Մայլի Սայրուսը պատրաստվում է ամուսնանալ
LIFEԱրևմտյան ԶԼՄ-ները պնդում են, որ 23-ամյա երգչուհի Մայլի Սայրուսը ու 26-ամյա դերասան Լիամ Հեմսվորթը նորից միասին են: Ավելին, զույգը, հնարավոր է, որ մոտ ապագայում նորից նշանադրվի:
Հիշեցնենք, որ ամուսնանալու սիրահարների առաջին փորձն ավարտվել էր անհաջողությամբ: Դա տեղի էր ունեցել 2013-ին, սակայն սիրահարները որոշել են փորձել նորից ամեն ինչ սկսել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մայլին Սուրբ ծնունդն ու Նոր տարին դիմավորել է Հեմսվորթի ընտանիքի հետ Ավստրալիայում:
Աղբյուրների տեղեկություններով՝ աղջիկը նորից հմայել է Լիամին ու նրա հարազատներին: Զույգին նաև նկատել են միասին երաժշտական փառատոնի ժամանակ, որտեղ նրանք համբուրվել են ու գրկախառնվել:
Հունվարի 10-ին Մայլիին ու Լիամին միասին տեսել են «Ոսկե գլոբուսի» երեկույթին համբուրվելիս:
«Նրանք արդեն քննարկում են հարսանիքը: Մայլին ասում է, որ չի կարող սպասել այն օրվան, երբ կդառնա միսիս Հեմսվորթ ու ցանկանում է որքան հնարավոր է շուտ ամուսնանալ: Հնարավոր է, հանդիսությունը տեղի ունենա արդեն գարնանը: Նա մեծ արարողություն է ուզում»,- ասում է աղբյուրը, որը տեղյակ է զույգի հարաբերություններից:
Հայտնի է, որ զույգը սկսել է հանդիպել գարնանը՝ Մայլիի Milky Milky Milk շրջագայությունից հետո: Համերգներից հետո Մայլին ուղևորվեց Ավստրալիա՝ Լիամին տեսնելու համար: Դրանից հետո սիրավեպը նորից վերսկսվել էր:
Հիշեցնենք, որ սիրահարները սկսել էին հանդիպել 2009 թվականից: Նրանք ծանոթացել են «Վերջին երգը» (The Last Song) ֆիլմի նկարահանման ժամանակ:



1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia



