Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ընգերություն ես անում անբարոյականի տղու հետ՝ դու էլ ես անբարոյականի տղա». Արմավիրում դեռահասը դանակահարել է 13-ամյա տղային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է դպրոցական Արման Մ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

10-րդ դասարանի աշակերտ Արմանին մեղադրանք էր առաջադրված տուժողի՝ 13-ամյա Հ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Հանցավոր արարքի կատարման պահին՝ 2015 թվականի հունիսի 5-ին, անչափահաս՝ 2000 թվականի սեպտեմբերի 21-ին ծնված Արմանն ընդամենը 14 տարեկան էր:

Ըստ դատական ակտի՝ Արմանի որոշ ընկերներ վերջին շրջանում չեն ցանկացել ընկերություն անել նրա հետ՝ պատճառաբանելով, թե նա միաժամանակ ընկերություն է անում այնպիսի տղաների հետ, ում մայրը «բարոյական տեսանկյունից լավ վարքագիծ չունի»:

Արմանը փորձել է այդ տղաների հետ վերականգնել հին ընկերությունը, նրանք մերժել են: Այդ մերժման պարզաբանման ժամանակ անչափահաս Հ.-ն մեկնաբանել է՝ եթե Արմանն ընկերություն է անում անբարոյական կնոջ տղաների հետ, ուրեմն նա էլ է անբարոյականի տղա:

Հ.-ի խոսքերից Արմանը վիրավորվել է, երկու օր շարունակ անչափահաս տղաները այս հարցի շուրջ պարզաբանումներ են կատարել: Դա դուրս է մնացել չափահասների ուշադրությունից: Իսկ անչափահասների պարզաբանումը գնալով թեժացել է:

2015 թվականի հունիսի 5-ին Արմանը փորձել է Հ.-ից բացատրություն ստանալ՝ իրեն անբարոյականի տղա անվանելու համար:

Արմավիրի մանկապարտեզներից մեկի մոտ Արմանը վեճի մեջ է մտել Հ.-ի ու նրա ընկերների հետ: Տղաներից մեկի առաջարկով Արմանն ու Հ.-ն առանձնացել են մոտակա ավտոտնակների միջնամասում: Խոսակցությունը Արմանն ավարտել է թևքի մեջ պահված խոհանոցային դանակով Հ.-ի կրծքավանդակի ձախ կեսին հասցրած հարվածով:

Հ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուս տղաները դեպքի վայրից փախել են:

Արմանն իր նախաքննական ցուցմունքում իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ հայրը շուրջ մեկ տարի է՝ մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Ինքն ընկերություն է արել իրենց թաղի տղաների հետ: Մի քանիսը հրաժարվել են իր հետ ընկերություն անելուց՝ պատճառաբանելով, թե ինքն ընկերություն է անում մի անբարոյական կնոջ տղաների հետ: Մոտ վեց ամիս նրանք իր հետ ընկերություն չեն արել:

Մի օր ինքն այդ տղաներին տեսել է պաղպաղակի վաճառքի կետում: Նրանք իրեն ասել են, որ եթե Ա.-ի մայրն անբարոյական է, ուրեմն Ա.-ն վատ տղա է, նրա հետ պետք չի ընկերություն անել: Ինքը փորձել է նրանց բացատրել, որ Ա.-ն իրականում լավ տղա է, կապ չունի՝ նրա մայրն ով է: Դրանով այդ օրը խոսակցությունն ավարտվել է:

Հունիսի 5-ին, ինքը նորից հանդիպել է տղաներին: Նույն թեման շարունակվել է: Այս անգամ արդեն տղաները փորձել են ապացուցել, որ եթե ինքն «ընգերություն ա անում անբարոյականի տղա Ա.-ի հետ, ուրեմն ինքն էլ ա անբարոյականի տղա»:

Ինքը վիրավորվել է, նրանց կանչել է մանկապարտեզի մոտ՝  խոսակցությունը շարունակելու:

Ճանապարհին նկատել է, որ նրանք մետաղե ձողեր են վերցրել ցուցադրական՝ իրեն վախեցնելու նպատակով: Ինքը մենակ է եղել, նրանք՝ երեք հոգով: Մանկապարտեզի մոտ ինքն էլ է գտել մի մետաղե առարկա՝ նրանց վախեցնելու, հարձակման դեպքում էլ պաշտպանվելու համար:

Եվս մի տղա է եկել՝ խոսակցությանը մասնակցելու, հարցին լուծում տալու համար: Նա պահանջել է, որ ձեռքների երկաթները գցեն, նոր խոսեն: Իրենք այդպես էլ արել են:

Հ.-ն ասել է, թե լավ է արել, որ իրեն անվանել է անբարոյականի տղա: Նա նորից նույն պատճառաբանությունն է բերել՝ որ ինքն ընկերություն է անում անբարոյականի տղայի հետ: Ինքն էլ Հ.-ին ասել է, որ խոսքերի համար պատասխան է տալու:

Քայլելով գնացել է իրենց շենքի բակ: Տղաներն էլ իր հետևից են եկել: Քանի որ ահավոր նեղված էր ու մենակ, զանգել է մեծ եղբորը, որ նա գա ու միջամտի: Հասել են ավտոտնակների միջնամաս: Այնտեղ ինքը մի հարմար երկաթե առարկա է փնտրել՝ Հ.-ին պատժելու համար: Աչքին ընկել է մի խոհանոցային դանակ: Վերցրել ու աննկատ դրել է վերնաշապիկի աջ թևքի մեջ:

