Yerevan, 01.September.2026,
00
:
00
BREAKING


Վիկ Դարչինյան. Որոշել եմ այս տարի ավարտել մարզական գործունեությունս

LIFE

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ը զրուցել է հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի հետ: Ավստրալիայում բնակվող հայ մարզիկը մեզ հետ անկեղծացավ ոչ միայն բռնցքամարտի, այլև՝ ընտանիքի և ծննդյան 40-րդ տարեդարձի հետ կապված սնահավատությունների մասին:

-Վիկ, այդտեղ՝ Ավստրալիայում, ինչպե՞ս եք անցկացրել տոները: Ստացվո՞ւմ է պահպանել ավանդույթները, թե՞ դժվարանում եք:

-Այստեղ տարբերվում է նրանով, որ Սուրբ Ծնունդը նշվում է դեկտեմբերի 25-ին և առավել մեծ, քան Նոր տարին: Ամանորն այստեղ այնքան էլ ոգևորված չեն նշում, նույնիսկ տոնածառներն արդեն հանված են լինում այդ օրերին: Մենք, իհարկե, պահում ենք հայկական ավանդույթը՝ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, հատկապես, որ ծնողներս այստեղ են: Բայց այնպես չի, որ անտեսում ենք այն, ինչ կատարվում է այստեղի կարգով:

-Օրեր առաջ դարձաք 40 տարեկան, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ: Դուք է՞լ սնահավատ եք ու մտածում եք, որ 40-ամյակը նշել չի կարելի, թե՞ մեծ խնջույք էիք կազմակերպել:

-Ընտանիքի հետ միասին նշեցինք ծննդյանս օրը, բայց մեծ խնջույք չէի կազմակերպել, շատ ընկերներ չէի կանչել, միայն մի քանիսն էին: Ճիշտ է, կլոր տարեդարձ էր՝ 40-ամյակ, բայց նախընտրեցի փոքր անել: Ես այնքան էլ սնահավատ չեմ, բայց դե որ մարդկանց մեջ տարածված է ու իմ շրջապատում էլ շատերը 40-ամյակն առանձնապես չեն նշել, որոշեցի ինքս էլ հետևեմ նրանց: Ի դեպ, իմ ընկերներից ոչ-ոք, նույնիսկ փոքր սեղանի շուրջ, իր 40-ամյակը չի նշել, բայց ես ընտանեկան փոքրիկ միջոցառում արեցի:

-Շա՞տ ընկերներ ունեք այդտեղ:

-Այո, այստեղ մեծ հայկական համայնք կա, որի շրջանակներում շատ ընկերներ ունեմ:

-Ծննդյան օրերին մարդիկ փորձում են վերհիշել կյանքի ընթացքում ունեցած իրենց ձեռքբերումները: Թեև դուք շատ-շատ ձեռքբերումներ եք ունեցել, բայց ամեն դեպքում՝ 40 տարիների ընթացքում Ձեր ամենամեծ ձեռքբերումը ո՞րն եք համարում:

-Հավանաբար, 2008 թվականին աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալն էր, երբ նվաճել էի պրոֆեսիոնալ բռնցքամարտի բոլոր 4 միջազգային կազմակերպությունների հաղթողի գոտիները: Սակայն հետագայում չկրելով ոչ մի պարտություն՝ թողեցի տիտղոսներս և տեղափոխվեցի ավելի բարձր քաշային կարգ: Դա էր իմ ամենամեծ և՛ ձեռքբերումը, և՛ սխալը` երկուսն էլ նույն տարվա մեջ: Այո՛, սխալ էր, որ թողնելով գոտիներս, փոխեցի քաշային կարգս:

-Եվ ո՞րն էր նման որոշման պատճառը:

-Ոչ-ոք չէր ցանկանում ինձ հետ մենամարտել այդ քաշային կարգում:

-Եթե չեմ սխալվում, վերջին 10 տարում դուք միակ բռնցքամարտիկն եք, ով կարողացել է աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալ...

-Այո, 2008 թվականից մինչև անցյալ տարի միակ բռնցքամարտիկն էի, ով բացարձակ չեմպիոն էր դարձել, սակայն գերծանր քաշային կարգում բոլոր 4 գոտիները կարողացավ նվաճել նաև Վլադիմիր Կլիչկոն, որը, սակայն, դեկտեմբերին պարտվելով Թայսոն Ֆյուրիին, ընդհատեց իր 11-ամյա գերիշխանությունը:

-Բռնցքամարտն ավելի դժվա՞ր է դարձել, որ այդքան բարդացել է այդ տիտղոսները նվաճելը:

-Այո, շատ են բարդացրել: Կա աշխարհի չեմպիոնի 4 գոտի, որոնցից գոնե 3-ը պետք է նվաճես, որպեսզի դառնաս բացարձակ չեմպիոն:

-Որքան նկատել եմ, դուք հաղթանակներն ու պարտությունները համադրում եք…

-(Ծիծաղում է) Լինում են պարտություններ, իհարկե: Ուղղակի պատճառն այն է, որ տեղափոխվելով այլ քաշային կարգ՝ անտեսեցի այդ քայլից ինձ զերծ պահող մարզիչներիս հորդորները, որոնք դրա պատճառով նույնիսկ նեղացան ինձնից: Պարտություններս պայմանավորված էին ոչ այնքան նրանով, որ հակառակորդներս ուժեղ էին, այլ նրանով, որ ավելի մարմնեղ էին, քան ես: Հավատում եմ, որ կունենամ ևս մեկ տիտղոս. կդառնամ իմ ներկայիս՝ երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն ու կավարտեմ մարզական կարիերաս: Արդեն ժամանակն է:

-Փաստորեն, կարելի է ենթադրել, որ 2016 թվականին կավարտե՞ք Ձեր ելույթները:

-Այո, որոշել եմ այս տարի ավարտել մարզական գործունեությունս: Պայմանագրեր ունեմ մինչև տարեվերջ, որոնք այլևս չեմ երկարաձգի:

-Տարի՞քն է ստիպում նման որոշում ընդունել:

-Այս պահին կան աշխարհի չեմպիոններ, ովքեր 40-ից բարձր տարիքի են՝ Մարկեսը 43 տարեկան է, և որոշել է 1-2 մենամարտից հետո ավարտել, Վլադիմիր Կլիչկոն հասակակիցս է: Կան 45 և ավելի տարիք ունեցող աշխարհի չեմպիոններ: Ես որոշել եմ այլևս չշարունակել, այդպես ավելի ճիշտ եմ գտնում:

-Տեղյակ եմ, որ փետրվարին պետք է հերթական մենամարտն անցկացնեք: Կմանրամասնե՞ք, թե ով է լինելու Ձեր մրցակիցը և ի՞նչ տիտղոսի համար եք պայքարելու:

-Իրականում, մենամարտը նախատեսված է մարտին: Մանրամասներին դեռ չեմ տիրապետում, երեք օր առաջ եմ զրուցել այդ մասին: Աշխարհի չեմպիոնի գոտու համար եմ պայքարելու, բայց դեռևս պարզ չէ, թե գործող տիտղոսակիրներից ում կհանդիպեմ:

-Վիկ, արդեն քանի՞ տարի է, որ բնակվում եք Ավստրալիայում:

-Այստեղ եմ եկել 1999 թվականի կեսերին՝ օլիմպիադայից մոտ 6 ամիս առաջ: Օլիմպիադային մասնակցելուց հետո վերադարձա Հայաստան, սակայն 2000 թվականի գարնանը հրավեր ստացա ու եկա այստեղ: Այնպես որ, արդեն 16 տարի է՝ բնակվում եմ Ավստրալիայում:

-Զրույցի սկզբում նշեցիք, որ Ձեր ծնողները Ձեզ մոտ են բնակվում: Սակայն Հայաստանում հաճախ եք լինում: Այստեղ շա՞տ ազգականներ ունեք:

-Այո, հաճախ եմ լինում: Հայաստանում շատ բարեկամներ ունեմ՝ մորաքույրներ, հորեղբայրներ, հորաքույրներ, իրենց զավակները, թոռները…

-Իսկ Ձեր հայրական տունը պահպանվո՞ւմ է:

-Իհարկե, Վանաձորում է հայրական տունս:

-Եթե չեմ սխալվում, հայրենի քաղաքում նաև Ձեր մարզադպրոցն ունեք:

-Մարզադպրոցը մարզչիս՝ Վազգեն Բադալյանի անվան է, բայց իմ դպրոցն ունեմ այստեղ՝ Ավստրալիայում: Երբ բռնցքամարտից հեռանամ, կմտածեմ նաև Հայաստանում իմ անվան դպրոց հիմնելու մասին:

-Եթե դեմ չեք, մի փոքր էլ Ձեր ընտանիքից զրուցենք:

-Սիրով:

-Ձեր կինն ի՞նչ ազգության է:

-Ռուս է:

-Հարմարվե՞լ է հայկական ավանդույթներին:

-Իհարկե, շատ լավ հայկական կերակուրներ է պատրաստում (ժպտում է): Նա Հայաստանին լավ ծանոթ է, այդտեղ հաճախ է եղել:

-Հայերենին տիրապետո՞ւմ է:

-Չի խոսում հայերեն, բայց ամեն ինչ հասկանում է:

-Երկու որդի ունեք: Կպատմե՞ք մեզ նրանց մասին:

-Ավագ որդիս 8 տարեկան է, փոքրս շուտով երկու տարեկան կդառնա: Մեծ տղաս ջիուջիթսու մարզաձևով է զբաղվում, իսկ փոքրը դեռ սպորտային տարիքում չէ (ծիծաղում է):

-Ձեր ավագ որդին տիրապետո՞ւմ է հայերենին:

-Անգլերեն է խոսում, բայց երբ իր հետ հայերեն և ռուսերեն խոսում ենք, հասկանում ու անգլերենով պատասխանում է: Վստահ եմ՝ հետագայում լավ կտիրապետի մեր լեզվին:

-Շնորհակալ եմ զրույցի համար: Եվ վերջում կասե՞ք՝ երբ սպասենք Ձեզ Հայաստանում:

-Ես ևս շնորհակալ եմ անդրադարձի և շնորհավորանքների համար: Ինչ վերաբերում է Հայաստան ժամանելուն, ապա հստակ ժամկետներ նշել կդժվարանամ, բայց կարծում եմ՝ հաջորդ մենամարտից հետո Հայաստան կգամ:

Նշենք, որ Վիկ Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի 2008-09 թվականների բացարձակ չեմպիոն է, IBF կազմակերպության թեթևագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոն (2004—2007), 2008-10 թվականներին երկրորդ թեթևագույն քաշային կարգում WBA և WBC կազմակերպությունների աշխարհի չեմպիոն, սիրողական բռնցքամարտի Հայաստանի քառակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության և աշխարհի գավաթի խաղարկության մրցանակակիր… 

Նելլի Մարգարյան

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity