Շիմոն Պերեսը հիվանդանոց Է տեղափոխվել սրտի ցավերով
SOCIETYԻսրայելի քաղաքականության նահապետ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր եւ Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը հիվանդանոց Է տեղափոխվել սրտխփոցի հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին, ինչպես հաղորդում Է«Արմենպրես»-ը, հունվարի 14-ին Իսրայելի բանակային ռադիոյի եթերում հայտնել Է Պերեսի օգնական Այելեթ Ֆրիշը:
«Նա գիտակից վիճակում Է եւ կարող Է խոսել, բայց ցավեր ունի կրծքվանդակի շրջանում»,-ասել Է նա եւ հավելել, որ 92-ամյա քաղաքական գործիչը հոսպիտալացվել Է եւ գտնվում Է Թել Ավիվի մերձակա Ռամաթ-Գան քաղաքի «Թել հա Շոմեր» հիվանդանոցում:
Մինչդեռ Իսրայելի հեռուստատեսության տասներորդ ալիքը, վկայակոչելով սեփական աղբյուրներ, հայտնել Է, որ Պերեսը սրտի կաթված Է տարել եւ ներկայում նրան վիրահատում են Թել Ավիվի մերձակա կլինիկայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
5
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...