Տղաները հասել են իրեն: Ինքը զանգել է մեծ եղբորը, հեռախոսը փոխանցել տղաներից մեկին: Նա եղբորն ասել է, թե մարդիկ իրենց մոր մասին վատ բաներ են խոսում: Հեռախոսը վերադարձրել են իրեն: Ինքն այն դրել է գրպանը, անմիջապես թևքի միջից հանել է դանակը ու մեկ անգամ հարվածել է Հ.-ի ձախ թևատակի շրջանին: Հարվածից հետո Հ.-ն հետ է քաշվել:

Ինքը հարվածից հետո թուլացել է: Տղաները փախել են, ինքն էլ է վազել: Ճանապարհին դանակը գցել է: Հասել է ավտոկայան, ցանկացել է Երևան գնալ, բայց ոստիկանները բռնել են իրեն ու բերման են ենթարկել:

Արմանն ասել է, թե ինքը ցանկացել է դանակով հարվածել Հ.-ի թևին, բայց նա թևը բարձրացրել է, հարվածը դիպել է թևատակին:

Դատարանում Արմանն իրեն մեղավոր  է ճանաչել, պնդել է նախաքննական ցուցմունքները, նշել է, թե ինքը չի ցանկացել Հ.-ին սպանել, ուզեցել է հարվածել նրա թևին, բայց հարվածը կողքին է դիպել: Ինքը ցանկացել է Հ.-ին վնասել, ինչպես նաև պաշտպանվել է: Ինքը հնարավորություն է ունեցել երկրորդ անգամ էլ հարվածելու, բայց չի արել: Վախեցել է, գիտակցել է, թե ինչ տեղի ունեցավ:

Արմանն ընդգծել է, որ տուժողն ու ընկերները իր և ընկերների մայրերի հասցեին անվայել են խոսել: Նա դատարանից ներողամտություն է ակնկալել, որ ուսումը շարունակի:

Տուժող Հ.-ն հայտնել է, թե Արմանի հետ ծանոթացել է դեպքից երեք օր առաջ՝ պաղպաղակի վաճառքի կետում: Մինչ այդ ընկերներն ասել են, թե Արմանը լավ տղա չի, որովհետև վատ տղաների հետ է շփվում:

Ինքը հարցրել է՝ իսկ ինչո՞ւ են նրանք Արմանի հետ ընկերությունը շարունակում: Նրանք ասել են, թե Արմանն իրենց հետևից ընկած է, ուզում է իրենց հետ ընկերություն անել, բայց իրենք մերժում են: Այդ օրն էլ եկել, կանգնել է իրենց կողքին, ցանկացել է շփվել: Բայց տղաները «տոն չեն տվել», ասել են, որ իրենցից հեռու մնա: Ինքն էլ բացատրել է, որ նա ընկերություն է անում անբարոյական կնոջ տղաների հետ, դրա համար իրենք չեն ցանկանում հետը ընկերություն անել:

Հերթական խոսակցության ժամանակ Արմանն իրեն ասել է. «Իմ ու քո մեջ մի բան էն չի լինելու»: Այդ արտահայտությունից ինքը հասկացել է, որ նա նկատի ունի՝ իրենց մեջ արյուն է թափվելու:

Դեպքի պահին Արմանը հեռախոսով մեծ եղբորն ասել է՝ կանեմ, կտեսնես: Նա հանկարծ թևքի մեջ եղած դանակը իջեցրել է ափի մեջ ու դանակով ուժգին հարվածել է իր կրծքավանդակի ձախ կեսին:

Տուժողը դատարանում պնդել է, թե Արմանն իրեն երկրորդ անգամ էլ կխփեր, եթե նրան չբռնեին: Արմանը «ղժժացել է՝ թողեք, պիտի մորթեմ»: Ուրեմն՝ ցանկացել է իրեն սպանել: Իր թոքի մի մասը հեռացրել են, ինքը պահանջ ունի, դատարանից արդարադատություն է ակնկալում: Ենթադրում է, որ Արմանն իրեն սպանելու համար է խփել…

Դատարանը եզրակացրել է, որ Արման Մ.-ն մեղավոր է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Արման Մ.-ն դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Ծնողի հսկողությանը հանձնված Արման Մ.-ն կալանքի տակ կառնվի, երբ դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ:

Որպես տուժողին պատճառված վնասի հատուցում՝ ամբաստանյալի ծնողից կբռնագանձվի 1 միլիոն դրամ:

 

Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար ԶՊՄԿ-ն շարունակում է բարելավել ազդակիր բնակավայրերի կենցաղըՌուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Չորս երեխաների հայրը դատապարտվել է սնունդ և տակդիրներ գողանալու համարՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԿյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ի՞նչ է էնտերովիրուսային բռնկումը և ինչ կարգավիճակում է ՀայաստանըՊետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելԵթե նկատում եք սա լեզվի վրա՝ շտապեք դիմել բժշկիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու ԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումԿինը կրակել և սպանել է 62-ամյա տղամարդուն՝ մեքենայի կայանման վեճի պատճառովՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել Փողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 2,500-ը