնադարյան տիկնանց շնիկները ոչ միայն իրենց վրա էին վերցնում իրենց տիրուհիների ոջիլներին ու տիզերին գրավելու կարևորագույն գործը, այլև տալիս էին իրենց մեզը, որով տիկնայք գունազրկում էին իրենց մազերը։

17-18-րդ դարերում լայն տարածում ստացած սիֆիլիսը դարձավ նաև նորաձևության թրենդ թելադրող:

Պատմիչներից մեկը գրում էր, որ սիֆիլիսի պատճառով մարդու երեսի ու գլխի վրայից անհետանում էր ցանկացած տիպի բուսականություն, ու որպեսզի մաչոներն ապացուցեին, որ իրենք առողջ են, սկսեցին երկար մազեր ու բեղեր պահել։

Իսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պպատճառներով չէին կարողանում անել դա, հորինեցին կեղծամները, որոնք միանգամից լայն տարածում գտան սիֆիլիսով բազմաթիվ հիվանդներով հարուստ հասարակության վերին շերտերում։ Սակայն արդարության համար պետք է նշել, որ շատերն իրենց մազերը սափրում էին՝ ցանկանալով պաշտպանվել ոջիլներից։

Քրիստոնյաների կողմից կատուների ոչնչացման արդյունքում հսկայական չափերի հասավ առնետների պոպուլյացիան, որոնք ժանտախտային տիզի հիմնական տարածողներն էին։ Արդյունքում Եվրոպայի բնակչության կեսը զոհ գնաց ժանտախտի համաճարակներին։ Սպոնտան կերպով ի հայտ եկավ նոր պահանջված մասնագիտություն՝ առնետաորս։

Տիզերի դեմ պայքարը պասիվ բնույթ էր կրում ու սահմանափակվում էր այնպիսի պրիմիտիվ լուծումներով, ինչպիսին էր քորող փայտը, իսկ բարձրաստիճան պետական այրերն այլ լուծումներ էին գտնում։ Այսպես, Լյուդովիկոս 14-րդի ժամանակ ինչպես Լուվրում, այնպես էլ Վերսալում կար հատուկ ծառա, ով պարտավոր էր արքայի վրայի տիզերին որսալ։

Կանայք էլ, ենթադրելով, որ մետաքսը չափազանց հարթ է, որպեսզի միջատները մնան դրան կառչած, սկսեցին մետաքսյա անդրավարտիքներ ու շապիկներ հագնել։ Այդպես էլ ի հայտ եկավ մետաքսյա ներքնաշորերի նորաձևությունը, ու, ի դեպ, տիզերն ու ոջիլներն իրոք բնակություն չեն հաստատում մետաքսյա ներքնազգեստում։

Սիրահարված ծաղրածուները միջնադարյան Եվրոպայում մի սովորույթ ունեին. նրանք իրենց վրայից հանում էին լուերն ու դրանք գցում իրենց սիրելիի մարմնի վրա, որպեսզի նրանց արյունները խառվեն իրար։ Այն ժամանակներում մահճակալներն իրենցից ներկայացնում էին սովորական ուղղանկյուն փայտե կաղապարներ՝ ոտքերի վրա, ու առանձնակի բարձր էր գնահատվում ծածկոցի առկայությունը, որը թույլ չէր տալիս լուերին ու այլ միջատներին թափվել քնած մարդու վրա ու «գրավել» նրա մարմինը։ Համարվում է նաև, որ կարմիր գույնի կահույքը նորաձև դարձավ, որովհետև դրա ֆոնին չէին երևում միջատները։

Ի դեպ, միջնադարյան ոջիլներն ակտիվորեն մասնակցում էին քաղաքական կյանքին։ Շվեդիայում գտնվող Գուրդենբուրգ քաղաքում սովորական ոջիլը դարձավ քաղաքապետի ընտրությունների ակտիվ մասնակից, որովհետև թեկնածություն առաջադրել կարող էին միայն երկարամորուք անձիք։ Ընտրություններն անցկացվում էին հետևյալ եղանակով. քաղաքապետի թեկնածուները նստում էին սեղանի շուրջ ու սեղանի վրա էին փռում իրենց մորուքները։ Հետո հատուկ ընտրված մարդը սեղանի մեջտեղում դնում էր մի ոջիլ։ Քաղաքապետ ընտրվում էր այն մարդն, ում մորուքի մեջ բնակություն էր հաստատում այդ մակաբույծը։

Հիգիենայի արհամարհանքը շատ թանկ նստեց Եվրոպայի վրա. 14-րդ դարում ժանտախտի արդյունքում մահացավ Ֆրանսիայի բնակչության մեկ երրորդ մասը, իսկ Անգլիայում ու Իտալիայում՝ գրեթե ամեն երկրորդը։

Այն ժամանակներում բուժօգնության մեթոդները պրիմիտիվ ու դաժան էին, հատկապես՝ վիրաբուժությունը։

Օրինակ, որպեսզի անդամահատեին ինչ-որ վերջույթ, որպես «ցավազրկող» օգտագործում էին փայտե մուրճ, որով մարդու գլխին հարվածելով՝ այնպես էին անում, որ նա ուշագնաց լինի՝ առանց հաշվի առնելու կողմնակի հետևանքները, ասենք՝ կոտրվածքներն ու ուղեղի ցնցումները։

Բաց վերքերն այրում էին շիկացած երկաթով կամ էլ դրանց վրա եռման ջուր կամ ծծումբ էին լցնում։ Այս վայրագությունների ֆոնին շատ համահունչ է նայվում նաև թութքի բուժման միջնադարյան մեթոդը. պարզապես մարդու հետույքի մեջ շիկացած երկաթ էին մտցնում ու այրում էին թութքը…

Սիֆիլիսը սովորաբար բուժում էին սնդիկով, ինչը, բնականաբար, բարեհաջող արդյունքների չէր կարող հանգեցնել։

Բացի հոգնաներից ու սնդիկից՝ բուժման ունիվերսալ մեթոդ էր համարվում արնաթողությունը, որի միջոցով «բուժում էին» ամեն ինչ։ Համարվում էր, որ հիվանդությունները սատանան է ուղարկում, ու պետք է դրանց թույլ տալ «դուրս գալ»։

Հայտնի է ևս մի պատմություն, որը շատ պատկերավոր կերպով ցույց է տալիս Եվրոպայի հիգիենայի վիճակն ու դրան հակառակ՝ Արևելքի մաքրասիրությունը։ Ասում են, մի անգամ Ֆրանսիայի արքաներից մեկն իր պալատում հյուրընկալվելու է հրավիրում Պարսից դեսպանին, ով հետագայում այսպես է նկարագրել այդ մղձավանջն իր հուշերում.

«…արդեն երեկոյան մեր ամբողջ խումբն անհետաձգելի պետական գործեր ունենալու պատրվակով պարզապես ճողոպրեց պալատից, երբ ես տեսա իմ «կենդանի» անկողինը, որն ասես շարժվեր, այնքան շատ կյանք կար դրա վրա»…

Արդյունքում, ընդամենը կես օր գտնվելով պալատում, պարսիկները ստիպված էին այրել իրենց ողջ հագուստն ու հանդերձանքը, որը եղել էր նրանց հագին ու նրանց սայլերում, ինչպես նաև ստիպված էին սափրել իրենց մարմնի ողջ բուսականությունը՝ ոջիլներից ազատվելու համար։

Այսպիսին էր այսօրվա լուսավոր ու քաղաքակիրթ Եվրոպան ընդամենը մի քանի դար առաջ…

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity