Մայլի Սայրուսը պատրաստվում է ամուսնանալ
ԼԱՅՖԱրևմտյան ԶԼՄ-ները պնդում են, որ 23-ամյա երգչուհի Մայլի Սայրուսը ու 26-ամյա դերասան Լիամ Հեմսվորթը նորից միասին են: Ավելին, զույգը, հնարավոր է, որ մոտ ապագայում նորից նշանադրվի:
Հիշեցնենք, որ ամուսնանալու սիրահարների առաջին փորձն ավարտվել էր անհաջողությամբ: Դա տեղի էր ունեցել 2013-ին, սակայն սիրահարները որոշել են փորձել նորից ամեն ինչ սկսել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մայլին Սուրբ ծնունդն ու Նոր տարին դիմավորել է Հեմսվորթի ընտանիքի հետ Ավստրալիայում:
Աղբյուրների տեղեկություններով՝ աղջիկը նորից հմայել է Լիամին ու նրա հարազատներին: Զույգին նաև նկատել են միասին երաժշտական փառատոնի ժամանակ, որտեղ նրանք համբուրվել են ու գրկախառնվել:
Հունվարի 10-ին Մայլիին ու Լիամին միասին տեսել են «Ոսկե գլոբուսի» երեկույթին համբուրվելիս:
«Նրանք արդեն քննարկում են հարսանիքը: Մայլին ասում է, որ չի կարող սպասել այն օրվան, երբ կդառնա միսիս Հեմսվորթ ու ցանկանում է որքան հնարավոր է շուտ ամուսնանալ: Հնարավոր է, հանդիսությունը տեղի ունենա արդեն գարնանը: Նա մեծ արարողություն է ուզում»,- ասում է աղբյուրը, որը տեղյակ է զույգի հարաբերություններից:
Հայտնի է, որ զույգը սկսել է հանդիպել գարնանը՝ Մայլիի Milky Milky Milk շրջագայությունից հետո: Համերգներից հետո Մայլին ուղևորվեց Ավստրալիա՝ Լիամին տեսնելու համար: Դրանից հետո սիրավեպը նորից վերսկսվել էր:
Հիշեցնենք, որ սիրահարները սկսել էին հանդիպել 2009 թվականից: Նրանք ծանոթացել են «Վերջին երգը» (The Last Song) ֆիլմի նկարահանման ժամանակ:



1
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



