Երևանյան գիշերային ակումբում դանակահարության արդյունքում երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYԵրևանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող գիշերային ակումբներից մեկում վիճաբանության ընթացքում դանակահարություն է տեղի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: «Արդյունքում երկու մարդ անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,- ասաց Մալխասյանը: Դեպքի առնչությամբ հ արուցվել է քրեական գործ. նախաքննությունը շարունակվում է: Դանակահարված երիտասարդները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղից հայտնեցին, որ նրանց վիճակը կայուն ծանր է:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025



