Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Շուշանին քլնգեցիք, հանգստացա՞ք, էլ սահմանին զինվոր չի զոհվելու՞, չէ՞

BLOG

Արման Հայրապետյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Էս թեմային չէի ուզում անդրադառնալ, բայց չկարողացա: Էդքան ընկերներիս մեջ միայն մի քանի հոգու գրառումներում հանդիպեցի անդրադարձ մեդալի երկու կողմերին էլ: Մեծ մասը միայն Շուշանի մեկնաբանության վրա էին ֆիքսվել: Որ իր մեկնաբանությունը պատասխանն էր «ազգիցս նողկալու» մասին մեկնաբանությանը, դա ոչ մեկին ոնց որ թե չէր էլ հետաքրքրում:
Հիմա ուզում եմ հարցնել, ո՞նց ա, Շուշանին քլնգեցիք, հանգստացա՞ք:
Էլ սահմանին զինվոր չի զոհվելու՞, չէ՞: Թե որ մեկը հիստերիկ բան ա գրում էն մասին, որ ոչ մեկս չի հասկանում զոհված զինվորի ծնողների ցավը, որ նողկում ա երկրիցս, ազգիցս, որ պաշտպանության նախարարը ու պետությունն են մեր զինվորներին սպանում, ոչ թե թուրքը, դրանից ա թուրքը դադարելու ա սահմանին մեր տղերքին սպանել: Ազգովի ռազմագետ ենք դառել, թե բա ինչի՞ ենք մատղաշ տղերքին սահման ուղարկում: Որովհետև ՊԱՏԵՐԱԶՄ Ա, որովհետև ստեղ` Երևաններում, Արմավիրներում ու Արտաշատներում խաղաղ ա, բայց սահմանին պատերազմը չի դադարել երբեք ու այդ սահմանները պահել ա պետք, որ մենք ստեղից կարողանանք զարմանալ թե ինչի են մատղաշ տղերքին սահման ուղարկում: 
Որովհետև էդքան պայմանագրային զինծառայողներ չկան, որ բոլոր դիրքերում միայն պայմանագրայիններ լինեն, իսկ պոտենցյալ պայմանագրային դարձողներն էլ բավարարվում են ֆեյսբուքում մեկնաբանություններ գրելով,
Որովհետև մենք ապրում ենք պատերազմական գոտում ու եթե վաղը պատերազմ սկսի, այդ նույն մատղաշ տղերքն են պատերազմ մեկնելու ու պատկերացրեք թե ինչ կլինի, եթե իրենք դիրքերի մասին պատկերացում կազմեն միայն այդ ժամանակ, ու երբ դիվերսիոն փորձերը լինեն ոչ թե ամսական մի քանի անգամ, այլ օրական մի քանի անգամ,
Որովհետև ժամկետային զինծառայողները 18-23 տարեկան են, կախված նրանից բուհ ավարտած են թե ոչ, իսկ դա էն տարիքն ա, երբ զգոնությունն ու արագությունը տեղում ա, երբ փորձի պակասը լրացվում է մարմնի ու ուղեղի ճկունության հաշվին (բանակ դրա համար են այդ տարիքում, տանում ոչ թե ասենք 30 կամ 40 տարեկանում):
Ես չեմ էլ ուզում գրել թե ինչեր է Շուշանն արել մեր բանակի համար, քանի անվճար համերգ ա կազմակերպել զորամասերում, ինչեր ա արել, ինչի մասին չի կարելի գրել, որովհետև դիրքերի հետ ա կապված, ու չեմ էլ ուզում հարցնել թե ազգիցս նողկացող մեկնաբանություն գրողը կամ իր մեկնաբանություն հավանողներն ինչ են արել, քանի ծնողի են այցելել ու փորձել գոնե իրենց այցելությամբ սփոփել նրանց վիշտը, այդ ամենը կարևոր չի: Կարևորն այն է, որ մենք չենք գիտակցում, որ պատերազմ է, որ Սումգայիթի ու Բաթվի ջարդեր իրականացրած ոհմակը ոչ մի րոպե չի վարանի նույնը հայկական քաղաքներում կամ գյուղերում կրկնելուց, ու որ սահմանին պատերազմը շարունակվելու ա այնքան ժամանակ, քանի չի համակերպվել «իր տարածքների 20 տոկոսը կորցնելու» հետ, անկախ նրանից ով կլինի իրենց նախագահը և պաշտպանության նախարարը ու շարունակելու ա կրակի տակ պահել մեր դիրքերն ու գյուղերը... Ու եթե մենք էսօր ասում ենք «ինչի՞ պետք ա մեր տղերքը Արցախում ծառայեն», ուրեմն պետք ա պատրաստ լինենք վաղն էլ ասելու «Ինչի՞ պետք ա մեր տղերքը Սյունիքում կամ Գեղարքունիում ծառայեն» ու մեր երկիրը հանձնելու թշնամուն ու կոտորվելու, ինչպես 100 տարի առաջ...
 
Կից նյութն՝ այստեղ
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome