Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաստեր միջնադարյան Եվրոպայի հիգիենայի մասին, որոնք Ձեզ շոկի կենթարկեն

ԼԱՅՖ
Blog.1in.am-ը գրում է.

Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:


Միջնադարյան Եվրոպայի՝ կոյուղի չունեցող քաղաքները փոխարենն ունեին հաստափոր պարիսպներ ու պաշտպանողական փոս, որը լցված էր ջրով։ Հենց այդ փոսն էլ համատեղության կարգով կատարում էր կոյուղու գործառույթը, քանի որ պարիսպների վրայից դրա մեջ էին լցնում մարդկային կենսագործունեության արգասիքները։

Ֆրանսիական որոշ ամրոցների դիմաց մարդկային կղանքի թմբերն այնքան էին բարձրանում, որ պատերի բարձրությունը ստիպված բարձրացնում էին, ինչպես դա արվեց նույն Փարիզում, որի ամրոցի պատերի մոտի արտաթորանքների սարն այնքան էր բարձրացել, որ կարող էր հետ թափվել քաղաք, էլ չխոսենք նրա մասին, որ թշնամու պաշարող զորքը կարող էր օգտագործել այն պաշարային աշտարակների տեղ։

Քաղաքների փողոցներն այնքան կեղտոտ էին, այդ թվում նաև կղանքով, որ բացարձակ անհնար էր անձրևոտ եղանակներին փողոց դուրս գալ։ Հենց այդ ժամանակներում գերմանական որոշ քաղաքներում ի հայտ եկան փայտյա տրեխները, առանց որոնց պարզապես անհնար էր փողոց դուրս գալ։

Մոտավորապես այսպիսի տեսք ունեին միջնադարյան ասպետները, ում հասակը հազվադեպ էր գերազանցում 160 սանտիմետրը։ Այն ժամանակներում եվրոպացիները, որպես կանոն, փոքրամարմին էին, իսկ ասպետների դեմքերը հաճախ այլանդակված էին լինում օսպայից, որով հիվանդանում էին գրեթե բոլոր եվրոպացիները։ Դե իսկ ասպետական սաղավարտի ներսում երկար ու կեղտոտ մազերի, ինչպես նաև արիստոկրատական հանդերձանքի ծալքերի մեջ վխտում էին ոջիլներն ու տզերը։

Ասպետների բերանից այնպիսի գարշահոտ էր գալիս, որ ժամանակակից կանանց համար նման «սրտակերի» կողքին կանգնելն իսկական փորձություն կլիներ, էլ չխոսենք համբուրվելու մասին։ Եվրոպացիներն այդ ժամանակ ատամներն ընդհանրպես չեն մաքրում, իսկ նրանց կերակրացանկում կար ամեն ինչ, և այդ ամենի հետ նրանք խմում էին կծված գարեջուր, իսկ դեզինֆեկցիայի համար սխտոր էին ծամում։

Բացի դրանից, ամեն հերթական արշավի ժամանակ ասպետը կարող էր օրեր շարունակ չհանել իր զրահները, որոնք ցանկության դեպքում անգամ ստիպված էր հանել՝ միայն կողմնակի օգնություն ներգրավելով։ Ասպետական զրահների մեջ մտնելու գործընթացը կարող էր ժամ և ավել տևել։ Բնականաբար, իր բոլոր բնական կարիքներն ասպետը հոգում էր հենց զրահի մեջ։ Դրա համար հաճախ ասպետները գերադասում էին միայն օղակազրահ կրել, իսկ բուն երկաթյա զրահը կրում էին մարտից անմիջապես առաջ, որովհետև բացի նրանից, որ դրանում ստիպված պետք է հոգային իրենց կարիքները, այն նաև շատ ծանր էր։

Որոշ պատմիչներ տարակուսում են, թե ինչպես էին Սալլահ-ադ-Դինի զինվորներն այդքան հեշտ գտնում խաչակիրների ճամբարները։ Պատասխանը պարզ է. հոտով…

Եթե միջնադարի սկզբին Եվրոպայի հիմնական սնունդը կաղիններն էին, ընդ որում, ոչ միայն հասարակ մարդկանց համար, այլև ազնվականների, ում սեղաններն առանձնանում էին բազմազանությամբ միայն այն հազվագյուտ տարիներին, երբ սով չէր լինում, ապա միջնադարի ավելի ուշ շրջանում Եվրոպայում ոսկուց էլ թանկ էին գնահատվում համեմունքները, որոնք ոչ միայն հարստության ցուցադրման ձև էին, այլև օգնում էին կոտրել մսի ու այլ մթերքների հոտերը։

Իսպանիայում կանայք ոջիլների դեմ պայքարում էին՝ մազերին սխտոր քսելով, իսկ մի քիչ սփրթնած տեսք ունենալու համար քացախ էին խմում։ Ի դեպ, միջնադարյան տիկնանց շնիկները ոչ միայն իրենց վրա էին վերցնում իրենց տիրուհիների ոջիլներին ու տիզերին գրավելու կարևորագույն գործը, այլև տալիս էին իրենց մեզը, որով տիկնայք գունազրկում էին իրենց մազերը։

17-18-րդ դարերում լայն տարածում ստացած սիֆիլիսը դարձավ նաև նորաձևության թրենդ թելադրող:

Պատմիչներից մեկը գրում էր, որ սիֆիլիսի պատճառով մարդու երեսի ու գլխի վրայից անհետանում էր ցանկացած տիպի բուսականություն, ու որպեսզի մաչոներն ապացուցեին, որ իրենք առողջ են, սկսեցին երկար մազեր ու բեղեր պահել։

Իսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պպատճառներով չէին կարողանում անել դա, հորինեցին կեղծամները, որոնք միանգամից լայն տարածում գտան սիֆիլիսով բազմաթիվ հիվանդներով հարուստ հասարակության վերին շերտերում։ Սակայն արդարության համար պետք է նշել, որ շատերն իրենց մազերը սափրում էին՝ ցանկանալով պաշտպանվել ոջիլներից։

Քրիստոնյաների կողմից կատուների ոչնչացման արդյունքում հսկայական չափերի հասավ առնետների պոպուլյացիան, որոնք ժանտախտային տիզի հիմնական տարածողներն էին։ Արդյունքում Եվրոպայի բնակչության կեսը զոհ գնաց ժանտախտի համաճարակներին։ Սպոնտան կերպով ի հայտ եկավ նոր պահանջված մասնագիտություն՝ առնետաորս։

Տիզերի դեմ պայքարը պասիվ բնույթ էր կրում ու սահմանափակվում էր այնպիսի պրիմիտիվ լուծումներով, ինչպիսին էր քորող փայտը, իսկ բարձրաստիճան պետական այրերն այլ լուծումներ էին գտնում։ Այսպես, Լյուդովիկոս 14-րդի ժամանակ ինչպես Լուվրում, այնպես էլ Վերսալում կար հատուկ ծառա, ով պարտավոր էր արքայի վրայի տիզերին որսալ։

Կանայք էլ, ենթադրելով, որ մետաքսը չափազանց հարթ է, որպեսզի միջատները մնան դրան կառչած, սկսեցին մետաքսյա անդրավարտիքներ ու շապիկներ հագնել։ Այդպես էլ ի հայտ եկավ մետաքսյա ներքնաշորերի նորաձևությունը, ու, ի դեպ, տիզերն ու ոջիլներն իրոք բնակություն չեն հաստատում մետաքսյա ներքնազգեստում։

Սիրահարված ծաղրածուները միջնադարյան Եվրոպայում մի սովորույթ ունեին. նրանք իրենց վրայից հանում էին լուերն ու դրանք գցում իրենց սիրելիի մարմնի վրա, որպեսզի նրանց արյունները խառվեն իրար։ Այն ժամանակներում մահճակալներն իրենցից ներկայացնում էին սովորական ուղղանկյուն փայտե կաղապարներ՝ ոտքերի վրա, ու առանձնակի բարձր էր գնահատվում ծածկոցի առկայությունը, որը թույլ չէր տալիս լուերին ու այլ միջատներին թափվել քնած մարդու վրա ու «գրավել» նրա մարմինը։ Համարվում է նաև, որ կարմիր գույնի կահույքը նորաձև դարձավ, որովհետև դրա ֆոնին չէին երևում միջատները։

Ի դեպ, միջնադարյան ոջիլներն ակտիվորեն մասնակցում էին քաղաքական կյանքին։ Շվեդիայում գտնվող Գուրդենբուրգ քաղաքում սովորական ոջիլը դարձավ քաղաքապետի ընտրությունների ակտիվ մասնակից, որովհետև թեկնածություն առաջադրել կարող էին միայն երկարամորուք անձիք։ Ընտրություններն անցկացվում էին հետևյալ եղանակով. քաղաքապետի թեկնածուները նստում էին սեղանի շուրջ ու սեղանի վրա էին փռում իրենց մորուքները։ Հետո հատուկ ընտրված մարդը սեղանի մեջտեղում դնում էր մի ոջիլ։ Քաղաքապետ ընտրվում էր այն մարդն, ում մորուքի մեջ բնակություն էր հաստատում այդ մակաբույծը։

Հիգիենայի արհամարհանքը շատ թանկ նստեց Եվրոպայի վրա. 14-րդ դարում ժանտախտի արդյունքում մահացավ Ֆրանսիայի բնակչության մեկ երրորդ մասը, իսկ Անգլիայում ու Իտալիայում՝ գրեթե ամեն երկրորդը։

Այն ժամանակներում բուժօգնության մեթոդները պրիմիտիվ ու դաժան էին, հատկապես՝ վիրաբուժությունը։

Օրինակ, որպեսզի անդամահատեին ինչ-որ վերջույթ, որպես «ցավազրկող» օգտագործում էին փայտե մուրճ, որով մարդու գլխին հարվածելով՝ այնպես էին անում, որ նա ուշագնաց լինի՝ առանց հաշվի առնելու կողմնակի հետևանքները, ասենք՝ կոտրվածքներն ու ուղեղի ցնցումները։

Բաց վերքերն այրում էին շիկացած երկաթով կամ էլ դրանց վրա եռման ջուր կամ ծծումբ էին լցնում։ Այս վայրագությունների ֆոնին շատ համահունչ է նայվում նաև թութքի բուժման միջնադարյան մեթոդը. պարզապես մարդու հետույքի մեջ շիկացած երկաթ էին մտցնում ու այրում էին թութքը…

Սիֆիլիսը սովորաբար բուժում էին սնդիկով, ինչը, բնականաբար, բարեհաջող արդյունքների չէր կարող հանգեցնել։

Բացի հոգնաներից ու սնդիկից՝ բուժման ունիվերսալ մեթոդ էր համարվում արնաթողությունը, որի միջոցով «բուժում էին» ամեն ինչ։ Համարվում էր, որ հիվանդությունները սատանան է ուղարկում, ու պետք է դրանց թույլ տալ «դուրս գալ»։

Հայտնի է ևս մի պատմություն, որը շատ պատկերավոր կերպով ցույց է տալիս Եվրոպայի հիգիենայի վիճակն ու դրան հակառակ՝ Արևելքի մաքրասիրությունը։ Ասում են, մի անգամ Ֆրանսիայի արքաներից մեկն իր պալատում հյուրընկալվելու է հրավիրում Պարսից դեսպանին, ով հետագայում այսպես է նկարագրել այդ մղձավանջն իր հուշերում.

«…արդեն երեկոյան մեր ամբողջ խումբն անհետաձգելի պետական գործեր ունենալու պատրվակով պարզապես ճողոպրեց պալատից, երբ ես տեսա իմ «կենդանի» անկողինը, որն ասես շարժվեր, այնքան շատ կյանք կար դրա վրա»…

Արդյունքում, ընդամենը կես օր գտնվելով պալատում, պարսիկները ստիպված էին այրել իրենց ողջ հագուստն ու հանդերձանքը, որը եղել էր նրանց հագին ու նրանց սայլերում, ինչպես նաև ստիպված էին սափրել իրենց մարմնի ողջ բուսականությունը՝ ոջիլներից ազատվելու համար։

Այսպիսին էր այսօրվա լուսավոր ու քաղաքակիրթ Եվրոպան ընդամենը մի քանի դար առաջ…

Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել