«Օպել Աստրա»-ի վարորդը շրջում էր թմրամիջոցն եւ կաթոցիչը գրպանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 12-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Ճանապարհային ոստիկանության ծառայողները, ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով, Երեւանի Բուռնազյան փողոցից, իր անձնական օգտագործման «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 40-ամյա Կարեն Մ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա ծոցագրպանից հայտնաբերվել է թղթե 3 փաթեթ, որոնց մեջ առկա էր դեղնականաչավուն, չորացված, մանրացված բուսական զանգված եւ ապակյա կաթոցիչ:
Ըստ Կարեն Մ.-ի` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է եւ պատկանում է իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



