Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


«Ընգերություն ես անում անբարոյականի տղու հետ՝ դու էլ ես անբարոյականի տղա». Արմավիրում դեռահասը դանակահարել է 13-ամյա տղային

SOCIETY

1in.am-ը գրում է.

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է դպրոցական Արման Մ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

10-րդ դասարանի աշակերտ Արմանին մեղադրանք էր առաջադրված տուժողի՝ 13-ամյա Հ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Հանցավոր արարքի կատարման պահին՝ 2015 թվականի հունիսի 5-ին, անչափահաս՝ 2000 թվականի սեպտեմբերի 21-ին ծնված Արմանն ընդամենը 14 տարեկան էր:

Ըստ դատական ակտի՝ Արմանի որոշ ընկերներ վերջին շրջանում չեն ցանկացել ընկերություն անել նրա հետ՝ պատճառաբանելով, թե նա միաժամանակ ընկերություն է անում այնպիսի տղաների հետ, ում մայրը «բարոյական տեսանկյունից լավ վարքագիծ չունի»:

Արմանը փորձել է այդ տղաների հետ վերականգնել հին ընկերությունը, նրանք մերժել են: Այդ մերժման պարզաբանման ժամանակ անչափահաս Հ.-ն մեկնաբանել է՝ եթե Արմանն ընկերություն է անում անբարոյական կնոջ տղաների հետ, ուրեմն նա էլ է անբարոյականի տղա:

Հ.-ի խոսքերից Արմանը վիրավորվել է, երկու օր շարունակ անչափահաս տղաները այս հարցի շուրջ պարզաբանումներ են կատարել: Դա դուրս է մնացել չափահասների ուշադրությունից: Իսկ անչափահասների պարզաբանումը գնալով թեժացել է:

2015 թվականի հունիսի 5-ին Արմանը փորձել է Հ.-ից բացատրություն ստանալ՝ իրեն անբարոյականի տղա անվանելու համար:

Արմավիրի մանկապարտեզներից մեկի մոտ Արմանը վեճի մեջ է մտել Հ.-ի ու նրա ընկերների հետ: Տղաներից մեկի առաջարկով Արմանն ու Հ.-ն առանձնացել են մոտակա ավտոտնակների միջնամասում: Խոսակցությունը Արմանն ավարտել է թևքի մեջ պահված խոհանոցային դանակով Հ.-ի կրծքավանդակի ձախ կեսին հասցրած հարվածով:

Հ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուս տղաները դեպքի վայրից փախել են:

Արմանն իր նախաքննական ցուցմունքում իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ հայրը շուրջ մեկ տարի է՝ մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Ինքն ընկերություն է արել իրենց թաղի տղաների հետ: Մի քանիսը հրաժարվել են իր հետ ընկերություն անելուց՝ պատճառաբանելով, թե ինքն ընկերություն է անում մի անբարոյական կնոջ տղաների հետ: Մոտ վեց ամիս նրանք իր հետ ընկերություն չեն արել:

Մի օր ինքն այդ տղաներին տեսել է պաղպաղակի վաճառքի կետում: Նրանք իրեն ասել են, որ եթե Ա.-ի մայրն անբարոյական է, ուրեմն Ա.-ն վատ տղա է, նրա հետ պետք չի ընկերություն անել: Ինքը փորձել է նրանց բացատրել, որ Ա.-ն իրականում լավ տղա է, կապ չունի՝ նրա մայրն ով է: Դրանով այդ օրը խոսակցությունն ավարտվել է:

Հունիսի 5-ին, ինքը նորից հանդիպել է տղաներին: Նույն թեման շարունակվել է: Այս անգամ արդեն տղաները փորձել են ապացուցել, որ եթե ինքն «ընգերություն ա անում անբարոյականի տղա Ա.-ի հետ, ուրեմն ինքն էլ ա անբարոյականի տղա»:

Ինքը վիրավորվել է, նրանց կանչել է մանկապարտեզի մոտ՝  խոսակցությունը շարունակելու:

Ճանապարհին նկատել է, որ նրանք մետաղե ձողեր են վերցրել ցուցադրական՝ իրեն վախեցնելու նպատակով: Ինքը մենակ է եղել, նրանք՝ երեք հոգով: Մանկապարտեզի մոտ ինքն էլ է գտել մի մետաղե առարկա՝ նրանց վախեցնելու, հարձակման դեպքում էլ պաշտպանվելու համար:

Եվս մի տղա է եկել՝ խոսակցությանը մասնակցելու, հարցին լուծում տալու համար: Նա պահանջել է, որ ձեռքների երկաթները գցեն, նոր խոսեն: Իրենք այդպես էլ արել են:

Հ.-ն ասել է, թե լավ է արել, որ իրեն անվանել է անբարոյականի տղա: Նա նորից նույն պատճառաբանությունն է բերել՝ որ ինքն ընկերություն է անում անբարոյականի տղայի հետ: Ինքն էլ Հ.-ին ասել է, որ խոսքերի համար պատասխան է տալու:

Քայլելով գնացել է իրենց շենքի բակ: Տղաներն էլ իր հետևից են եկել: Քանի որ ահավոր նեղված էր ու մենակ, զանգել է մեծ եղբորը, որ նա գա ու միջամտի: Հասել են ավտոտնակների միջնամաս: Այնտեղ ինքը մի հարմար երկաթե առարկա է փնտրել՝ Հ.-ին պատժելու համար: Աչքին ընկել է մի խոհանոցային դանակ: Վերցրել ու աննկատ դրել է վերնաշապիկի աջ թևքի մեջ:

Տղաները հասել են իրեն: Ինքը զանգել է մեծ եղբորը, հեռախոսը փոխանցել տղաներից մեկին: Նա եղբորն ասել է, թե մարդիկ իրենց մոր մասին վատ բաներ են խոսում: Հեռախոսը վերադարձրել են իրեն: Ինքն այն դրել է գրպանը, անմիջապես թևքի միջից հանել է դանակը ու մեկ անգամ հարվածել է Հ.-ի ձախ թևատակի շրջանին: Հարվածից հետո Հ.-ն հետ է քաշվել:

Ինքը հարվածից հետո թուլացել է: Տղաները փախել են, ինքն էլ է վազել: Ճանապարհին դանակը գցել է: Հասել է ավտոկայան, ցանկացել է Երևան գնալ, բայց ոստիկանները բռնել են իրեն ու բերման են ենթարկել:

Արմանն ասել է, թե ինքը ցանկացել է դանակով հարվածել Հ.-ի թևին, բայց նա թևը բարձրացրել է, հարվածը դիպել է թևատակին:

Դատարանում Արմանն իրեն մեղավոր  է ճանաչել, պնդել է նախաքննական ցուցմունքները, նշել է, թե ինքը չի ցանկացել Հ.-ին սպանել, ուզեցել է հարվածել նրա թևին, բայց հարվածը կողքին է դիպել: Ինքը ցանկացել է Հ.-ին վնասել, ինչպես նաև պաշտպանվել է: Ինքը հնարավորություն է ունեցել երկրորդ անգամ էլ հարվածելու, բայց չի արել: Վախեցել է, գիտակցել է, թե ինչ տեղի ունեցավ:

Արմանն ընդգծել է, որ տուժողն ու ընկերները իր և ընկերների մայրերի հասցեին անվայել են խոսել: Նա դատարանից ներողամտություն է ակնկալել, որ ուսումը շարունակի:

Տուժող Հ.-ն հայտնել է, թե Արմանի հետ ծանոթացել է դեպքից երեք օր առաջ՝ պաղպաղակի վաճառքի կետում: Մինչ այդ ընկերներն ասել են, թե Արմանը լավ տղա չի, որովհետև վատ տղաների հետ է շփվում:

Ինքը հարցրել է՝ իսկ ինչո՞ւ են նրանք Արմանի հետ ընկերությունը շարունակում: Նրանք ասել են, թե Արմանն իրենց հետևից ընկած է, ուզում է իրենց հետ ընկերություն անել, բայց իրենք մերժում են: Այդ օրն էլ եկել, կանգնել է իրենց կողքին, ցանկացել է շփվել: Բայց տղաները «տոն չեն տվել», ասել են, որ իրենցից հեռու մնա: Ինքն էլ բացատրել է, որ նա ընկերություն է անում անբարոյական կնոջ տղաների հետ, դրա համար իրենք չեն ցանկանում հետը ընկերություն անել:

Հերթական խոսակցության ժամանակ Արմանն իրեն ասել է. «Իմ ու քո մեջ մի բան էն չի լինելու»: Այդ արտահայտությունից ինքը հասկացել է, որ նա նկատի ունի՝ իրենց մեջ արյուն է թափվելու:

Դեպքի պահին Արմանը հեռախոսով մեծ եղբորն ասել է՝ կանեմ, կտեսնես: Նա հանկարծ թևքի մեջ եղած դանակը իջեցրել է ափի մեջ ու դանակով ուժգին հարվածել է իր կրծքավանդակի ձախ կեսին:

Տուժողը դատարանում պնդել է, թե Արմանն իրեն երկրորդ անգամ էլ կխփեր, եթե նրան չբռնեին: Արմանը «ղժժացել է՝ թողեք, պիտի մորթեմ»: Ուրեմն՝ ցանկացել է իրեն սպանել: Իր թոքի մի մասը հեռացրել են, ինքը պահանջ ունի, դատարանից արդարադատություն է ակնկալում: Ենթադրում է, որ Արմանն իրեն սպանելու համար է խփել…

Դատարանը եզրակացրել է, որ Արման Մ.-ն մեղավոր է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Արման Մ.-ն դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Ծնողի հսկողությանը հանձնված Արման Մ.-ն կալանքի տակ կառնվի, երբ դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ:

Որպես տուժողին պատճառված վնասի հատուցում՝ ամբաստանյալի ծնողից կբռնագանձվի 1 միլիոն դրամ:

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025