Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վիկ Դարչինյան. Որոշել եմ այս տարի ավարտել մարզական գործունեությունս

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ը զրուցել է հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի հետ: Ավստրալիայում բնակվող հայ մարզիկը մեզ հետ անկեղծացավ ոչ միայն բռնցքամարտի, այլև՝ ընտանիքի և ծննդյան 40-րդ տարեդարձի հետ կապված սնահավատությունների մասին:

-Վիկ, այդտեղ՝ Ավստրալիայում, ինչպե՞ս եք անցկացրել տոները: Ստացվո՞ւմ է պահպանել ավանդույթները, թե՞ դժվարանում եք:

-Այստեղ տարբերվում է նրանով, որ Սուրբ Ծնունդը նշվում է դեկտեմբերի 25-ին և առավել մեծ, քան Նոր տարին: Ամանորն այստեղ այնքան էլ ոգևորված չեն նշում, նույնիսկ տոնածառներն արդեն հանված են լինում այդ օրերին: Մենք, իհարկե, պահում ենք հայկական ավանդույթը՝ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, հատկապես, որ ծնողներս այստեղ են: Բայց այնպես չի, որ անտեսում ենք այն, ինչ կատարվում է այստեղի կարգով:

-Օրեր առաջ դարձաք 40 տարեկան, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ: Դուք է՞լ սնահավատ եք ու մտածում եք, որ 40-ամյակը նշել չի կարելի, թե՞ մեծ խնջույք էիք կազմակերպել:

-Ընտանիքի հետ միասին նշեցինք ծննդյանս օրը, բայց մեծ խնջույք չէի կազմակերպել, շատ ընկերներ չէի կանչել, միայն մի քանիսն էին: Ճիշտ է, կլոր տարեդարձ էր՝ 40-ամյակ, բայց նախընտրեցի փոքր անել: Ես այնքան էլ սնահավատ չեմ, բայց դե որ մարդկանց մեջ տարածված է ու իմ շրջապատում էլ շատերը 40-ամյակն առանձնապես չեն նշել, որոշեցի ինքս էլ հետևեմ նրանց: Ի դեպ, իմ ընկերներից ոչ-ոք, նույնիսկ փոքր սեղանի շուրջ, իր 40-ամյակը չի նշել, բայց ես ընտանեկան փոքրիկ միջոցառում արեցի:

-Շա՞տ ընկերներ ունեք այդտեղ:

-Այո, այստեղ մեծ հայկական համայնք կա, որի շրջանակներում շատ ընկերներ ունեմ:

-Ծննդյան օրերին մարդիկ փորձում են վերհիշել կյանքի ընթացքում ունեցած իրենց ձեռքբերումները: Թեև դուք շատ-շատ ձեռքբերումներ եք ունեցել, բայց ամեն դեպքում՝ 40 տարիների ընթացքում Ձեր ամենամեծ ձեռքբերումը ո՞րն եք համարում:

-Հավանաբար, 2008 թվականին աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալն էր, երբ նվաճել էի պրոֆեսիոնալ բռնցքամարտի բոլոր 4 միջազգային կազմակերպությունների հաղթողի գոտիները: Սակայն հետագայում չկրելով ոչ մի պարտություն՝ թողեցի տիտղոսներս և տեղափոխվեցի ավելի բարձր քաշային կարգ: Դա էր իմ ամենամեծ և՛ ձեռքբերումը, և՛ սխալը` երկուսն էլ նույն տարվա մեջ: Այո՛, սխալ էր, որ թողնելով գոտիներս, փոխեցի քաշային կարգս:

-Եվ ո՞րն էր նման որոշման պատճառը:

-Ոչ-ոք չէր ցանկանում ինձ հետ մենամարտել այդ քաշային կարգում:

-Եթե չեմ սխալվում, վերջին 10 տարում դուք միակ բռնցքամարտիկն եք, ով կարողացել է աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալ...

-Այո, 2008 թվականից մինչև անցյալ տարի միակ բռնցքամարտիկն էի, ով բացարձակ չեմպիոն էր դարձել, սակայն գերծանր քաշային կարգում բոլոր 4 գոտիները կարողացավ նվաճել նաև Վլադիմիր Կլիչկոն, որը, սակայն, դեկտեմբերին պարտվելով Թայսոն Ֆյուրիին, ընդհատեց իր 11-ամյա գերիշխանությունը:

-Բռնցքամարտն ավելի դժվա՞ր է դարձել, որ այդքան բարդացել է այդ տիտղոսները նվաճելը:

-Այո, շատ են բարդացրել: Կա աշխարհի չեմպիոնի 4 գոտի, որոնցից գոնե 3-ը պետք է նվաճես, որպեսզի դառնաս բացարձակ չեմպիոն:

-Որքան նկատել եմ, դուք հաղթանակներն ու պարտությունները համադրում եք…

-(Ծիծաղում է) Լինում են պարտություններ, իհարկե: Ուղղակի պատճառն այն է, որ տեղափոխվելով այլ քաշային կարգ՝ անտեսեցի այդ քայլից ինձ զերծ պահող մարզիչներիս հորդորները, որոնք դրա պատճառով նույնիսկ նեղացան ինձնից: Պարտություններս պայմանավորված էին ոչ այնքան նրանով, որ հակառակորդներս ուժեղ էին, այլ նրանով, որ ավելի մարմնեղ էին, քան ես: Հավատում եմ, որ կունենամ ևս մեկ տիտղոս. կդառնամ իմ ներկայիս՝ երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն ու կավարտեմ մարզական կարիերաս: Արդեն ժամանակն է:

-Փաստորեն, կարելի է ենթադրել, որ 2016 թվականին կավարտե՞ք Ձեր ելույթները:

-Այո, որոշել եմ այս տարի ավարտել մարզական գործունեությունս: Պայմանագրեր ունեմ մինչև տարեվերջ, որոնք այլևս չեմ երկարաձգի:

-Տարի՞քն է ստիպում նման որոշում ընդունել:

-Այս պահին կան աշխարհի չեմպիոններ, ովքեր 40-ից բարձր տարիքի են՝ Մարկեսը 43 տարեկան է, և որոշել է 1-2 մենամարտից հետո ավարտել, Վլադիմիր Կլիչկոն հասակակիցս է: Կան 45 և ավելի տարիք ունեցող աշխարհի չեմպիոններ: Ես որոշել եմ այլևս չշարունակել, այդպես ավելի ճիշտ եմ գտնում:

-Տեղյակ եմ, որ փետրվարին պետք է հերթական մենամարտն անցկացնեք: Կմանրամասնե՞ք, թե ով է լինելու Ձեր մրցակիցը և ի՞նչ տիտղոսի համար եք պայքարելու:

-Իրականում, մենամարտը նախատեսված է մարտին: Մանրամասներին դեռ չեմ տիրապետում, երեք օր առաջ եմ զրուցել այդ մասին: Աշխարհի չեմպիոնի գոտու համար եմ պայքարելու, բայց դեռևս պարզ չէ, թե գործող տիտղոսակիրներից ում կհանդիպեմ:

-Վիկ, արդեն քանի՞ տարի է, որ բնակվում եք Ավստրալիայում:

-Այստեղ եմ եկել 1999 թվականի կեսերին՝ օլիմպիադայից մոտ 6 ամիս առաջ: Օլիմպիադային մասնակցելուց հետո վերադարձա Հայաստան, սակայն 2000 թվականի գարնանը հրավեր ստացա ու եկա այստեղ: Այնպես որ, արդեն 16 տարի է՝ բնակվում եմ Ավստրալիայում:

-Զրույցի սկզբում նշեցիք, որ Ձեր ծնողները Ձեզ մոտ են բնակվում: Սակայն Հայաստանում հաճախ եք լինում: Այստեղ շա՞տ ազգականներ ունեք:

-Այո, հաճախ եմ լինում: Հայաստանում շատ բարեկամներ ունեմ՝ մորաքույրներ, հորեղբայրներ, հորաքույրներ, իրենց զավակները, թոռները…

-Իսկ Ձեր հայրական տունը պահպանվո՞ւմ է:

-Իհարկե, Վանաձորում է հայրական տունս:

-Եթե չեմ սխալվում, հայրենի քաղաքում նաև Ձեր մարզադպրոցն ունեք:

-Մարզադպրոցը մարզչիս՝ Վազգեն Բադալյանի անվան է, բայց իմ դպրոցն ունեմ այստեղ՝ Ավստրալիայում: Երբ բռնցքամարտից հեռանամ, կմտածեմ նաև Հայաստանում իմ անվան դպրոց հիմնելու մասին:

-Եթե դեմ չեք, մի փոքր էլ Ձեր ընտանիքից զրուցենք:

-Սիրով:

-Ձեր կինն ի՞նչ ազգության է:

-Ռուս է:

-Հարմարվե՞լ է հայկական ավանդույթներին:

-Իհարկե, շատ լավ հայկական կերակուրներ է պատրաստում (ժպտում է): Նա Հայաստանին լավ ծանոթ է, այդտեղ հաճախ է եղել:

-Հայերենին տիրապետո՞ւմ է:

-Չի խոսում հայերեն, բայց ամեն ինչ հասկանում է:

-Երկու որդի ունեք: Կպատմե՞ք մեզ նրանց մասին:

-Ավագ որդիս 8 տարեկան է, փոքրս շուտով երկու տարեկան կդառնա: Մեծ տղաս ջիուջիթսու մարզաձևով է զբաղվում, իսկ փոքրը դեռ սպորտային տարիքում չէ (ծիծաղում է):

-Ձեր ավագ որդին տիրապետո՞ւմ է հայերենին:

-Անգլերեն է խոսում, բայց երբ իր հետ հայերեն և ռուսերեն խոսում ենք, հասկանում ու անգլերենով պատասխանում է: Վստահ եմ՝ հետագայում լավ կտիրապետի մեր լեզվին:

-Շնորհակալ եմ զրույցի համար: Եվ վերջում կասե՞ք՝ երբ սպասենք Ձեզ Հայաստանում:

-Ես ևս շնորհակալ եմ անդրադարձի և շնորհավորանքների համար: Ինչ վերաբերում է Հայաստան ժամանելուն, ապա հստակ ժամկետներ նշել կդժվարանամ, բայց կարծում եմ՝ հաջորդ մենամարտից հետո Հայաստան կգամ:

Նշենք, որ Վիկ Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի 2008-09 թվականների բացարձակ չեմպիոն է, IBF կազմակերպության թեթևագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոն (2004—2007), 2008-10 թվականներին երկրորդ թեթևագույն քաշային կարգում WBA և WBC կազմակերպությունների աշխարհի չեմպիոն, սիրողական բռնցքամարտի Հայաստանի քառակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության և աշխարհի գավաթի խաղարկության մրցանակակիր… 

Նելլի Մարգարյան

Իրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Սվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ Հայաստան