Երևանյան գիշերային ակումբում դանակահարության արդյունքում երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող գիշերային ակումբներից մեկում վիճաբանության ընթացքում դանակահարություն է տեղի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: «Արդյունքում երկու մարդ անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,- ասաց Մալխասյանը: Դեպքի առնչությամբ հ արուցվել է քրեական գործ. նախաքննությունը շարունակվում է: Դանակահարված երիտասարդները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղից հայտնեցին, որ նրանց վիճակը կայուն ծանր է:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
3
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր



