«Օպել Աստրա»-ի վարորդը շրջում էր թմրամիջոցն եւ կաթոցիչը գրպանում
SOCIETYՀունվարի 12-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Ճանապարհային ոստիկանության ծառայողները, ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով, Երեւանի Բուռնազյան փողոցից, իր անձնական օգտագործման «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 40-ամյա Կարեն Մ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա ծոցագրպանից հայտնաբերվել է թղթե 3 փաթեթ, որոնց մեջ առկա էր դեղնականաչավուն, չորացված, մանրացված բուսական զանգված եւ ապակյա կաթոցիչ:
Ըստ Կարեն Մ.-ի` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է եւ պատկանում է իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025



