Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Ովքեր այդպես էլ չսիրեցին Կարեն Անդրեասյանին

ANALYSIS

Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Անմիջապես առաջ քաշվեցին տեսակետներ, որ նրա դիմումը անակնկալ չէր և այն կարելի էր համարել հոկտեմբերին Ազգային ժողովում նրա զեկույցի շուրջ ծավալված կրքերի տրամաբանական ավարտը:

Ինչևէ, եթե տարեկան զեկույցի ժամանակ Կարեն Անդրեասյանին խիստ քննադատեցին պատգամավորներ Մարգարիտ Եսայանը և Սամվել Ֆարմանյանը, վերջինս անգամ անցավ վիրավորանքի, ապա մինչև այդ էլ կային բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր, մեղմ ասած, Անդրեասյանին չէին սիրում կամ արհամարհական վերաբերմունք էին ցուցաբերում օմբուդսմենի գրասենյակի նկատմամբ: Մասնավորապես խոսքը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասին է: Գաղտնիք չէ, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին Գևորգ Կոստանյանի նշանակումից ի վեր գլխավոր դատախազության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի «ջրերը» մի առվով չեն հոսում։ Թե՛ Կարեն Անդրեասյանը, թե՛ Գևորգ Կոստանյանն առիթը բաց չեն թողնում հրապարակավ միմյանց քննադատել՝ մատնանշելով միմյանց գործունեություններում առկա բացթողումները։ Նշենք, որ ավանդույթ է դարձել ՄԻՊ-ի կողմից դատախազությունում առկա խախտումների մասին ահազանգելը, որից հետո էլ միշտ հետևում է դատախազության պատասխանը ՄԻՊ-ին, որն էլ իր հերթին պաշտոնական հայտարարություններով պատասխանին տալիս է պատասխան։ Օրինակ, դատախազության մասին հայտարարություններից մեկում օմբուդսմենը դժգոհել էր, թե գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է իր հաճախակիացած խախտումներով և օրենքների անգրագետ մեկնություններով:

Նկատենք, որ 2014-ին օմբուդսմենը մի քանի հայտարարությամբ ահազանգել էր կառույցի դանդաղկոտության և խնդիրներին արագ լուծելու պատրաստակամության բացակայության մասին։ Թերևս օմբուդսմենի նման հայտարարությունները հետևանք են այն բանի, որ գլխավոր դատախազությունը պարզապես նախընտրել է արհամարհել օմբուդսմենի գրասենյակը: Նկատենք, որ խիստ լարված էին նաև արդարադատության նախկին նախարարի և օմբուդսմենի գրասենյակի հարաբերությունները, օրինակ՝ 2013 թվականի տարեկան զեկույցում ՄԻՊ գրասենյակը բավականին խիստ քննադատության էր ենթարկել արդարադատության ոլորտը։ Մասնավորապես, դեռ հուլիսին գրասենյակը հայտարարություն տարածեց, որ արդարադատության նախարարության մեղքով Հայաստանում ազատազրկվածները ոչ աշխատանքային օրերին և ժամերին չեն կարողանում հանդիպել փաստաբանների հետ, ինչն օրենքի կոպիտ խախտում է։ Միևնույն ժամանակ, գրասենյակը հայտնել էր, որ օմբուդսմենն արդեն տևական ժամանակ է, ինչ տեղեկացրել է արդարադատության նախարարին այս անթույլատրելի խնդրի մասին, սակայն համարժեք քայլեր չեն ձեռնարկվել համատարած խախտումը վերացնելու ուղղությամբ։ Չնայած նախկինում եղած քննադատություններին՝ օմբուդսմենի գրասենյակի և Հովհաննես Մանուկյանի հարաբերությունները ջերմացան 2014-ի ավարտին, երբ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը Կարեն Անդրեասյանը դրական էր արտահայտվել արդարադատության ոլորտի վերաբերյալ, իսկ Հովհաննես Մանուկյանն էլ շնորհակալություն հայտնել գնահատականի համար և անձամբ հարգել օմբուդսմենին իր ներկայությամբ:

Գրասենյակի հարաբերությունները սառն էին նաև ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի հետ, սակայն, ի տարբերություն Մանուկյանի հետ հարաբերությունների, դրանք այդպես էլ չջերմացան: Բանն այն է, որ Շահինյանը, ինչպես և Գևորգ Կոստանյանը, բազմիցս մերժել և գրասենյակին չէր տրամադրել տեղեկատվություն ոլորտում առկա իրավիճակի մասին: Դա է պատճառը, որ օրինակ օմբուդսմենի 2014-ի զեկույցում իրավապահ և անվտանգության համակարգերի համապատասխան ոլորտները ներկայացնելիս Կարեն Անդրեասյանը միայն քննադատել է Դատախազությանը և ՀՔԾ-ին` չներկայացնելով որևէ ձեռքբերում։

Լիլիթ Լալայան

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall