Շիմոն Պերեսը հիվանդանոց Է տեղափոխվել սրտի ցավերով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսրայելի քաղաքականության նահապետ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր եւ Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը հիվանդանոց Է տեղափոխվել սրտխփոցի հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին, ինչպես հաղորդում Է«Արմենպրես»-ը, հունվարի 14-ին Իսրայելի բանակային ռադիոյի եթերում հայտնել Է Պերեսի օգնական Այելեթ Ֆրիշը:
«Նա գիտակից վիճակում Է եւ կարող Է խոսել, բայց ցավեր ունի կրծքվանդակի շրջանում»,-ասել Է նա եւ հավելել, որ 92-ամյա քաղաքական գործիչը հոսպիտալացվել Է եւ գտնվում Է Թել Ավիվի մերձակա Ռամաթ-Գան քաղաքի «Թել հա Շոմեր» հիվանդանոցում:
Մինչդեռ Իսրայելի հեռուստատեսության տասներորդ ալիքը, վկայակոչելով սեփական աղբյուրներ, հայտնել Է, որ Պերեսը սրտի կաթված Է տարել եւ ներկայում նրան վիրահատում են Թել Ավիվի մերձակա կլինիկայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
3
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր



