Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես Ամերիկայում ապրելու միտք չունեի, գնացածս առաջին իսկ օրից ասել եմ, որ պետք է վերադառնամ. Աշոտ Եդիգարյանը Հայաստան է վերադարձել ընդմիշտ

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Դերասան Աշոտ Եդիգարյանը, ով գրեթե 9 տարի բնակվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, օրեր առաջ վերադարձել է Հայաստան՝ այլևս չմեկնելու հստակ որոշմամբ: Մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ սիրված դերասանը այսօր շատերի համար բաղձալի Միացյալ Նահանգներից Հայաստանն առավել է գերադասել՝ պատասխանեց.

«Վերադարձել եմ դեկտեմբերի 29-ին՝ ընդմիշտ: Թեև այս 9 տարվա մեջ 6-7 անգամ Հայաստան եմ եկել, բայց միևնույն է՝շատ էի կարոտել իմ երկիրը, նաև` մասնագիտական աշխատանքս: Դրսում պետք է իրենց լեզվին շատ լավ տիրապետես, որպեսզի կարողանաս կինոաշխարհ մուտք գործել: Իսկ լեզվին կատարյալ տիրապետելը բարդ խնդիր է: Հավատացեք, այնտեղ դերասաններ ունենք, ովքեր թեև 10-12 ֆիլմերում արդեն նկարահանվել են, բայց շարունակում են քոլեջում սովորել, որպեսզի վարժ գրական անգլերեն խոսեն: Ճիշտ է, այնտեղ մեկ-երկու հումորային բեմադրություն պատրաստեցի, բայց դե այստեղ ուրիշ է: Եվ հետո, ես իմ հողին շա՜տ եմ կպած, շատ եմ սիրում իմ երկիրը: Նախընտրեցի թողնել օտարության մեջ ձեռք բերած բարեկեցությունն ու վերադառնալ, ապրել իմ երկրում»:

Եդիգարյանների՝ Հայաստանից մեկնելը հանկարծակի ու անսպասելի էր ոչ միայն իրենց, այլ նաև հանդիսատեսի համար: «2000 թվականին մեկնել էի հյուրախաղերի: Թատրոնի կազմով Ֆրանսիայում էինք գտնվում, որտեղից մենակ մեկնեցի ԱՄՆ: Այդ ժամանակ նախկին դասընկերուհիս հարցրեց, թե կցանկանա՞մ, որ իր եղբայրը ինձ գրանցի «գրին քարտի» խաղարկությանը: Չհրաժարվեցի, սակայն մտքովս չէր էլ անցնում, որ կարող է շահեմ: Բայց պատկերացրեք, որ 7 տարի անց զանգեցին ու «աչքալուսանք» հայտնեցին, որ «գրին քարտ» եմ շահել: Տխրեցի, բայց բնականաբար գնացի»,- Aysor.am-ի հետ զրույցում վերհիշելով խոստովանեց Աշոտ Եդիգարյանը:

Ժամանակին մեծ պահանջարկ ունեցող դերասան այժմ առաջարկներ չունի, ինչը, հավանաբար, պայմանավորված է իր վերադարձի մասին շատերի չիմացությամբ: «Ճիշտն ասած՝ դեռ ոչ-ոք չգիտի, որ ես Հայաստանում եմ: Հուսամ, որ շուտով լավ առաջարկ կստանամ, դրանից ինձ իսկապես լավ կզգամ: Արդեն վերադարձել եմ ՏՈՒՆ, տեսնենք, թե տանն ինչպես են վերաբերում ինձ: Ուրախ կլինեմ, որ անցնեմ իմ գործնական զբաղվածությանը: Հավանաբար, նորից կվերադառնամ իմ թատրոն և կխաղամ նաև բեմում»,- ժպիտով հույս հայտնեց Հենրիկ Մալյանի անվան թատրոնի բազմավաստակ դերասանը:

Թեև նրան շատերը հիշում են «Վերվարածներ» հեռուստասերիալում՝ Փայլակի կերպարով, այնուամենայնիվ հետաքրքրվեցինք, թե արդյոք սերիալային առաջարկները չեն մերժվի իր կողմից. «Գիտեք, ես այնքան եմ կարոտել իմ աշխատանքը, նկարահանման հրապարակը, որ տրամադրված չեմ հրաժարվելուն: Եվ հետո, ցանկացած ստեղծագործական գործընթաց՝ լինի սերիալ, թե գեղարվեստական ֆիլմ, դերասանի աշխատանք է պահանջում: Դրանցից ամեն մեկն իր տեղն ունի, իր ասելիքը: Բայց, բնականաբար, ամեն պատահական առաջարկ չեմ ընդունի, սերիալն էլ պետք է հետաքրքիր լինի ու կերպարն ինձ գրավի»:

Ի դեպ, Ա. Եդիգարյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվում էր որպես ԱՄՆ քաղաքացի: Մեր այն հարցին, թե արդյոք շատ մեկնողների պես նա ևս վաճառել էր հայաստանյան բնակարանն ու Միացյալ Նահանգներում նոր տուն գնել՝ պատասխանեց. «Իհարկե, այստեղի իմ տունը պահպանվում է: Իսկ այնտեղ մարդկանց 80 տոկոսը վարձով է ապրում, մենք էլ մեծամասնության մեջ էինք մտնում: Եթե ի սկզբանե միտք ունենայի այնտեղ հաստատվելու, գուցեև արդեն վարկով տուն գնած լինեի: Այդ հնարավորությունն ունեի: Բայց ես Ամերիկայում ապրելու միտք չունեի, գնացածս առաջին իսկ օրից ասել եմ, որ պետք է վերադառնամ»:

Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Սվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-ն