Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


Ես Ամերիկայում ապրելու միտք չունեի, գնացածս առաջին իսկ օրից ասել եմ, որ պետք է վերադառնամ. Աշոտ Եդիգարյանը Հայաստան է վերադարձել ընդմիշտ

LIFE

Aysor.am-ը գրում է.

Դերասան Աշոտ Եդիգարյանը, ով գրեթե 9 տարի բնակվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, օրեր առաջ վերադարձել է Հայաստան՝ այլևս չմեկնելու հստակ որոշմամբ: Մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ սիրված դերասանը այսօր շատերի համար բաղձալի Միացյալ Նահանգներից Հայաստանն առավել է գերադասել՝ պատասխանեց.

«Վերադարձել եմ դեկտեմբերի 29-ին՝ ընդմիշտ: Թեև այս 9 տարվա մեջ 6-7 անգամ Հայաստան եմ եկել, բայց միևնույն է՝շատ էի կարոտել իմ երկիրը, նաև` մասնագիտական աշխատանքս: Դրսում պետք է իրենց լեզվին շատ լավ տիրապետես, որպեսզի կարողանաս կինոաշխարհ մուտք գործել: Իսկ լեզվին կատարյալ տիրապետելը բարդ խնդիր է: Հավատացեք, այնտեղ դերասաններ ունենք, ովքեր թեև 10-12 ֆիլմերում արդեն նկարահանվել են, բայց շարունակում են քոլեջում սովորել, որպեսզի վարժ գրական անգլերեն խոսեն: Ճիշտ է, այնտեղ մեկ-երկու հումորային բեմադրություն պատրաստեցի, բայց դե այստեղ ուրիշ է: Եվ հետո, ես իմ հողին շա՜տ եմ կպած, շատ եմ սիրում իմ երկիրը: Նախընտրեցի թողնել օտարության մեջ ձեռք բերած բարեկեցությունն ու վերադառնալ, ապրել իմ երկրում»:

Եդիգարյանների՝ Հայաստանից մեկնելը հանկարծակի ու անսպասելի էր ոչ միայն իրենց, այլ նաև հանդիսատեսի համար: «2000 թվականին մեկնել էի հյուրախաղերի: Թատրոնի կազմով Ֆրանսիայում էինք գտնվում, որտեղից մենակ մեկնեցի ԱՄՆ: Այդ ժամանակ նախկին դասընկերուհիս հարցրեց, թե կցանկանա՞մ, որ իր եղբայրը ինձ գրանցի «գրին քարտի» խաղարկությանը: Չհրաժարվեցի, սակայն մտքովս չէր էլ անցնում, որ կարող է շահեմ: Բայց պատկերացրեք, որ 7 տարի անց զանգեցին ու «աչքալուսանք» հայտնեցին, որ «գրին քարտ» եմ շահել: Տխրեցի, բայց բնականաբար գնացի»,- Aysor.am-ի հետ զրույցում վերհիշելով խոստովանեց Աշոտ Եդիգարյանը:

Ժամանակին մեծ պահանջարկ ունեցող դերասան այժմ առաջարկներ չունի, ինչը, հավանաբար, պայմանավորված է իր վերադարձի մասին շատերի չիմացությամբ: «Ճիշտն ասած՝ դեռ ոչ-ոք չգիտի, որ ես Հայաստանում եմ: Հուսամ, որ շուտով լավ առաջարկ կստանամ, դրանից ինձ իսկապես լավ կզգամ: Արդեն վերադարձել եմ ՏՈՒՆ, տեսնենք, թե տանն ինչպես են վերաբերում ինձ: Ուրախ կլինեմ, որ անցնեմ իմ գործնական զբաղվածությանը: Հավանաբար, նորից կվերադառնամ իմ թատրոն և կխաղամ նաև բեմում»,- ժպիտով հույս հայտնեց Հենրիկ Մալյանի անվան թատրոնի բազմավաստակ դերասանը:

Թեև նրան շատերը հիշում են «Վերվարածներ» հեռուստասերիալում՝ Փայլակի կերպարով, այնուամենայնիվ հետաքրքրվեցինք, թե արդյոք սերիալային առաջարկները չեն մերժվի իր կողմից. «Գիտեք, ես այնքան եմ կարոտել իմ աշխատանքը, նկարահանման հրապարակը, որ տրամադրված չեմ հրաժարվելուն: Եվ հետո, ցանկացած ստեղծագործական գործընթաց՝ լինի սերիալ, թե գեղարվեստական ֆիլմ, դերասանի աշխատանք է պահանջում: Դրանցից ամեն մեկն իր տեղն ունի, իր ասելիքը: Բայց, բնականաբար, ամեն պատահական առաջարկ չեմ ընդունի, սերիալն էլ պետք է հետաքրքիր լինի ու կերպարն ինձ գրավի»:

Ի դեպ, Ա. Եդիգարյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվում էր որպես ԱՄՆ քաղաքացի: Մեր այն հարցին, թե արդյոք շատ մեկնողների պես նա ևս վաճառել էր հայաստանյան բնակարանն ու Միացյալ Նահանգներում նոր տուն գնել՝ պատասխանեց. «Իհարկե, այստեղի իմ տունը պահպանվում է: Իսկ այնտեղ մարդկանց 80 տոկոսը վարձով է ապրում, մենք էլ մեծամասնության մեջ էինք մտնում: Եթե ի սկզբանե միտք ունենայի այնտեղ հաստատվելու, գուցեև արդեն վարկով տուն գնած լինեի: Այդ հնարավորությունն ունեի: Բայց ես Ամերիկայում ապրելու միտք չունեի, գնացածս առաջին իսկ օրից ասել եմ, որ պետք է վերադառնամ»:

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”